https://arm.sputniknews.ru/20260712/haravajin-kvovkasy-arevmutqin-petq-e-vorpes-rd-i-dem-glvobalistakan-nakhagtsi-khvojaharvogh-gvortsiq-104463374.html
Հարավային Կովկասը Արևմուտքին պետք է որպես ՌԴ-ի դեմ գլոբալիստական նախագծի խոյահարող գործիք
Հարավային Կովկասը Արևմուտքին պետք է որպես ՌԴ-ի դեմ գլոբալիստական նախագծի խոյահարող գործիք
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի քաղաքագետ Լիսենկովը նշում է, որ Հարավային Կովկասի ժողովուրդների համար Արևմուտքը պատրաստում է նույնպիսի ճակատագիր, որը հենց սկզբից կանխորոշված էր... 12.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-12T20:00+0400
2026-07-12T20:00+0400
2026-07-12T20:00+0400
դմիտրի լիսենկով
հարավային կովկաս
ռուսաստան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104461124_0:0:1280:720_1920x0_80_0_0_235629455adeb9c23384ffb1a121b9c3.jpg
Հայերն առանց այդ էլ աշխարհով մեկ սփռված ժողովուրդ են, բայց վախենամ, թե շատերն ընտրություն կկատարեն հեռանալու օգտին, երբ հայտնվեն Եվրամիության բացարձակ էթնոկրատական և ինչ-որ տեղ բացահայտ ֆաշիստական մոդելի մեջ գոյատևելու կոշտ ճիրաններում, հայտարարել է քաղաքագետ Դմիտրի Լիսենկովը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային նախագծին տված հարցազրույցում։«Արևմուտքի սկզբունքն է՝ ինչպես խոսք են տվել, այնպես էլ խոսքը հետ կվերցնեն»Քաղաքագետը շեշտում է՝ Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր են ոչ միայն ներկայիս աշխարհաքաղաքական բաղադրիչի տեսանկյունից, այլև հաշվի առնելով շատ վաղեմի բարեկամական կապերը: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ ռուսական ռազմավարական շահերը ոչ միայն (իսկ հիմա, հավանաբար, ոչ այնքան) կապված են տնտեսական խնդիրների հետ։ Նաև այստեղ երկրորդ պլան են մղվում անհատները, որոնք պետություններ են ղեկավարում։Փորձագետը բացատրում է՝ իրականում դա շատ վտանգավոր է, և ողջախոհ քաղաքական գործիչները չեն կարող դա չհասկանալ։ Չեն կարող չհասկանալ, որ սուտը, արհեստավարժ խաբեությունը և Արևմուտքի ամեն տեսակ խոստումներն իրականում ոչինչ չեն նշանակում, երբ խոսքը ուղղակիորեն իրենց շահերի մասին է։ «Բոլորը գիտեն, որ այս սկզբունքը՝ ինչպես խոսք են տվել, այնպես էլ խոսքը հետ կվերցնեն, բնորոշ է ներկայիս արևմտյան քաղաքականությանը»:«Իրականում ես շատ եմ մտահոգված, որ Հարավային Կովկասի ժողովուրդների համար, բացարձակ ցինիկ և սառը, Արևմուտքը պատրաստում է նույնպիսի ճակատագիր, որն ի սկզբանե կանխորոշված էր Ուկրաինայի համար, երբ այդ երկիրը տասնամյակներ շարունակ պատրաստվում էր որպես նույն գլոբալիստական խոյահարման գործիք ընդդեմ Ռուսաստանի», - ասում է Լիսենկովը։ Եվ ներկայիս հայկական քաղաքական իսթեբլիշմենթը չի կարող դա չհասկանալ և չզգուշանալ նման զարգացումից։ԵՄ անդամների ինքնուրույնությունն ու անկախությունն ընդամենը խաբկանք էՔաղաքագետը վստահ է, որ այժմ պաշտոնական Երևանն իսկապես փորձում է լուծել