00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
8 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

2027-ի մարտից 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համար

© Sputnik / Asatur YesayantsСемья Мусаелянов из Нагорного Карабаха в селе Айтах Армавирской области
Семья Мусаелянов из Нагорного Карабаха в селе Айтах Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2026
Բաժանորդագրվել
Ծրագիրը կտարածվի 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների վրա, սակայն ապագայում հնարավոր է` շեմը իջեցվի մինչև 5 երեխայի:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ 2027 թվականի մարտից Հայաստանի կառավարությունը 100 տոկոսով կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանները։ Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հայտարարել է նախարարի խորհրդական Գայանե Կարագյոզյանը:
100%-անոց սուբսիդիան կգործի 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար Հանրապետության ցանկացած բնակավայրում, բացի Երևանից, բնակարան կամ տուն ձեռք բերելու նպատակով:
Ծրագրին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնց անդամները ՀՀ քաղաքացիներ են, իսկ գումարային եկամուտը չի գերազանցում տարեկան 10 մլն դրամը: Այս տվյալները կստուգվեն հարկային հայտարարագրերի հիման վրա։ Բացի այդ, ընտանիքը չպետք է ունենա ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ անշարժ գույք (50 տոկոս և ավելի)։
© Sputnik / AI generated imageԱԲ գեներացված պատկեր․ պետական աջակցություն բնակարան ձեռք բերելու համար
ԱԲ գեներացված պատկեր․ պետական աջակցություն բնակարան ձեռք բերելու համար - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2026
ԱԲ գեներացված պատկեր․ պետական աջակցություն բնակարան ձեռք բերելու համար
Աջակցության չափը կախված կլինի երեխաների թվից։ Յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար կտրամադրվի 4 մլն դրամ։ Գյուղում տուն գնելու դեպքում ընդհանուր գումարին կավելացվի ևս 4 մլն դրամ։
Օրինակ, եթե 6 երեխա ունեցող ընտանիքը քաղաքում բնակարան գնի, նա կստանա 24 մլն դրամ, իսկ գյուղում՝ 28 մլն դրամ։ Եթե գնված բնակարանի արժեքը (ներառյալ կառուցված առանձնատունը) պակաս լինի, քան սահմանված գումարը, ապա 2 միլիոն դրամի սահմաններում հնարավոր կլինի ձեռք բերել կահույք կամ կենցաղային տեխնիկա:
Ղարագյոզյանի խոսքով՝ Հայաստանում ընդհանուր առմամբ 6 և ավելի երեխա ունեցող 658 ընտանիք կա. նրանցից 390 - ը՝ 6 երեխա ունեցող, 143 - ը՝ 7 երեխա ունեցող, 76-ը՝ 8 երեխա ունեցող, 36 - ը՝ 9 երեխա ունեցող, 10-ը՝ 5 երեխա ունեցող, երկու ընտանիք՝ 11 երեխա ունեցող մեկը՝ 12 երեխա ունեցող:
© Sputnik / AI generated imageԱԲ գեներացված պատկեր․ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը Հայաստանում
ԱԲ գեներացված պատկեր․ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2026
ԱԲ գեներացված պատկեր․ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը Հայաստանում
Նախարարության նախնական գնահատականներով` եթե նրանք բոլորը ցանկանան օգտվել ծրագրից, ապա դրա ֆինանսավորման համար պետությանը տարեկան մոտ 32 մլրդ դրամ կպահանջվի։
Իր հերթին նախարար Արսեն Թորոսյանը հավելել է, որ Հայաստանում կա նաև 5 երեխա ունեցող ավելի քան 3 հազար ընտանիք: Հնարավոր է՝ ապագայում նրանց համար նախատեսվի ավելի փոքր ծավալով բնակարանային աջակցություն։
Լրահոս
0