https://arm.sputniknews.ru/20260713/pvosejdvonn-astghiki-pvokharen-inchu-e-vardavary-vetsher-arajacrel-104578476.html
Պոսեյդոնն Աստղիկի փոխարե՞ն. ինչու է Վարդավառը վեճեր առաջացրել
Պոսեյդոնն Աստղիկի փոխարե՞ն. ինչու է Վարդավառը վեճեր առաջացրել
Sputnik Արմենիա
Երևանի Հանրապետության հրապարակում Վարդավառի տոնակատարությունը, որն առաջին անգամ կազմակերպվել էր անհամեմատ մեծ մասշտաբով, քննարկման թեմա է դարձել։ Պատճառը... 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T21:16+0400
2026-07-13T21:16+0400
2026-07-13T21:27+0400
հայաստան
երևան
վարդավառ
եկեղեցի
ազգագրագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0c/104526935_0:78:1500:922_1920x0_80_0_0_37016690aafbd302ca8660988d921999.jpg
Երևանի Հանրապետության հրապարակում Վարդավառի տոնակատարությունը, որն առաջին անգամ կազմակերպվել էր անհամեմատ մեծ մասշտաբով, քննարկման թեմա է դարձել։ Պատճառը հայկական ավանդույթի հետ կապ չունեցող կերպարների հայտնվելն է։Առանց ավանդական եկեղեցական ծրագրիՆախորդ տարիներին Երևանում Վարդավառի տոնակատարության կազմակերպիչներից էր Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց թևը: Այս տարի կառույցի ավանդական միջոցառումները չանցկացվեցին։ Sputnik Արմենիայի տվյալներով` հունվարի 29-ին շարժումը լուծարվել է, երբ նրա ներկայացուցիչները բացահայտ աջակցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին (Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանը լրատվամիջոցների հետ զրույցում դա վերակազմավորում է անվանել)։Տարիների ընթացքում երիտասարդական թևը միավորել էր հազարավոր երիտասարդների, որոնցից մոտ 200-300-ը կառույցի մշտական միջուկն էին։ Ծրագրերն ընդգրկում էին Երևանի գրեթե բոլոր եկեղեցիները` բացառությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու։Եկեղեցական յուրաքանչյուր մեծ տոնի համար Երիտասարդաց թևը պատրաստում էր առանձին ծրագիր։ Տոների նախօրեին՝ շաբաթ երեկոյան, անցկացվում էին երթեր, Վարդավառը նշվում էր ազգային երգով, պարով, խաղերով ու մրցույթներով։ Կազմակերպիչները ձգտում էին տոնակատարությունը հնարավորինս մոտեցնել իր պատմական կերպին։Բացի մշակութային գործունեությունից, կառույցն իրականացնում էր բարեգործական և սոցիալական նախագծեր։ Երիտասարդաց թևի անդամներն աջակցում էին զինծառայողներին, մանկատներին, այցելում էին ծերանոցներ, կազմակերպում հոգևոր զրույցներ և ուխտագնացություններ:Կառույցի լուծարումից հետո փորձեր են արվել ստեղծելու նոր երիտասարդական միավորում, սակայն մինչ օրս դրանք հաջողությամբ չեն պսակվել։«Ոչ թե Վարդավառ, այլ կռապաշտություն»Առավել բուռն արձագանք է առաջացրել տոնին Պոսեյդոնի՝ ծովերի հին հունական աստծո հայտնվելը։ Հենց այս կերպարն է, որ դարձել է եկեղեցու և հասարակության մի մասի քննադատության հիմնական թիրախը։Կիսասարկավագ Արմեն Հարեյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը որակում է «կռապաշտություն»՝ հայտարարելով, որ այն ոչ մի ընդհանուր բան չունի Քրիստոսի Պայծառակերպության տոնի քրիստոնեական իմաստի հետ:Նա հավելել է`միգուցե մարդիկ չգիտեին, որ իրենց արդեն նոր կրոն է հրամցրվելու։ «Բայց եթե իրենք նվիրված էին Քրիստոսին, պետք էր թողնել ու հեռանալ»,– նշել է Հարեյանը։Տոնը հաջողվեց, բայց կարելի էր այլ շեշտադրումներ անելԱզգագրագետ Գոհար Ստեփանյանը, ընդհակառակը, դրական է գնահատում Վարդավառը մեծ շուքով նշելու գաղափարը։«Համենայնդեպս Երևանում տոնակատարությունն