https://arm.sputniknews.ru/20260712/hhi-ev-rdi-mijev-arevtury-krtshatvel-e-bajc-mi-bajc-ka-2026-i-arajin-amisneri-tvjalnery-104518720.html
ՀՀ–ի և ՌԴ–ի միջև առևտուրը կրճատվել է, բայց մի բայց կա. 2026-ի առաջին ամիսների տվյալները
ՀՀ–ի և ՌԴ–ի միջև առևտուրը կրճատվել է, բայց մի բայց կա. 2026-ի առաջին ամիսների տվյալները
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է ավելի քան 500 մլն դոլարով, սակայն եթե բացառենք թանկարժեք մետաղների և քարերի վերավաճառքը, ապա... 12.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-12T14:10+0400
2026-07-12T14:10+0400
2026-07-12T14:26+0400
հայաստան
ռուսաստան
ապրանքաշրջանառություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/14/23821415_0:160:3072:1888_1920x0_80_0_0_4a078f93a17d20ad8fba15efa962668b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է մոտ 567 մլն դոլարով՝ շուրջ 2 մլրդ 763 մլն դոլարից հասնելով մոտ 2 մլրդ 196 մլն դոլարի։ Այդ մասին հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։Առանձին ապրանքատեսակների վերաբերյալ հինգ ամսվա տվյալներ չեն հրապարակվում, սակայն, համաձայն Պետական եկամուտների կոմիտեի առաջին եռամսյակի օպերատիվ տվյալների, հիմնականում նվազում է թանկարժեք մետաղների և քարերի վերավաճառքը։ Դրանց վաճառքի ծավալները գագաթնակետին էին հասել 2023–2024 թվականներին, որից հետո սկսել են նվազել։Արդյունքում, եթե բացառենք թանկարժեք մետաղներն ու քարերը, ապա առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կրճատվել է ընդամենը 12,5 մլն դոլարով՝ մոտ 548 մլն դոլարից հասնելով 536 մլն դոլարի։ Կարելի է ենթադրել, որ հինգ ամիսների պատկերը էականորեն չի տարբերվի։Ինչ վերաբերում է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող մյուս ապրանքներին, ապա առաջին եռամսյակի արդյունքներով ցորենի ներմուծումն աճել է մոտ 16 մլն դոլարից` հասնելով մինչև 20 մլն դոլարի, իսկ բնական գազինը՝ 158 մլն դոլարից մինչև 182 մլն դոլարի։ Միևնույն ժամանակ կրճատվել է նավթամթերքի ներմուծումը (մոտ 58 մլն դոլարից մինչև 20 մլն դոլար), ինչպես նաև փայլաթիթեղի արտադրության համար նախատեսված ալյումինի ներմուծումը (մոտ 14 մլն դոլարից մինչև 12 մլն դոլար)։Ինչ վերաբերում է Հայաստանից Ռուսաստան մատակարարումներին, ապա կոնյակի արտահանումն աճել է 49 մլն դոլարից` հասնելով մինչև 67 մլն դոլարի, թարմ մրգերի և բանջարեղենի արտահանումը՝ 21 մլն դոլարից մինչև 24 մլն դոլարի (առաջին եռամսյակում ՌԴ ներմուծման սահմանափակումները դեռևս չէին գործում), իսկ հագուստի և կոշիկի արտահանումը՝ մոտ 47 մլն դոլարից մինչև 54 մլն դոլարի։Հիշեցնենք՝ հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։Աչքակապություն է, արտադրողները ԵՄ շուկայի տեղը գիտեին, բայց արտահանում էին ՌԴ. Խաչատրյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/14/23821415_171:0:2902:2048_1920x0_80_0_0_538accb69da72c2466d6f341e055b5a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ապրանքաշրջանառություն
հայաստան, ռուսաստան, ապրանքաշրջանառություն
ՀՀ–ի և ՌԴ–ի միջև առևտուրը կրճատվել է, բայց մի բայց կա. 2026-ի առաջին ամիսների տվյալները
14:10 12.07.2026 (Թարմացված է: 14:26 12.07.2026) Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է ավելի քան 500 մլն դոլարով, սակայն եթե բացառենք թանկարժեք մետաղների և քարերի վերավաճառքը, ապա կրճատում գրեթե չի արձանագրվել։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է մոտ 567 մլն դոլարով՝ շուրջ 2 մլրդ 763 մլն դոլարից հասնելով մոտ 2 մլրդ 196 մլն դոլարի։ Այդ մասին հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։
Առանձին ապրանքատեսակների վերաբերյալ հինգ ամսվա տվյալներ չեն հրապարակվում, սակայն, համաձայն Պետական եկամուտների կոմիտեի առաջին եռամսյակի օպերատիվ տվյալների, հիմնականում նվազում է թանկարժեք մետաղների և քարերի վերավաճառքը։ Դրանց վաճառքի ծավալները գագաթնակետին էին հասել 2023–2024 թվականներին, որից հետո սկսել են նվազել։
Մասնավորապես, առաջին եռամսյակի տվյալներով, թանկարժեք մետաղների և քարերի ներմուծման ծավալը կրճատվել է մոտ 377 մլն դոլարից մինչև 136 մլն դոլար (241 մլն դոլարով)։ Էլ ավելի մեծ չափով՝ 305 մլն դոլարով, նվազել է դրանց վերաարտահանումը դեպի ԱՄԷ՝ 346 մլն դոլարից հասնելով 41 մլն դոլարի, քանի որ ներմուծման և վերաարտահանման շղթայում մասնակցում են ոչ միայն Ռուսաստանը, այլև մի շարք այլ երկրներ։
Արդյունքում, եթե բացառենք թանկարժեք մետաղներն ու քարերը, ապա առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կրճատվել է ընդամենը 12,5 մլն դոլարով՝ մոտ 548 մլն դոլարից հասնելով 536 մլն դոլարի։ Կարելի է ենթադրել, որ հինգ ամիսների պատկերը էականորեն չի տարբերվի։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող մյուս ապրանքներին, ապա առաջին եռամսյակի արդյունքներով ցորենի ներմուծումն աճել է մոտ 16 մլն դոլարից` հասնելով մինչև 20 մլն դոլարի, իսկ բնական գազինը՝ 158 մլն դոլարից մինչև 182 մլն դոլարի։ Միևնույն ժամանակ կրճատվել է նավթամթերքի ներմուծումը (մոտ 58 մլն դոլարից մինչև 20 մլն դոլար), ինչպես նաև փայլաթիթեղի արտադրության համար նախատեսված ալյումինի ներմուծումը (մոտ 14 մլն դոլարից մինչև 12 մլն դոլար)։
Ինչ վերաբերում է Հայաստանից Ռուսաստան մատակարարումներին, ապա կոնյակի արտահանումն աճել է 49 մլն դոլարից` հասնելով մինչև 67 մլն դոլարի, թարմ մրգերի և բանջարեղենի արտահանումը՝ 21 մլն դոլարից մինչև 24 մլն դոլարի (առաջին եռամսյակում ՌԴ ներմուծման սահմանափակումները դեռևս չէին գործում), իսկ հագուստի և կոշիկի արտահանումը՝ մոտ 47 մլն դոլարից մինչև 54 մլն դոլարի։
Հիշեցնենք՝ հունիսի 2-ից
«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։