https://arm.sputniknews.ru/20260713/tarber-hamer-mrcujtner-erg-u-par-garejri-orer-paratvonn-ajs-tari-hvobeljanakan-e-104553309.html
Տարբեր համեր, մրցույթներ, երգ ու պար. «Գարեջրի օրեր» փառատոնն այս տարի հոբելյանական է
Տարբեր համեր, մրցույթներ, երգ ու պար. «Գարեջրի օրեր» փառատոնն այս տարի հոբելյանական է
Sputnik Արմենիա
Փառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 17-19–ը։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T13:36+0400
2026-07-13T13:36+0400
2026-07-13T14:10+0400
գարեջուր
փառատոն
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/16/63349688_0:85:1600:985_1920x0_80_0_0_6d8a8527e239e5f90aa7813f781d38a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Տարբեր համերով փրփրուն գարեջուր, խաղեր, մրցույթներ, երգ ու պար. ահա այսպիսին է լինելու այս տարվա «Գարեջրի օրեր» փառատոնը։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը։Ընդհանուր առմամբ, փառատոնի ընթացքում 10–ից ավելի խաղ է լինելու։ Դրանցից մեկը լինելու է Find the Pair խաղը (գտիր զույգը), որով պետք է մասնակիցները լարեն իրենց հիշողությունն ու փորձեն արագ կողմնորոշվել։ Խաղերից մյուսն էլ «դարթս»–ն է լինելու` ստուգելու են փառատոնի մասնակիցների դիպուկությունը։ Ցանկացողները պետք է կպչուն աղեղները նետեն դեպի թիրախն ու ամենաբարձր միավորին հարվածեն` հավաքելով միավորներ։Գարեջրի սիրահարները հնարավորություն կունենան նաև իրենց տրամաբանությունն ու ռազմավարական մտածողությունը ստուգել` շախմատի տախտակների մոտ։Մրցույթ է նախատեսված նաև գուրմանների համար. նրանք հնարավորություն կունենան մասնակցել բուտերբրոդ ուտելու մրցույթին։Երևանում կայացավ «Գարեջրի օրեր» փառատոնըԽաղերում հաղթողները «Հրահանգչի գրքույկում» կստանան կնիք, ինչը հնարավորություն կտա միանալ ավելի քան 1000 արժեքավոր նվերների խաղարկությանը։«Հրահանգչի գրքույկը» ներառված է «Գարեջրի համետսման փաթեթի» մեջ։Նունե Մանուկյանի խոսքով` իրենք նպատակ ունեն փառատոների միջոցով զարգացնել ինչպես գինեգործությունը, այնպես էլ գարեջրագործությունը։Իրադարձային զբոսաշրջությունը խթանելու նպատակով այս տարի առաջին անգամ փառատոնի անցկացմանն աջակցում է նաև Երևանի քաղաքապետարանը։Հավելենք, որ «Գարեջրի օրեր» փառատոնն անցկացվելու է հուլիսի 17-19–ը։ Հանդիպման վայրն անփոփոխ է` Երևանի Զաքյան փողոց։ Միջոցառումները սկսվելու են ամեն օր ժամը 16։00-ից և ավարտվելու են ժամը 22։30-ին։ Փառատոնի մուտքն ազատ է։Գարեջրի միջազգային օրն է. լուսանկարներ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/16/63349688_89:0:1513:1068_1920x0_80_0_0_2f8a1630b598fb0f63df24bbb491865b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գարեջուր, փառատոն, երևան
Տարբեր համեր, մրցույթներ, երգ ու պար. «Գարեջրի օրեր» փառատոնն այս տարի հոբելյանական է
13:36 13.07.2026 (Թարմացված է: 14:10 13.07.2026) Փառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 17-19–ը։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Տարբեր համերով փրփրուն գարեջուր, խաղեր, մրցույթներ, երգ ու պար. ահա այսպիսին է լինելու այս տարվա «Գարեջրի օրեր» փառատոնը։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը։
«Այս տարի հոբելյանական` 5-րդ անգամ է անցկացվելու գարեջրի փառատոնը։ Ունենալու ենք շատ խաղային զոնաներ, մրցույթներ։ Այս տարի 18 և ավելի քրաֆթ գարեջրագործ ունենք (տեղական արտադրողներ–խմբ.), ինչպես նաև ներմուծող գարեջրագործներ են լինելու։ Հայաստանն ունի պոտենցիալ, որպեսզի զարգանա գարեջրագործությունը։ Ներկայացված է լինելու նաև բալի համով գարեջուր»,– նշեց Մանուկյանը։
Ընդհանուր առմամբ, փառատոնի ընթացքում 10–ից ավելի խաղ է լինելու։ Դրանցից մեկը լինելու է Find the Pair խաղը (գտիր զույգը), որով պետք է մասնակիցները լարեն իրենց հիշողությունն ու փորձեն արագ կողմնորոշվել։ Խաղերից մյուսն էլ «դարթս»–ն է լինելու` ստուգելու են փառատոնի մասնակիցների դիպուկությունը։ Ցանկացողները պետք է կպչուն աղեղները նետեն դեպի թիրախն ու ամենաբարձր միավորին հարվածեն` հավաքելով միավորներ։
Գարեջրի սիրահարները հնարավորություն կունենան նաև իրենց տրամաբանությունն ու ռազմավարական մտածողությունը ստուգել` շախմատի տախտակների մոտ։
Մրցույթ է նախատեսված նաև գուրմանների համար. նրանք հնարավորություն կունենան մասնակցել բուտերբրոդ ուտելու մրցույթին։
Խաղերում հաղթողները «Հրահանգչի գրքույկում» կստանան կնիք, ինչը հնարավորություն կտա միանալ ավելի քան 1000 արժեքավոր նվերների խաղարկությանը։
«Հրահանգչի գրքույկը» ներառված է «Գարեջրի համետսման փաթեթի» մեջ։
Նունե Մանուկյանի խոսքով` իրենք նպատակ ունեն փառատոների միջոցով զարգացնել ինչպես գինեգործությունը, այնպես էլ գարեջրագործությունը։
Իրադարձային զբոսաշրջությունը խթանելու նպատակով այս տարի առաջին անգամ փառատոնի անցկացմանն աջակցում է նաև Երևանի քաղաքապետարանը։
«Ուրախալի է, որ փառատոները տնտեսական լուջր բաղադրիչ էլ են ունենում։ Տուրիստական գործակալություններն էլ ներառում են այդ օրերին իրենց փաթեթներում անցկացվող փառատոները»,– նշեց քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյանը։
Հավելենք, որ «Գարեջրի օրեր» փառատոնն անցկացվելու է հուլիսի 17-19–ը։ Հանդիպման վայրն անփոփոխ է` Երևանի Զաքյան փողոց։ Միջոցառումները սկսվելու են ամեն օր ժամը 16։00-ից և ավարտվելու են ժամը 22։30-ին։ Փառատոնի մուտքն ազատ է։