իսկապես մասսայական, աշխույժ և տպավորիչ ստացվեց։ Վարդավառը նախկինում էլ էր շատ ակտիվ նշվում, բայց այս տարի տոնի և մասսայականության զգացումը հատկապես նկատելի էր», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։Ստեփանյանի խոսքով՝ ժողովրդական տոները ժամանակի ընթացքում փոխվում են, և անհնար է պահանջել, որ 21-րդ դարում Վարդավառը նշվի ճիշտ այնպես, ինչպես 19-րդ դարի վերջին: Առավել ևս, որ այս տոնը երբեք չի ընդհատել իր ավանդույթը և նույնիսկ խորհրդային շրջանում պահպանվել է միմյանց ջրով ցողելու սովորույթի շնորհիվ:Միաժամանակ Ստեփանյանը կարծում է, որ պետության մասնակցությունը տոնի կազմակերպմանը ճիշտ է, բայց հիմնական ուշադրությունը պետք է հատկացվեր հայկական ավանդույթներին:Նրա խոսքով՝ հայկական շատ գյուղերում մինչ օրս պահպանվում են ժողովրդական խաղերը, երգի ու պարի մրցումները:Ազգագրագետը նույնպես համարում է, որ տոնի ամենավիճահարույց բաղադրիչը Պոսեյդոնի հայտնվելն էր։Նրա կարծիքով` եթե կազմակերպիչները ցանկանում էին օգտագործել բեմական կերպարներ, ապա հայկական ավանդույթն առաջարկում է ազգային բազմաթիվ կերպարներ: Վարդավառի հետ են կապված Նոյի և համաշխարհային ջրհեղեղի, Աստղիկ աստվածուհու, ինչպես նաև Հայկի և Բելի պայքարի մասին լեգենդները: Պատմական Հայաստանի շատ շրջաններում տոնն ասոցացվում է ոչ միայն ջրհեղեղի և մարդկության նոր սկզբի, այլև հայ ժողովրդի ծննդյան հետ:Ուստի, Ստեփանյանի կարծիքով, օտար դիցաբանական կերպարներին անդրադառնալու անհրաժեշտություն չկար։ Նույնիսկ եթե Պոսեյդոնը ասոցացվում է ջրի հետ, տրամաբանական կլիներ զուգահեռ ներկայացնել նաև հայկական ավանդույթի հերոսներին:Նա նաև քննադատեց «փրփուր-փարթին»։«Չեմ հասկանում, թե ինչու էր դա ընդհանրապես պետք այնտեղ, որտեղ արդեն ջուր կա։ Սա բոլորովին օտար տարր է, որն այսօր օգտագործվում է գրեթե ցանկացած տոնակատարության ժամանակ: Այժմ այն տեղափոխվել է նաև Վարդավառ։ Կարծում եմ` սա որոշ չափով արժեզրկում է տոնը», - ասաց ազգագրագետը։Վարդավառը երբեք զուտ եկեղեցական տոն չի եղելԽոսելով ընդգծված եկեղեցական բաղադրիչի բացակայության շուրջ բողոքների մասին՝ Ստեփանյանը նշեց, որ պատմականորեն Վարդավառի ժողովրդական և եկեղեցական ավանդույթները միշտ եղել են զուգահեռաբար։Տոնի գլխավոր խորհրդանիշը ջուրն է և միմյանց ջրելը, որը տեղի է ունենում ոչ թե տաճարներում, այլ փողոցներում, հրապարակներում և աղբյուրներում:«Չեմ կարծում, որ քաղաքային ժողովրդական տոնին անպայման պետք է լիներ որևէ հատուկ եկեղեցական ծրագիր։ Եկեղեցին տաճարն է: Նրանք, ովքեր ցանկանում են Վարդավառը նշել հենց որպես եկեղեցական տոն, գնում են եկեղեցի», - ասաց ազգագրագետը։Նրա կարծիքով՝ Վարդավառի ժողովրդական բաղադրիչը պատմականորեն միշտ պարունակել է զգալիորեն ավելի քիչ քրիստոնեական տարրեր, ուստի այս դեպքում եկեղեցուն անտեսելու մասին խոսելն այնքան էլ ճիշտ չէ։Ստեփանյանը հիշեցրեց, որ վերջին 10-15 տարիներին Երևանում արդեն ձևավորվել են տոնակատարության ավանդական հարթակներ՝ Կարապի լիճը, Թումոյի այգին և Հանրապետության հրապարակը, որտեղ գլխավորը միշտ եղել է միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթը։Վարդավառի շուրջ քննարկումները ցույց տվեցին, որ խնդիրը ոչ թե տոնը նշելու ձևաչափն է, որքան բովանդակությունը։ Որևէ մեկը դեմը չէ տոնակատարությունը մեծ շուքով նշելուն ու պետության մասնակցությանը։ Այլ հարց է, թե հատկապես որ կերպարները պետք է դառնան հայկական ամենավառ տոներից մեկի գլխավոր խորհրդանիշները։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0c/104526935_84:0:1417:1000_1920x0_80_0_0_b30696141317dfa28a839fb8c4eb7f71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, վարդավառ, եկեղեցի, ազգագրագետ