մի բարդ գլոբալ գերխնդիր՝ զբաղված է ԵՄ անդամ դառնալու և ամենատարբեր «բարիքներ ու քաղցրաբլիթներ» ստանալու ցանկությունների միջև մանևրելու հնարավորություն փնտրելով, միաժամանակ փորձում է չկորցնել բարեկամին ու հարևանին, որն էլ ապահովում էր (և ապահովում է) տարածաշրջանային անվտանգությունը և պետականության պաշտպանությունը։Խոսքն, օրինակ, Մերձբալթյան երկրների մասին է, որոնք այժմ օգտագործվում են միայն որպես ամեն տեսակ օդանավակայաններ ու ռազմակայաններ։ «Որտեղ տեղի ունեցավ ապաինդուստրիալացում, գյուղատնտեսությունն էլ ամբողջությամբ անկում ապրեց։ Որպես օրինակ՝ Լիտվայում բնակչության արտահոսքը կազմում է ամսական տասնմեկ հազար մարդ։ Ընդ որում, խոսքը դեռ այդ երկրի բնակչության աշխատունակ մասի մասին է», - օրինակ է բերում Լիսենկովի։Փորձագետը հիշեցնում է՝ նույն Գերմանիան այժմ պետք է համարել մի երկիր, որտեղ ամերիկյան օկուպացիան շարունակվում է։ Չէ որ հենց հիմա Գերմանիայի տարածքում տեղակայված են ամերիկյան ավելի քան 40 ռազմակայաններ։ Այսինքն՝ նույն ԱՄՆ-ից ԵՄ-ի ինքնուրույնության և անկախության մասին խոսք անգամ չկա։
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104461124_189:0:1149:720_1920x0_80_0_0_efcb3da04d8ea0d01b641292dfc695d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի լիսենկով, հարավային կովկաս, ռուսաստան, եվրամիություն, видео
դմիտրի լիսենկով, հարավային կովկաս, ռուսաստան, եվրամիություն, видео
Հարավային Կովկասը Արևմուտքին պետք է որպես ՌԴ-ի դեմ գլոբալիստական նախագծի խոյահարող գործիք
Ռուսաստանցի քաղաքագետ Լիսենկովը նշում է, որ Հարավային Կովկասի ժողովուրդների համար Արևմուտքը պատրաստում է նույնպիսի ճակատագիր, որը հենց սկզբից կանխորոշված էր Ուկրաինայի համար:
Հայերն առանց այդ էլ աշխարհով մեկ սփռված ժողովուրդ են, բայց վախենամ, թե շատերն ընտրություն կկատարեն հեռանալու օգտին, երբ հայտնվեն Եվրամիության բացարձակ էթնոկրատական և ինչ-որ տեղ բացահայտ ֆաշիստական մոդելի մեջ գոյատևելու կոշտ ճիրաններում, հայտարարել է քաղաքագետ Դմիտրի Լիսենկովը
Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային նախագծին տված հարցազրույցում։
«Արևմուտքի սկզբունքն է՝ ինչպես խոսք են տվել, այնպես էլ խոսքը հետ կվերցնեն»
Քաղաքագետը շեշտում է՝ Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր են ոչ միայն ներկայիս աշխարհաքաղաքական բաղադրիչի տեսանկյունից, այլև հաշվի առնելով շատ վաղեմի բարեկամական կապերը: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ ռուսական ռազմավարական շահերը ոչ միայն (իսկ հիմա, հավանաբար, ոչ այնքան) կապված են տնտեսական խնդիրների հետ։ Նաև այստեղ երկրորդ պլան են մղվում անհատները, որոնք պետություններ են ղեկավարում։
