00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԱԴԾ–ն խափանել է օդանավակայանների վրա ԱԹՍ-ներով հարձակումների նախապատրաստությունը

Բաժանորդագրվել
Հարձակման փորձը կանխվել է հատուկ ծառայությունների կողմից նախապես ստացված տեղեկությունների շնորհիվ։
ՌԴ ԱԴԾ–ն խափանել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից Ամուրի և Չելյաբինսկի մարզերի ռազմական օդանավակայանների վրա անօդաչուներով լայնածավալ հարձակումների նախապատրաստական ​​աշխատանքները։ Ձերբակալվել են կատարողներն ու հանցակիցները, հայտնում է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ թշնամին ինքնաթիռատիպ ԱԹՍ–ների օգնությամբ մարտական մասերով և շարժական ցամաքային կառավարման կայաններով հագեցած FPV դրոններ է գցել Բրյանսկի մարզ` Ամուրի և Չելյաբինսկի մարզերի ռազմական օդանավակայանների վրա ահաբեկչական հարձակումներին նախապատրաստվելու համար։ Դրանք տեղափոխել են երկրի խորքը՝ թաքնված խցիկներով մեքենաներով և հավաքել են օդանավակայանների մոտ գտնվող վարձակալված ավտոտնակներում։
Առգրավվել է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Շվեդիայում արտադրված նեյրոցնացային մոդուլներով 24 FPV դրոն։ Դրանք հագեցած են եղել ավելի քան 1 կգ քաշ ունեցող պայթուցիկ նյութեր պարունակող մարտական մասերով։ Բացի այդ, ուժայինները առգրավել են ինքնաոչնչացման սարքերով երկու շարժական կառավարման կայան և ուկրաինական համակարգողների հետ կապի միջոցներ։
Սա կանխված ահաբեկչական հարձակումների շարքի մի մասն է, այդ թվում՝ Մոսկվայի մարզում զինվորականների դեմ մահափորձերը և Դոնի Ռոստովի օդանավակայանի վրա հարձակումը, ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ-ն հիշեցրել է, որ հանցագործությունից կամավոր հրաժարվելը կամ իշխանություններին ժամանակին նախազգուշացնելը ազատում է պատասխանատվությունից ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի համաձայն։
Հուլիսի 10-ին ԱԴԾ-ն հայտնել էր «Ռոստով-Ցենտրալնի» ռազմական օդանավակայանում ահաբեկչական հարձակման կանխման մասին, որը ծրագրում էր իրականացնել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը արհեստական բանականության դրոնների օգնությամբ։ Ուկրաինական հետախուզությունը հավաքագրել է ռուսաստանցու՝ գումար խոստանալով օդանավակայանը պայթեցնելու համար։ Սակայն տղամարդը ծրագրվող հանցագործության մասին հայտնել է ՌԴ հատուկ ծառայություններին, և հետագա գործողություններն իրականացվել են ԱԴԾ աշխատակիցների հսկողության ներքո։
Լրահոս
0