հայաստան, երևան, վարդավառ, եկեղեցի, ազգագրագետ
Երևանի Հանրապետության հրապարակում Վարդավառի տոնակատարությունը, որն առաջին անգամ կազմակերպվել էր անհամեմատ մեծ մասշտաբով, քննարկման թեմա է դարձել։ Պատճառը հայկական ավանդույթի հետ կապ չունեցող կերպարների հայտնվելն է։
Առանց ավանդական եկեղեցական ծրագրի
Նախորդ տարիներին Երևանում
Վարդավառի տոնակատարության կազմակերպիչներից էր Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց թևը: Այս տարի կառույցի ավանդական միջոցառումները չանցկացվեցին։ Sputnik Արմենիայի տվյալներով` հունվարի 29-ին շարժումը լուծարվել է, երբ նրա ներկայացուցիչները բացահայտ աջակցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին (Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանը լրատվամիջոցների հետ զրույցում դա վերակազմավորում է անվանել)։
Տարիների ընթացքում երիտասարդական թևը միավորել էր հազարավոր երիտասարդների, որոնցից մոտ 200-300-ը կառույցի մշտական միջուկն էին։ Ծրագրերն ընդգրկում էին Երևանի գրեթե բոլոր եկեղեցիները` բացառությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու։
Եկեղեցական յուրաքանչյուր մեծ տոնի համար Երիտասարդաց թևը պատրաստում էր առանձին ծրագիր։ Տոների նախօրեին՝ շաբաթ երեկոյան, անցկացվում էին երթեր, Վարդավառը նշվում էր ազգային երգով, պարով, խաղերով ու մրցույթներով։ Կազմակերպիչները ձգտում էին տոնակատարությունը հնարավորինս մոտեցնել իր պատմական կերպին։
Բացի մշակութային գործունեությունից, կառույցն իրականացնում էր բարեգործական և սոցիալական նախագծեր։ Երիտասարդաց թևի անդամներն աջակցում էին զինծառայողներին, մանկատներին, այցելում էին ծերանոցներ, կազմակերպում հոգևոր զրույցներ և ուխտագնացություններ:
Կառույցի լուծարումից հետո փորձեր են արվել ստեղծելու նոր երիտասարդական միավորում, սակայն մինչ օրս դրանք հաջողությամբ չեն պսակվել։
«Ոչ թե Վարդավառ, այլ կռապաշտություն»
Առավել բուռն արձագանք է առաջացրել տոնին Պոսեյդոնի՝ ծովերի հին հունական աստծո հայտնվելը։ Հենց այս կերպարն է, որ դարձել է եկեղեցու և հասարակության մի մասի քննադատության հիմնական թիրախը։
Կիսասարկավագ Արմեն Հարեյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը որակում է «կռապաշտություն»՝ հայտարարելով, որ այն ոչ մի ընդհանուր բան չունի Քրիստոսի Պայծառակերպության տոնի քրիստոնեական իմաստի հետ:
«Քրիստոս Աստծո Պայծառակերպության տոնը վերցնել և զվարճանալ Նեպտունի «գլխավորությա՞մբ»։ Նեպտունը հռոմեական դիցաբանության մեջ ջրի չաստվածն է։ Ու մեր ազգի այսքան զավակներ Քրիստոսին թողած զվարճանում են կուռքերո՞վ»- գրել է նա սոցիալական ցանցում:
Նա հավելել է`միգուցե մարդիկ չգիտեին, որ իրենց արդեն նոր կրոն է հրամցրվելու։ «Բայց եթե իրենք նվիրված էին Քրիստոսին, պետք էր թողնել ու հեռանալ»,– նշել է Հարեյանը։
Տոնը հաջողվեց, բայց կարելի էր այլ շեշտադրումներ անել
Ազգագրագետ Գոհար Ստեփանյանը, ընդհակառակը, դրական է գնահատում Վարդավառը մեծ շուքով նշելու գաղափարը։
«Համենայնդեպս Երևանում տոնակատարությունն իսկապես մասսայական, աշխույժ և տպավորիչ ստացվեց։ Վարդավառը նախկինում էլ էր շատ ակտիվ նշվում, բայց այս տարի տոնի և մասսայականության զգացումը հատկապես նկատելի էր», -
