«Ջրային մարտեր» Երևանում. ամենաջրառատ տոնը` լուսանկարներով
19:03 12.07.2026 (Թարմացված է: 19:05 12.07.2026)
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է «ամենաջրոտ» կադրերը։
Երևանի Հանրապետության հրապարակում ջրցան մեքենաներ և «փրփուր փարթի» կազմակերպելու համար սարքեր էին տեղակայված` Վարդավառն ավելի գունեղ և հետաքրքիր դարձնելու համար։
Քաղաքացիներն էլ «զինված էին» ջրային ատրճանակներով ու դույլերով, ոմանք էլ պլաստմասսե շշերով։ Արդեն մի քանի տարի է, որ այս տոնը Երևանում նշում են ոչ միայն տեղացիները, այլ երջանիկ պատահականությամբ կամ միտումնավոր հենց այդ օրը Հայաստան ժամանած օտարերկրացիները։
Ի դեպ, հատուկ «ջրոցի» խաղալ ցանկացողների համար տրվող դույլերի վրա փակցված էին Հայաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի դրոշները։
Վարդավառի տոնին միմյանց ջրում են և՛ մեծերը, և՛ փոքրերը, ու այս օրը սեռն ու տարիքը հաշվի չեն առնում։
Վարդավառի տոնին միմյանց ջրում են և՛ մեծերը, և՛ փոքրերը, ու այս օրը սեռն ու տարիքը հաշվի չեն առնում։
Հիշեցնենք, որ Վարդավառը իր ծագմամբ հեթանոսական տոն է, որը կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի հետ։ Ասվում է, թե հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները` շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։

1/24
© Sputnik
Վարդավառը Երևանում

2/24
© Sputnik
Երևանի Հանրապետության հրապարակում հոծ բազմություն կա

3/24
© Sputnik
Կարծես շուրջպար են բռնել

4/24
© Sputnik
Վարդավառի «թեժ մարտերը» շարունակվում են

5/24
© Sputnik
Ջրից չոր ոչ ոք դուրս չեկավ

6/24
© Sputnik
Ջրում են բոլորին, ջրվում են բոլորը

7/24
© Sputnik
Հանրապետության հրապարակում «հեղեղումներ» են

8/24
© Sputnik
Հայաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի դրոշներով դույլերի «շքերթը»

9/24
© Sputnik
Վարդավառին նաև քաղաքի հյուրերն են մասնակցում

10/24
© Sputnik
Ջրված ջրողը

11/24
© Sputnik
Ով է ասում, թե շոգ է

12/24
© Sputnik
Վարդավառը Երևանում

13/24
© Sputnik
Վարդաջրով օծվածը

14/24
© Sputnik
Վարդավառը հայերի սիրած տոներից է

15/24
© Sputnik
Հանրապետության հրապարակում «հեղեղումներ» են

16/24
© Sputnik
«Փրփուր փարթին»

17/24
© Sputnik
Վարդավառը Երևանում

18/24
© Sputnik
Վարդավառը ոչ միայն ջրով

19/24
© Sputnik
«Փրփուր փարթի» Հանրապետության հրապարակում

20/24
© Sputnik
Գլխարկն է չի օգնում

21/24
© Sputnik
Մեկը գլուխն է կորցրել, մյուսը` կոշիկը

22/24
© Sputnik
Վարդավառը Երևանում

23/24
© Sputnik
Ջրառատ Երևանը

24/24
© Sputnik
Հայկական «Պոսեյդոնը»