00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ոչ ոք ջրից չոր դուրս չեկավ. ինչպես են Երևանում Վարդավառը նշում տեղացիները և զբոսաշրջիկները

Բաժանորդագրվել
Արդեն մի քանի տարի է, որ Վարդավառին մասնակցելու համար նույնիսկ օտարերկրացիներ են ժամանում Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Երևանում վաղ առավոտից բոլորը «զինված են» ջրային ատրճանակներով ու դույլերով` Վարդավառն են տոնում։ Այս տոնին մասնակցում են ոչ միայն երևանցիները, այլև օտարերկրացիները, որոնք հիացած են ու տեղացիների հետ հավասար ջրում են միմյանց և ջրվում։
Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողը շրջել է Երևանի փողոցներում և ֆիքսել մայրաքաղաքում կատարվող իրարանցումը։
Բոլորն իրար վրա ջուր են լցնում ու այս օրը կապ չունի ո՛չ սեռը, ո՛չ տարիքը, ո՛չ էլ պաշտոնյա լինել–չլինելը։ Վարդավառին չի կարելի դժգոհել ու վիրավորել միմյանց, քանի որ տոնը բոլորինն է ու ըստ ավանդույթը` այս օրվա ջուրը մաքրագործում է։ Ջրելիս նաև միմյանց շնորհավորում են։
Հանրապետության հրապարակում էլ հավաքվածները բարձր երաժշտության ներքո ջրվում են ու մասնակցում Երևանի քաղաքապետարանի կազմակերպած «փրփուր փարթիին»։
Հիշեցնենք, որ Վարդավառը իր ծագմամբ հեթանոսական տոն է, որը կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի հետ։ Ասվում է, թե հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները` շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։
Լրահոս
0