https://arm.sputniknews.ru/20260712/irany-quvejtum-harvatsel-e-amerikjan-uzherin-104536272.html
Իրանը Քուվեյթում հարվածել է ամերիկյան ուժերին
Իրանը Քուվեյթում հարվածել է ամերիկյան ուժերին
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ի հրթիռային ստորաբաժանումը գրոհել է 5 HIMARS կայանքները, որոնք պատրաստվում էին հրթիռակոծել Իրանի տարածքը։ 12.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-12T21:25+0400
2026-07-12T21:25+0400
2026-07-12T21:27+0400
իրանի իսլամական հանրապետություն
քուվեյթ
ամն
ռազմաբազա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0c/104534602_0:256:1254:961_1920x0_80_0_0_ef8867c532a6df16a917124ed1d597ad.jpg
Իրանը Քուվեյթում կանխարգելիչ հարված է հասցրել ամերիկյան ուժերին։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները:Հուլիսի 12-ին Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև հերթական հարվածների ֆոնին։ ԱՄՆ-ն հերքել է այս լուրը։Նշվում է, որ ԻՀՊԿ-ի հրթիռային ստորաբաժանումը «Ֆաթեհ-110» հրթիռներով գրոհել է 5 HIMARS կայանքները, որոնք պատրաստվում էին հրթիռակոծել Իրանի տարածքը:Բացի այդ, իրանական «Արաշ-2» կամիկաձե դրոնները շարքից հանել են ԱՄՆ նոր բազայի կապի համակարգերն ու մուտքի ուղիները:Վաշինգտոնի կողմից այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ խաղաղ բանակցությունները շարունակելու խնդրանքով, ինչին Վաշինգտոնը պատասխանել էր համաձայնությամբ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ամերիկացիներն իրանական կողմին հայտնել են, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում:ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նախապատրաստման մասին, հնարավոր է՝ Շվեյցարիայում, սակայն Թեհրանը հերքել է այդ լուրը:ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին
իրանի իսլամական հանրապետություն
քուվեյթ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Иран нанес превентивный удар по американским силам в Кувейте
Sputnik Արմենիա
Иран нанес превентивный удар по американским силам в Кувейте
2026-07-12T21:25+0400
true
PT0M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0c/104534602_0:138:1254:1079_1920x0_80_0_0_114c4dd7e6f6d64c9e5556edfe8657e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, ամն, ռազմաբազա, պատերազմ, видео
իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, ամն, ռազմաբազա, պատերազմ, видео
Իրանը Քուվեյթում հարվածել է ամերիկյան ուժերին
21:25 12.07.2026 (Թարմացված է: 21:27 12.07.2026) ԻՀՊԿ-ի հրթիռային ստորաբաժանումը գրոհել է 5 HIMARS կայանքները, որոնք պատրաստվում էին հրթիռակոծել Իրանի տարածքը։
Իրանը Քուվեյթում կանխարգելիչ հարված է հասցրել ամերիկյան ուժերին։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները:
Հուլիսի 12-ին Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև հերթական հարվածների ֆոնին։ ԱՄՆ-ն հերքել է այս լուրը։
Նշվում է, որ ԻՀՊԿ-ի հրթիռային ստորաբաժանումը «Ֆաթեհ-110» հրթիռներով գրոհել է 5 HIMARS կայանքները, որոնք պատրաստվում էին հրթիռակոծել Իրանի տարածքը:
Բացի այդ, իրանական «Արաշ-2» կամիկաձե դրոնները շարքից հանել են ԱՄՆ նոր բազայի կապի համակարգերն ու մուտքի ուղիները:
Մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Քուվեյթին հարվածելու հետևանքով 3 ամերիկացի զինվոր է զոհվել: Նախնական տվյալներով՝ վիրավորվել են ևս մի քանի ամերիկացի զինծառայողներ։
Վաշինգտոնի կողմից այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:
Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ խաղաղ բանակցությունները շարունակելու խնդրանքով, ինչին Վաշինգտոնը պատասխանել էր համաձայնությամբ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ամերիկացիներն իրանական կողմին հայտնել են, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում:
ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նախապատրաստման մասին, հնարավոր է՝ Շվեյցարիայում, սակայն Թեհրանը հերքել է այդ լուրը: