https://arm.sputniknews.ru/20260713/irann-u-rusastany-mvot-en-gazi-veraberjal-verjnakan-hamadzajnagri-mshakmany-104559991.html
Իրանն ու Ռուսաստանը մոտ են գազի վերաբերյալ վերջնական համաձայնագրի մշակմանը
Իրանն ու Ռուսաստանը մոտ են գազի վերաբերյալ վերջնական համաձայնագրի մշակմանը
Sputnik Արմենիա
Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են սեղմ ժամկետում լուծել իրանական և ռուսական ընկերությունների միջև առկա բոլոր խնդիրները։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T16:18+0400
2026-07-13T16:18+0400
2026-07-13T16:18+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
գազ
առևտուր
համաձայնագիր
սերգեյ ցիվիլյով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102639045_0:110:3252:1939_1920x0_80_0_0_6bd6db3cc938d260a08d99a5e410473a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Թեհրանն ու Մոսկվան մոտ են գազի առևտրի վերաբերյալ վերջնական համաձայնագրի մշակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փակնեժադը Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի հետ հանդիպման ժամանակ։Փակնեժադը հայտնել է, որ ռուս նախարարի հետ քննարկել են 2026 թվականի փետրվարին կայացած ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացման գործընթացը, ինչպես նաև իրանական նավթագազային հանքավայրերում ռուսական ընկերությունների ներդրումների հետ կապված հարցեր։Ցիվիլյովն իր հերթին հույս է հայտնել, որ Իրանի նավթի նախարարը շուտով կայցելի Մոսկվա, ինչը թույլ կտա ակտիվացնել կողմերի համագործակցությունը։ Նրա խոսքով` Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել սեղմ ժամկետում լուծել իրանական և ռուսական ընկերությունների միջև առկա բոլոր խնդիրները։2025 թվականի հունվարի կեսերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր էր համարել, որ եթե Իրան տանող գազատարի նախագիծը իրականացվի, ռուսական գազի մատակարարումների ծավալը ժամանակի ընթացքում կարող է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր կազմել։Երևանը հուսով է, որ Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը ժամանակին կավարտվի
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102639045_261:0:2992:2048_1920x0_80_0_0_b2a934144785cf9b864b959ad349f177.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, գազ, առևտուր, համաձայնագիր, սերգեյ ցիվիլյով
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, գազ, առևտուր, համաձայնագիր, սերգեյ ցիվիլյով
Իրանն ու Ռուսաստանը մոտ են գազի վերաբերյալ վերջնական համաձայնագրի մշակմանը
Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են սեղմ ժամկետում լուծել իրանական և ռուսական ընկերությունների միջև առկա բոլոր խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Թեհրանն ու Մոսկվան մոտ են գազի առևտրի վերաբերյալ վերջնական համաձայնագրի մշակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փակնեժադը Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի հետ հանդիպման ժամանակ։
«Իրանի և Ռուսաստանի միջև գազի առևտրի վերաբերյալ վերջնական համաձայնագրի հիմնական դրույթները համաձայնեցված են, այժմ նախատեսվում է սեղմ ժամկետում վերջնական մշակել պայմանավորվածությունները։ Թեհրանը և Մոսկվան մոտ են գազի առևտրի վերաբերյալ համաձայնագրի աշխատանքների ավարտին», – ասել է իրանցի նախարարը։
Փակնեժադը հայտնել է, որ ռուս նախարարի հետ քննարկել են 2026 թվականի փետրվարին կայացած ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացման գործընթացը, ինչպես նաև իրանական նավթագազային հանքավայրերում ռուսական ընկերությունների ներդրումների հետ կապված հարցեր։
Ցիվիլյովն իր հերթին հույս է հայտնել, որ Իրանի նավթի նախարարը շուտով կայցելի Մոսկվա, ինչը թույլ կտա ակտիվացնել կողմերի համագործակցությունը։ Նրա խոսքով` Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել սեղմ ժամկետում լուծել իրանական և ռուսական ընկերությունների միջև առկա բոլոր խնդիրները։
2025 թվականի հունվարի կեսերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր էր համարել, որ եթե Իրան տանող գազատարի նախագիծը իրականացվի, ռուսական գազի մատակարարումների ծավալը ժամանակի ընթացքում կարող է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր կազմել։