https://arm.sputniknews.ru/20260713/erekhaner-en-ushagnac-eghel-sarsapeli-herter-hajvracakan-sahmanin-104585873.html
Երեխաներ են ուշագնաց եղել. սարսափելի հերթեր հայ–վրացական սահմանին
Երեխաներ են ուշագնաց եղել. սարսափելի հերթեր հայ–վրացական սահմանին
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցը հայտնում է, որ վրացի սահմանապահները քիչ են, ինչի պատճառով սպասարկումը չափազանց դանդաղ է ընթանում։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T23:21+0400
2026-07-13T23:21+0400
2026-07-13T23:21+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
անցակետ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0d/104585478_0:0:1281:720_1920x0_80_0_0_1fff0c03f723e28965f2d409f292cfa5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Այս պահին սարսափելի հերթեր և կուտակումներ են Վրաստան-Հայաստան սահմանային անցակետում։ Սոցցանցերում օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ կանգնած սահմանային անցակետի հերթում։Panorama.am-ը գրում է, որ այսօր տուն են վերադառնում Հայաստանից օրեր առաջ Քոբուլեթի համերգի մեկնած պարի խմբերի երեխաներն ու նրանց ծնողները։ Շոգի, քաշքշուկի հետևանքով մի քանի երեխա է վատացել, ուշաթափության դեպքեր են գրանցվել։Լրատվամիջոցը հայտնում է, որ վրացի սահմանապահները քիչ են, ինչի պատճառով սպասարկումը չափազանց դանդաղ է ընթանում։ Նշենք, որ սա առաջին անգամ չէ, երբ մարդիկ բողոքում են սահմանային անցակետում վրացական կողմի դանդաղ աշխատանքից։ Նույնիսկ, այսպես ասած, «պիկ» ժամերին հնարավոր է՝ սահմանային սպասարկումն իրականացնեն ընդամենը 2 ծառայողներ, ինչի հետևանքով էլ սահմանն անցնելը կարող է ժամեր տևել։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Армяно-грузинская граница
Sputnik Արմենիա
Армяно-грузинская граница
2026-07-13T23:21+0400
true
PT0M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0d/104585478_68:0:1028:720_1920x0_80_0_0_136f12a25de13d8f83ac46ba56c0041d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, անցակետ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, վրաստանի հանրապետություն, անցակետ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Երեխաներ են ուշագնաց եղել. սարսափելի հերթեր հայ–վրացական սահմանին
Լրատվամիջոցը հայտնում է, որ վրացի սահմանապահները քիչ են, ինչի պատճառով սպասարկումը չափազանց դանդաղ է ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Այս պահին սարսափելի հերթեր և կուտակումներ են Վրաստան-Հայաստան սահմանային անցակետում։ Սոցցանցերում օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ կանգնած սահմանային անցակետի հերթում։
Panorama.am-ը գրում է, որ այսօր տուն են վերադառնում
Հայաստանից օրեր առաջ Քոբուլեթի համերգի մեկնած պարի խմբերի երեխաներն ու նրանց ծնողները։ Շոգի, քաշքշուկի հետևանքով մի քանի երեխա է վատացել, ուշաթափության դեպքեր են գրանցվել։
Լրատվամիջոցը հայտնում է, որ վրացի սահմանապահները քիչ են, ինչի պատճառով սպասարկումը չափազանց դանդաղ է ընթանում։ Նշենք, որ սա առաջին անգամ չէ, երբ մարդիկ բողոքում են սահմանային անցակետում վրացական կողմի դանդաղ աշխատանքից։ Նույնիսկ, այսպես ասած, «պիկ» ժամերին հնարավոր է՝ սահմանային սպասարկումն իրականացնեն ընդամենը 2 ծառայողներ, ինչի հետևանքով էլ սահմանն անցնելը կարող է ժամեր տևել։