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Ստեփանյանի խոսքով՝ ժողովրդական տոները ժամանակի ընթացքում փոխվում են, և անհնար է պահանջել, որ 21-րդ դարում Վարդավառը նշվի ճիշտ այնպես, ինչպես 19-րդ դարի վերջին: Առավել ևս, որ այս տոնը երբեք չի ընդհատել իր ավանդույթը և նույնիսկ խորհրդային շրջանում պահպանվել է միմյանց ջրով ցողելու սովորույթի շնորհիվ:
Միաժամանակ Ստեփանյանը կարծում է, որ պետության մասնակցությունը տոնի կազմակերպմանը ճիշտ է, բայց հիմնական ուշադրությունը պետք է հատկացվեր հայկական ավանդույթներին:
Նրա խոսքով՝ հայկական շատ գյուղերում մինչ օրս պահպանվում են ժողովրդական խաղերը, երգի ու պարի մրցումները:
«Շատ ավելի ճիշտ կլիներ, որ շեշտը դրվեր հենց այդ ազգային ավանդույթների վրա` ընդգծելով այն բաղադրիչները, որոնք կարելի է ժամանակակից մարդու համար ակտուալացնել և հետաքրքիր դարձնել»,- նշեց նա:
Ազգագրագետը նույնպես համարում է, որ տոնի ամենավիճահարույց բաղադրիչը Պոսեյդոնի հայտնվելն էր։
Նրա կարծիքով` եթե կազմակերպիչները ցանկանում էին օգտագործել բեմական կերպարներ, ապա հայկական ավանդույթն առաջարկում է ազգային բազմաթիվ կերպարներ: Վարդավառի հետ են կապված Նոյի և համաշխարհային ջրհեղեղի, Աստղիկ աստվածուհու, ինչպես նաև Հայկի և Բելի պայքարի մասին լեգենդները: Պատմական Հայաստանի շատ շրջաններում տոնն ասոցացվում է ոչ միայն ջրհեղեղի և մարդկության նոր սկզբի, այլև հայ ժողովրդի ծննդյան հետ:
Ուստի, Ստեփանյանի կարծիքով, օտար դիցաբանական կերպարներին անդրադառնալու անհրաժեշտություն չկար։ Նույնիսկ եթե Պոսեյդոնը ասոցացվում է ջրի հետ, տրամաբանական կլիներ զուգահեռ ներկայացնել նաև հայկական ավանդույթի հերոսներին:
Նա նաև քննադատեց «փրփուր-փարթին»։
«Չեմ հասկանում, թե ինչու էր դա ընդհանրապես պետք այնտեղ, որտեղ արդեն ջուր կա։ Սա բոլորովին օտար տարր է, որն այսօր օգտագործվում է գրեթե ցանկացած տոնակատարության ժամանակ: Այժմ այն տեղափոխվել է նաև Վարդավառ։ Կարծում եմ` սա որոշ չափով արժեզրկում է տոնը», - ասաց ազգագրագետը։
Վարդավառը երբեք զուտ եկեղեցական տոն չի եղել
Խոսելով ընդգծված եկեղեցական բաղադրիչի բացակայության շուրջ բողոքների մասին՝ Ստեփանյանը նշեց, որ պատմականորեն Վարդավառի ժողովրդական և եկեղեցական ավանդույթները միշտ եղել են զուգահեռաբար։
Տոնի գլխավոր խորհրդանիշը ջուրն է և միմյանց ջրելը, որը տեղի է ունենում ոչ թե տաճարներում, այլ փողոցներում, հրապարակներում և աղբյուրներում:
«Չեմ կարծում, որ քաղաքային ժողովրդական տոնին անպայման պետք է լիներ որևէ հատուկ եկեղեցական ծրագիր։ Եկեղեցին տաճարն է: Նրանք, ովքեր ցանկանում են Վարդավառը նշել հենց որպես եկեղեցական տոն, գնում են եկեղեցի», - ասաց ազգագրագետը։
Նրա կարծիքով՝ Վարդավառի ժողովրդական բաղադրիչը պատմականորեն միշտ պարունակել է զգալիորեն ավելի քիչ քրիստոնեական տարրեր, ուստի այս դեպքում եկեղեցուն անտեսելու մասին խոսելն այնքան էլ ճիշտ չէ։
Ստեփանյանը հիշեցրեց, որ վերջին 10-15 տարիներին Երևանում արդեն ձևավորվել են տոնակատարության ավանդական հարթակներ՝ Կարապի լիճը, Թումոյի այգին և Հանրապետության հրապարակը, որտեղ գլխավորը միշտ եղել է միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթը։
Վարդավառի շուրջ քննարկումները ցույց տվեցին, որ խնդիրը ոչ թե տոնը նշելու ձևաչափն է, որքան բովանդակությունը։ Որևէ մեկը դեմը չէ տոնակատարությունը մեծ շուքով նշելուն ու պետության մասնակցությանը։ Այլ հարց է, թե հատկապես որ կերպարները պետք է դառնան հայկական ամենավառ տոներից մեկի գլխավոր խորհրդանիշները։