00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին, Թեհրանըպատասխանել է և փակել Հորմուզը. մանրամասներ

Բաժանորդագրվել
Իրանի շուրջ լարված իրավիճակը պահպանվում է։ Ամերիկացիները շարունակում են Իրանի վրա հարձակումները։ Իսլամական Հանրապետությունը պատասխան հարվածներ է հասցնում տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում հարվածել է ամերիկյանռազմական օբյեկտներին:
Նշվում է, որ մի շարք հարվածների արդյունքում ոչնչացվել են Հորդանանի ամերիկյան ռազմակայանի կառավարման և վերահսկողության կենտրոնը, ինչպես նաև MQ-9 անօդաչու թռչող սարքերով անգարները:
Դրա հետ մեկտեղ Քուվեյթումխոցվել են Patriot զենիթային համալիրը, ամերիկյան զինամթերքի պահեստն ու ռադիոտեղորոշիչ կայանը, իսկ Բահրեյնում՝ ամերիկյան զորքի կապի օբյեկտն ու ռադիոտեղորոշիչ համալիրը:
Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իրանի իշխանությունները փակել են Հորմուզի նեղուցը մինչև տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտության դադարեցումը:
Հաղորդվում է, որ այս գիշեր ԻՀՊԿ-ն նախազգուշական կրակոցներ է արձակել նեղուցով անցնել փորձող նավի ուղղությամբ:
Իրանական բանակը կոչ է արել ամերիկյան զինված ուժերին պահպանել փոխըմբռնման հուշագրի պայմանները՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը փորձում է անօրինական անցում իրականացնել Հորմուզի նեղուցով, ինչը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը, ամերիկացիները հարվածներ են հասցրել 140 թիրախների, այդ թվում՝ հրթիռային և անօդաչու համակարգերի, ռազմածովային ենթակառուցվածքների, զինամթերքի պահեստների, կապի հանգույցների և առափնյա հսկողության օբյեկտների ուղղությամբ:
Նշվում է, որ ավարտվել է շաբաթվաընթացքում Իրանին հասցված հարվածների երրորդ շարքը. 3 օրվա ընթացքումհարվածներ են հասցվել ավելի քան 300 օբյեկտների:
Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ խաղաղ բանակցությունները շարունակելու խնդրանքով, ինչին Վաշինգտոնը պատասխանել էր համաձայնությամբ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ամերիկացիներն իրանական կողմին հայտնել են, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում:
ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նախապատրաստման մասին, հնարավոր է՝ Շվեյցարիայում, սակայն Թեհրանը հերքել է այդ լուրը:
Լրահոս
0