00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:51
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանն ընդգրկվել է FIAPF–ի շարքում. «Ոսկե ծիրան» փառատոնը մեկնարկեց

Բաժանորդագրվել
Ավանդական կարմիր գորգն այս տարի փոխարինվել է յուրօրինակ դիզայներական ինստալյացիայով։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի առաջին անգամ անցկացվում է «Ա» կարգի փառատոնի կարգավիճակով:
Այս կարգավիճակը, որը շնորհվում է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIAPF) կողմից, համարվում է համաշխարհային կինոարտադրության մեջ ամենահեղինակավորներից մեկը և երևանյան փառատոնը դասում միջազգային խոշորագույն կինոփառատոների շարքը:
Այս տարվա փառատոնում ավանդական կարմիր գորգ չկա։ Այն փոխարինվել է ռուս նկարիչ և դիզայներ Իգոր Գուրովիչի ստեղծած եզակի դիզայներական ինստալյացիայով։ Գուրովիչը նաև փառատոնի պաշտոնական պաստառի հեղինակն է։
Փառատոնը բացվեց հայ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «In the Land of Arto» ֆիլմի պրեմիերայով, որը նկարահանվել է Հայաստանում հայ և ֆրանսիացի դերասանների մասնակցությամբ:
Շաբաթվա ընթացքում հանդիսատեսին սպասում են մրցութային և արտամրցութային ցուցադրումներ, հանդիպումներ հայտնի ռեժիսորների, դերասանների և կինոքննադատների հետ, վարպետության դասեր և ստեղծագործական քննարկումներ:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը լրագրողներին ասաց, որ «Ա» կարգի կարգավիճակ ստանալը փառատոնի միջազգային հեղինակության ամրապնդման բազմամյա աշխատանքի արդյունք է:
«Հատուկ ուշադրություն է դարձվել այս բարդ և դրամատիկ տարածաշրջանում փառատոնի դիրքերի ամրապնդման հարցերին։ Նպատակն էր ստեղծել այնպիսի արժեք, որը ճանաչված է ոչ այնքան մեր, որքան համաշխարհային հանրության կողմից», - ասաց նա։
Ավետիսյանի խոսքով՝ երևանյան փառատոնի միջազգային ճանաչումը ընտրված ռազմավարության հաջողության վառ ապացույցն էր։ Բացի այդ, այս ճանաչումը լուրջ հիմքեր է ստեղծում ապագայի համար, որպեսզի այն դառնա տարածաշրջանային մշակույթի դրոշակակիրներից մեկը, քանի որ փառատոնի գլխավոր նպատակներից մեկը միշտ եղել է միջազգային մշակութային քարտեզի վրա Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի դրական կերպարի ձևավորումը:
Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 19-ը, կցուցադրվի 90 ֆիլմ աշխարհի 40 երկրից:
Այս տարի ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուսները, որը ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է, որի ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար: Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև իռլանդա-շոտլանդացի կինոգետ և ռեժիսոր Մարկ Քազընսը, արգենտինացի դերասան Նաուել Պերես Բիսկայարտը, որը հայտնի է «Րոպեում 120 հարված» ֆիլմով, կանադացի գրող և պրոդյուսեր Մարկ Պերանսոնը, ինչպես նաև գերմանա-թուրքական թատերական պրոդյուսեր Շերմին Լանգհոֆը:
Ինչպես նախորդ տարիներին, «Ոսկե ծիրանը» այս տարի ևս ներկայացնելու է մրցութային և արտամրցութային ծրագրեր, որոնցում ընդգրկված են ֆիլմեր ամբողջ աշխարհից, այդ թվում՝ միջազգային խոշորագույն կինոփառատոներում (Կանն, Բեռլին և այլն) արդեն ցուցադրված կինոնկարներ։
Փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն աշխարհահռչակ ռեժիսորներ, դերասաններ, սցենարիստներ և կինոարտադրության այլ ներկայացուցիչներ: Նրանք կներկայացնեն իրենց նոր աշխատանքները, հանդիպումներ կունենան հանդիսատեսի հետ և կփոխանցեն իրենց մասնագիտական փորձը:
«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը
Լրահոս
0