«Ես անկեղծ կարեկցում եմ պարոն Փաշինյանին, որը հայտնվել է այս իրավիճակում,- ասում է Լիսենկովը։ - Այժմ ամբողջ Հարավային Կովկասը (Հայաստանը՝ առաջին հերթին) փորձում են օգտագործել որպես գլոբալիստական նախագծի խոյահարման գործիք, որպեսզի նաև այդ կողմից մոտենան ռուսական քաղաքակրթությանը։ Այս ամենը ակնհայտ է և հասկանալի հենց տարածաշրջանի բնակիչների համար։ Բայց միևնույն ժամանակ շատ գայթակղիչ բան են առաջարկում՝ քաղաքական-տնտեսական և ռազմական դաշինքներին անդամակցություն»։
Փորձագետը բացատրում է՝ իրականում դա շատ վտանգավոր է, և ողջախոհ քաղաքական գործիչները չեն կարող դա չհասկանալ։ Չեն կարող չհասկանալ, որ սուտը, արհեստավարժ խաբեությունը և Արևմուտքի ամեն տեսակ խոստումներն իրականում ոչինչ չեն նշանակում, երբ խոսքը ուղղակիորեն իրենց շահերի մասին է։ «Բոլորը գիտեն, որ այս սկզբունքը՝ ինչպես խոսք են տվել, այնպես էլ խոսքը հետ կվերցնեն, բնորոշ է ներկայիս արևմտյան քաղաքականությանը»:
«Իրականում ես շատ եմ մտահոգված, որ Հարավային Կովկասի ժողովուրդների համար, բացարձակ ցինիկ և սառը, Արևմուտքը պատրաստում է նույնպիսի ճակատագիր, որն ի սկզբանե կանխորոշված էր Ուկրաինայի համար, երբ այդ երկիրը տասնամյակներ շարունակ պատրաստվում էր որպես նույն գլոբալիստական խոյահարման գործիք ընդդեմ Ռուսաստանի», - ասում է Լիսենկովը։ Եվ ներկայիս հայկական քաղաքական իսթեբլիշմենթը չի կարող դա չհասկանալ և չզգուշանալ նման զարգացումից։
ԵՄ անդամների ինքնուրույնությունն ու անկախությունն ընդամենը խաբկանք է
Քաղաքագետը վստահ է, որ այժմ պաշտոնական Երևանն իսկապես փորձում է լուծել մի բարդ գլոբալ գերխնդիր՝ զբաղված է ԵՄ անդամ դառնալու և ամենատարբեր «բարիքներ ու քաղցրաբլիթներ» ստանալու ցանկությունների միջև մանևրելու հնարավորություն փնտրելով, միաժամանակ փորձում է չկորցնել բարեկամին ու հարևանին, որն էլ ապահովում էր (և ապահովում է) տարածաշրջանային անվտանգությունը և պետականության պաշտպանությունը։
«Չէ որ եթե Հայաստանը (և տարածաշրջանի ցանկացած այլ երկիր) համաձայնի այն պայմաններին, որոնք ԵՄ-ն թելադրում է անդամակցելու համար, ապա այն անմիջապես կընկնի գոյատևման շատ կոշտ կապանքների մեջ։ Երկրին պարտադրվելու է բառացիորեն ամեն ինչ՝ սկսած օրենսդրության, ապա և արդյունաբերական և գյուղատնտեսական համակարգի գործունեության փոփոխություն», - բացատրում է փորձագետը՝ որպես օրինակ բերելով այն երկրները, որոնք ԵՄ են մտել ԽՍՀՄ փլուզումից հետո։
Խոսքն, օրինակ, Մերձբալթյան երկրների մասին է, որոնք այժմ օգտագործվում են միայն որպես ամեն տեսակ օդանավակայաններ ու ռազմակայաններ։ «Որտեղ տեղի ունեցավ ապաինդուստրիալացում, գյուղատնտեսությունն էլ ամբողջությամբ անկում ապրեց։ Որպես օրինակ՝ Լիտվայում բնակչության արտահոսքը կազմում է ամսական տասնմեկ հազար մարդ։ Ընդ որում, խոսքը դեռ այդ երկրի բնակչության աշխատունակ մասի մասին է», - օրինակ է բերում Լիսենկովի։
Փորձագետը հիշեցնում է՝ նույն Գերմանիան այժմ պետք է համարել մի երկիր, որտեղ ամերիկյան օկուպացիան շարունակվում է։ Չէ որ հենց հիմա Գերմանիայի տարածքում տեղակայված են ամերիկյան ավելի քան 40 ռազմակայաններ։ Այսինքն՝ նույն ԱՄՆ-ից ԵՄ-ի ինքնուրույնության և անկախության մասին խոսք անգամ չկա։