00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանի հետ վեճի մեջ մտած բժշկուհուն ազատել են աշխատանքից

© Photo : Social media of Nikol PashinyanՆիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2026
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այսուհետ Արաբկիրի պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված բժշկուհուն` Արփինե Սողոյանին, ազատել են աշխատանքից։ Այս մասին հայտնել է բժշկուհու դուստրը` փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Մայիսի 18–ին Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցել էր մի կին, որը մեղադրում էր ՔՊ-ի վարչապետի թեկնածուին «ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու, իր հայրենիքը, հարազատ եղբորը գողանալու մեջ»: Փաշինյանը հունից դուրս եկավ ու սկսեց խոսել դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին, որտեղ իր հասցեին ենթադրյալ սպանության սպառնալիքներ են հնչեցնում:
«Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել հաստիքի կրճատման հիմքով»,–գրել է նա սոցցանցում։
Այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ «Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության»,–գրել է նա։
Պաշտոնական պարզաբանումը գումարի բացակայությունն է, որը Տաթևիկ Սողոյանը ծիծաղելի է համարում, երբ համեմատում է խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։
«Հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը»,–գրել է Տաթևիկ Սողոյանը։

Նա տեղեկացրել է, որ մայրիկի տրամադրությունը լավ է, աշխատանքային հեռանկարները` բավարար։
Հիշեցնենք, որ վեճից հետո Տաթևիկ Սողոյանը, ի պատասխան այն լուրերին, որ հնարավոր է` մորն աշխատանքից ազատեն, ասել էր, որ այդ դեպքում իրավական ընթացակարգեր կլինեն։
Լրահոս
0