https://arm.sputniknews.ru/20260714/amnn-harvatsner-e-hascrel-irani-khuzestan-nahangin-iranci-pashtvonja-104613489.html
ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի Խուզեստան նահանգին. իրանցի պաշտոնյա
ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի Խուզեստան նահանգին. իրանցի պաշտոնյա
Sputnik Արմենիա
Մինչ այս Իրանի իշխանությունները հայտնել էին Իրանի Բուշեր քաղաքի ուղղությամբ հասցված հարվածների մասին: 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T16:55+0400
2026-07-14T16:55+0400
2026-07-14T16:57+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
արկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99361725_0:34:800:484_1920x0_80_0_0_ba33dd0148f0d02a1ecd00c7c6ffaa64.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալ Վալիոլլահ Հայաթին:Մինչ այդ Իրանի իշխանությունները հայտնել էին Իրանի հարավային Բուշեր քաղաքի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին, զոհեր չկան։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ԱՄՆ–ն մտադիր է գիշերը շատ ուժեղ հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99361725_0:0:712:533_1920x0_80_0_0_b2f4591d5bf967eec29732761bd03143.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, արկ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, արկ
ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի Խուզեստան նահանգին. իրանցի պաշտոնյա
16:55 14.07.2026 (Թարմացված է: 16:57 14.07.2026) Մինչ այս Իրանի իշխանությունները հայտնել էին Իրանի Բուշեր քաղաքի ուղղությամբ հասցված հարվածների մասին:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալ Վալիոլլահ Հայաթին:
«Այսօր` ժամը 13։25-ին, ամերիկյան արկերն Աբադան քաղաք են ընկել։ Դրանից բացի, ժամը 13.30-ին երկու արկ է պայթել Մահշեհրի շրջակայքում», - ասել է Հայաթին, որի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։
Մինչ այդ Իրանի իշխանությունները հայտնել էին Իրանի հարավային Բուշեր քաղաքի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին, զոհեր չկան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։