https://arm.sputniknews.ru/20260712/hajkakan-vaveragrutjunn-ajsor-uni-yndgtsvats-knvoj-demq-silva-khnkanvosjan-104423832.html
Հայկական վավերագրությունն այսօր ունի ընդգծված կնոջ դեմք․ Սիլվա Խնկանոսյան
Հայկական վավերագրությունն այսօր ունի ընդգծված կնոջ դեմք․ Սիլվա Խնկանոսյան
Sputnik Արմենիա
Միջազգային մի շարք հեղինակավոր կինոփառատոներում հաղթած ռեժիսորը վստահեցնում է` հայկական իրականության նույնիսկ ամենափոքր պատմությունները կարող են հետաքրքրել... 12.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-12T13:58+0400
2026-07-12T13:58+0400
2026-07-12T13:58+0400
հայաստան
ֆիլմ
պատերազմ
սիլվա խնկանոսյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104426412_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9c5e43b69458e463c15c27f24f66a734.jpg
Այսօր Եվրոպայում, երբ ֆիլմացանկերում տեսնում են հայկական վավերագրությունը, վստահ են, որ այն որակյալ է լինելու։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի երթերում այս մասին ասաց կինոռեժիսոր, վավերագրող, սցենարիստ, լուսանկարիչ Սիլվա Խնկանոսյանը։Խնկանոսյանն ընդգծեց` համաշխարհային հարթակում հայկական վավերագրությունն այսօր ունի ընդգծված կնոջ դեմք, քանի որ կանայք ավելի խիզախ են. տղամարդիկ դժվարանում են անկեղծանալ։Արցախյան վերջին պատերազմի վավերագրողի խոսքով` պատերազմի ժամանակ այնպիսի էմոցիաներն ես ապրում, որ ուրիշ ոչ մի տեղ չես կարողանա ապրել։«Երբ չգիտես՝ ուր ես գնում, շատ հեշտ է խիզախ լինելը»,– ասաց նա։Խնկանոսյանն անդրադարձավ նաև Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրությանը։«Մեզ ասում են՝ ձեր անցյալը գիտենք, ցույց տվեք՝ հիմա ինչ խնդիրներ ունեք, հիմա ինչ կյանքով եք ապրում։ Թայվանում մարդիկ ասում էին՝ մենք չգիտենք՝ որտեղ է Հայաստանը, բայց զգում ենք այդ մարդկանց ցավը»,– նշեց ռեժիսորը։Միջազգային մի շարք հեղինակավոր կինոփառատոներում հաղթած ռեժիսորը վստահեցրեց` հայկական իրականության նույնիսկ ամենափոքր պատմությունները կարող են հետաքրքրել ամբողջ աշխարհին, եթե պատմվում են ազնիվ, հեղինակային լեզվով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104426412_272:0:1712:1080_1920x0_80_0_0_647e548dadc1f7f2adb1e3822d40dc6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆիլմ, պատերազմ, սիլվա խնկանոսյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստան, ֆիլմ, պատերազմ, սիլվա խնկանոսյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Հայկական վավերագրությունն այսօր ունի ընդգծված կնոջ դեմք․ Սիլվա Խնկանոսյան
Միջազգային մի շարք հեղինակավոր կինոփառատոներում հաղթած ռեժիսորը վստահեցնում է` հայկական իրականության նույնիսկ ամենափոքր պատմությունները կարող են հետաքրքրել ամբողջ աշխարհին։
Այսօր Եվրոպայում, երբ ֆիլմացանկերում տեսնում են հայկական վավերագրությունը, վստահ են, որ այն որակյալ է լինելու։
Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի երթերում այս մասին ասաց կինոռեժիսոր, վավերագրող, սցենարիստ, լուսանկարիչ Սիլվա Խնկանոսյանը։
«Սա վերջին տարիների բոլորիս քրտնաջան աշխատանքի շնորհիվ է և շատ լուրջ հայտ»,– հավելեց նա։
Խնկանոսյանն ընդգծեց` համաշխարհային հարթակում հայկական վավերագրությունն այսօր ունի ընդգծված կնոջ դեմք, քանի որ կանայք ավելի խիզախ են. տղամարդիկ դժվարանում են անկեղծանալ։
Արցախյան վերջին պատերազմի վավերագրողի խոսքով` պատերազմի ժամանակ այնպիսի էմոցիաներն ես ապրում, որ ուրիշ ոչ մի տեղ չես կարողանա ապրել։
«Երբ չգիտես՝ ուր ես գնում, շատ հեշտ է խիզախ լինելը»,– ասաց նա։
Խնկանոսյանն անդրադարձավ նաև
Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրությանը։
«Մեզ ասում են՝ ձեր անցյալը գիտենք, ցույց տվեք՝ հիմա ինչ խնդիրներ ունեք, հիմա ինչ կյանքով եք ապրում։ Թայվանում մարդիկ ասում էին՝ մենք չգիտենք՝ որտեղ է Հայաստանը, բայց զգում ենք այդ մարդկանց ցավը»,– նշեց ռեժիսորը։
Միջազգային մի շարք հեղինակավոր կինոփառատոներում հաղթած ռեժիսորը վստահեցրեց` հայկական իրականության նույնիսկ ամենափոքր պատմությունները կարող են հետաքրքրել ամբողջ աշխարհին, եթե պատմվում են ազնիվ, հեղինակային լեզվով։