00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վեհափառը վարդաջրով օծեց Բագրատ սրբազանին. ինչպես են տոնել Վարդավառը Մայր աթոռում

Բաժանորդագրվել
Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվել է Սուրբ պատարագ` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ։
Մայր աթոռում պատարագից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն վարդաջրով օծել է հոգևորականներին։ Նրանց թվում էր նաև տնային կալանքում գտնվող Բագրատ սրբազանը։
Հետո եկեղեցու բակում հավատացյալներն ու հոգևորականները «ջրոցի խաղացին»` տաղավար տոնին միախառնելով նաև ժողովրդական ավանդությունը։
Քրիստոսի Պայծառակերպության տոնը 5 տաղավար տոներից 3-րդն է։ Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել նրա պատվիրանները և իրականացնել Աստծո կամքը:
Իսկ Վարդավառը իր ծագմամբ հեթանոսական տոն է, որը, ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների, կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի հետ։ Ասվում է, թե հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները` շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։
Լրահոս
0