https://arm.sputniknews.ru/20260712/erdvoghani-kusakcutjuny-herqel-e-rusakan-s-400-neri-veravatsharqi-masin-lurery-104515666.html
Էրդողանի կուսակցությունը հերքել է ռուսական С-400-ների վերավաճառքի մասին լուրերը
Էրդողանի կուսակցությունը հերքել է ռուսական С-400-ների վերավաճառքի մասին լուրերը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ամերիկյան F-35 կործանիչների ձեռքբերման խոչընդոտը վերացնելու նպատակով Թուրքիան որոշել է... 12.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-12T12:21+0400
2026-07-12T12:21+0400
2026-07-12T12:22+0400
թուրքիա
զենք
ամն
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/18/27669155_0:115:3233:1934_1920x0_80_0_0_a051cad7461e6f35f4b4ae955348a112.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Թուրքիայի իշխող կուսակցությունում ռուսական С-400-ների վերավաճառքի մասին լուրերն անվանել են շահարկում:«Habertürk» հեռուստաալիքին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հասան Յալչինը հայտնել է, թե Թուրքիան երրորդ երկրներին չի վաճառել Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը:Ավելի վաղ «Hürriyet» թերթը հայտնել էր, որ Անկարան և Վաշինգտոնը բանակցություններ են վարում Պարսից ծոցի երկրներից մեկին С-400-ների փոխանցման շուրջ: Որպես հնարավոր գնորդներ նշվել էին ԱՄԷ-ն և Կատարը։Հուլիսի 10-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ ավելի վաղ այդ երկրին մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի հարցով՝ այդ թեման անվանելով գերզգայուն:Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Վաշինգտոնը կչեղարկի ռուսական С-400-ների ձեռքբերումից հետո Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցները: «Reuters» գործակալությունը պարզաբանել էր, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման ծրագիրը վերականգնելու հնարավորությունը, որոնց մատակարարումներն արգելվել են 2020 թվականից:
թուրքիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/18/27669155_251:0:2982:2048_1920x0_80_0_0_f485bc181b66b74dbf00d00ef708e0dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, զենք, ամն, ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա, զենք, ամն, ռեջեփ թայիփ էրդողան
Էրդողանի կուսակցությունը հերքել է ռուսական С-400-ների վերավաճառքի մասին լուրերը
12:21 12.07.2026 (Թարմացված է: 12:22 12.07.2026) Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ամերիկյան F-35 կործանիչների ձեռքբերման խոչընդոտը վերացնելու նպատակով Թուրքիան որոշել է С-400-ները փոխանցել Պարսից ծոցի երկրներից մեկին:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Թուրքիայի իշխող կուսակցությունում ռուսական С-400-ների վերավաճառքի մասին լուրերն անվանել են շահարկում:
«Habertürk» հեռուստաալիքին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հասան Յալչինը հայտնել է, թե Թուրքիան երրորդ երկրներին չի վաճառել Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը:
«Եթե С-400-ները մեկ այլ երկրի վաճառելու հարց առաջանա, ապա հնարավոր կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի և գնորդ երկրի հետ։ Բայց հիմա այդպիսի բաներ քննարկելը, հիմնվելով շահարկումների վրա, անխոհեմություն է», – ասել է Յալչինը։
Ավելի վաղ «Hürriyet» թերթը հայտնել էր, որ Անկարան և Վաշինգտոնը բանակցություններ են վարում Պարսից ծոցի երկրներից մեկին С-400-ների փոխանցման շուրջ: Որպես հնարավոր գնորդներ նշվել էին ԱՄԷ-ն և Կատարը։
Հուլիսի 10-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ ավելի վաղ այդ երկրին մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի հարցով՝ այդ թեման անվանելով գերզգայուն:
Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Վաշինգտոնը կչեղարկի ռուսական С-400-ների ձեռքբերումից հետո Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցները: «Reuters» գործակալությունը պարզաբանել էր, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման ծրագիրը վերականգնելու հնարավորությունը, որոնց մատակարարումներն արգելվել են 2020 թվականից: