00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
8 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Starlink-ը ևս 56 սարքավորում է նվիրել Հայաստանին արտակարգ իրավիճակների համար. նախարար

Миссия Starlink - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2026
Բաժանորդագրվել
Մխիթար Հայրապետյանի խոսքով` այն կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար կապի անխափանությունն ապահովելու գործում, հատկապես հեռավոր բնակավայրերում և ճգնաժամային պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարի խոսքով`այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։
«Այս նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։ Սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանում արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես, փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են»,–գրել է նախարարը։
Հայրապետյանը հիշեցրել է, որ Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող աշխարհի ամենաառաջատար արբանյակային «համաստեղությունն» է, որն ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ Ըստ նախարարի` այն կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար կապի անխափանությունն ապահովելու գործում, հատկապես հեռավոր բնակավայրերում և ճգնաժամային պայմաններում։
Հիշեցնենք, որ Starlink-ն արդեն իսկ ՀՀ–ին նվիրաբերել է ավելի քան 110 տերմինալ, որը ինտերնետ կապ է ապահովում ՀՀ հեռավոր բնակավայրերի դպրոցներում սովորղներին։
Լրահոս
0