00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
8 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սևանում մեկնարկել է լողաշրջանը. ինչն է արդեն հասանելի հանգստացողներին

© Sputnik / Aram NersesyanԼողափ
Լողափ - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2026
Բաժանորդագրվել
Թեժ օրերին Սևանի թիվ 1, թիվ 2 և թիվ 3 լողափերում միաժամանակ հանգստանում է ավելի քան հազար մարդ, իսկ պիկ ժամերին այցելուների թիվը հասնում է 5 հազարի:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Սևանա լճում լողաշրջանը պաշտոնապես բաց է՝ չնայած ամառվա մեկնարկը զով էր: Հանգստացողների համար արդեն հասանելի են 6 հանրային լողափեր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սևան» ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը։
Նրա խոսքով՝ սեզոնի սկզբի զով եղանակն ազդել է հաճախելիության վրա։
«Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա այս լողաշրջանը, ինչպես ասում են, ուշացավ մոտ մեկ ամսով։ Բայց երբ իսկապես տաք եղանակ է հաստատվում, մենք այցելուների քանակի հետ կապված որևէ խնդիր չենք ունենում։ Ամեն տարի հանգստացողների հոսքը մեծանում է», - նշեց Մնացականյանը։
Նա պատմեց, որ արևոտ օրերին հանգստացողները Սևան էին գալիս դեռևս հունիսին, սակայն հենց հուլիսի 1-ից է սկսում լողաշրջանի լիարժեք բացումը:
Ներկայում գործում են 6 հանրային լողափեր։ Եվս 6 լողափ էլ կարող է բացվել Նորատուսում, Ծովագյուղում, Լճափում, Շողակաթում, Գավառում և Մարտունիում։ Լողափերը ներկայացվել են մրցույթի: Հաղթողներին կորոշեն հուլիսի 27-ին։
Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը. նախարարությունը դիմել է կոչով
Գործող հանրային լողափերում ավարտվել է բարեկարգման հիմնական մասը, թեև առանձին աշխատանքներ շարունակվում են: Ամբողջությամբ կահավորված են Սևան քաղաքի 3 հանրային լողափերը։ Ենթակառուցվածքների արդիականացումը կշարունակվի նաև հաջորդ տարի:
Շոգ օրերին թիվ 1, թիվ 2 և թիվ 3 լողափերում միաժամանակ հանգստանում է ավելի քան հազար մարդ, իսկ պիկ ժամերին այցելուների թիվը հասնում է 5 հազարի։
Հանգստացողների համար նորացվել են սանհանգույցները, տեղադրվել են ժամանակակից տաղավարներ, մանկական խաղահրապարակներ, արևի հովանոցներ և ցնցուղներ: Ընդ որում, հանրային լողափերի մուտքը, ինչպես նաև ցնցուղների, հովանոցների և խաղահրապարակների օգտագործումը մնում են անվճար:
Մեր զրուցակցի խոսքով՝ հանգստացողների հատկապես մեծ հոսք է նկատվում հանգստյան օրերին։ Այցելուների մեծ մասը գալիս է կեսօրից հետո՝ մոտավորապես 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում:
Մնացականյանը նշեց, որ ամեն տարի աճում է ինչպես տեղացի հանգստացողների, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը։
Նրա խոսքով՝ հատկապես նկատելի է Նորաշենի արգելոցի հաճախելիության աճը։ Եթե նախորդ տարի սեզոնին այնտեղ այցելել է մոտ 6 հազար մարդ, ապա այս տարի արդեն այցելուների թիվը կարող է հասնել 9 հազարի:
«Դա խոսում է լճի և նրա ենթակառուցվածքների նկատմամբ հետաքրքրության աճի մասին», - ասաց նա:
Ե՞րբ կբացվեն Սևանա լճի նոր հանրային լողափերը. մանրամասներ
Նա նշեց նաև, որ վերջին երկու տարիների բնապահպանական կարևորագույն ծրագրերից մեկը ափամերձ տարածքում ապօրինի շինությունների ապամոնտաժումն է:
Մնացականյանի խոսքով՝ 2025 թվականի նոյեմբերից աշխատանքներ են տարվում 1905 մետր նիշից ցածր և անմիջապես լճի ջրային տարածքում գտնվող օբյեկտների քանդման ուղղությամբ։ Այսօրվա դրությամբ արդեն ապամոնտաժվել է 80 տնտեսվարողի պատկանող 235 շենք, շինություն և հենապատ։
Լողաշրջանի մեկնարկով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն դրա ավարտից հետո ապամոնտաժումը կվերսկսվի:
Լրահոս
0