00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
8 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանի փախած հողերը, կամ տունդ սահմանից հեռու կառուցիր. փաստաբանը` հողի իրավունքի մասին

Բաժանորդագրվել
Փաստաբան Մանուշ Եսայանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է Հայաստանում հողի սեփականության իրավունքի բնագավառում առկա խնդիրների մասին։ Նաև հայտնել, որ 5 տարի առաջ ընդունված կառավարության որոշումը չափազանց դանդաղ է իրականացվում, իսկ խնդիրներն արագ ավելանում են։
Տիկին Արփինեն 90-ականներից Խարբերդում սեփականաշնորհված հող ուներ։ 30 տարի անց որոշել էր տեր կանգնել իր հողամասին, կարգի բերել, տուն կառուցել։ Վերցրել էր սեփականության վկայականը, գնացել Խարբերդի այն հատվածը, որտեղ պետք է լիներ իր հողը, բայց հողամասը գտնել չէր կարողացել։ Տարածքում միայն ուրիշի հողեր էին, ազատ հող չկար։
Այս պատմությունը Sputnik Արմենիայի եթերում պատմել է Evolve խորհրդատվական ընկերության հիմնադիր- տնօրեն, փաստաբան Մանուշ Եսայանը, ում իր շահերի պաշտպանության հարցով դիմել էր «անհետացած» հողի սեփականատեր տիկինը։
Փաստաբանը պետական տարբեր մարմիններին ուղղված հարցումներով պարզել է, որ դեռևս սեփականաշնորհման գործընթացում պետությունն անփութություն է դրսևորել` հողերը բաժանել է, այսպես ասած` աչքաչափով, սիրողական չափումներ անելով։ Արդյունքում` հարևանների հողամասերը կամաց–կամաց մտել են մեկը մյուսի սահմանների մեջ, իսկ տիկնոջ 500 մ հողն ընդհանրապես կորել է։
«Այսինքն՝ թղթով կինը սեփականատեր է, բայց ֆիզիկապես այդ հողը գոյություն չունի։ Ես նույնիսկ գնացել, կադաստր մասնագետների հետ եմ հանդիպել, ասում եմ. «Լավ էս հողը ո՞ւր է, էս մարդը ունի սեփականության իրավունքը, դե, եկեք հասկանանք, բա նրա հողն ո՞ւր է կորել»։ Դրանից հետո նոր չափումներ արեցինք ու պարզվեց նրա հողը 100 %-ով համադրվում է կողքի հողերի հետ»,– պատմում է փաստաբանը` հավելելով, որ կնոջ սեփականության իրավունքը վերականգնվել է միայն երկարատև դատական պրոցեսի արդյունքում։ Դատարանի որոշմամբ` հարևանների հողերի սահմանները այս ու այն կողմ տեղափոխելով՝ տիկնոջ հողը վերադարձրել են իրեն։
Մեկ այլ քաղաքացի էլ հող է գնել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում, գրանցել իր սեփականության իրավունքը և ցանկապատել հողատարածքը։ Իսկ երբ արդեն սկսել է կառուցապատում անել, պարզվել է, որ գնած հողը, ինչպես նախորդ դեպքում էր, համադրվում է հարևանների հողերի հետ։ Տղամարդը կարծել է, թե հարևանները զավթել են իր տարածքը, պարիսպը իր հողի վրա են կառուցել։ Ու դարձյալ իրավական հարթության մեջ պարզվել է, որ հարևանները խնդրի հետ կապ չունեն, իրենք էլ իրենց հերթին են տուժել սխալ կատարված չափագրումներից։
Մանուշ Եսայանի խոսքով, նման դեպքերն այսօր փաստաբանական ու դատական պրակտիկայում չափազանց շատ են։
«Մենք նույնիսկ կատակով ասում ենք` «լոնքերով» են չափումներ արել։ Քայլերով չափել են, այսքան հողը քեզ, կտրել են, ասենք` էս քարից էն քարը քո հողն է։ Գրանցել են ու անցել հաջորդին։ Հետո արդեն 2000–ականներին այն քաղաքացիները, որոնք ավելի ակտիվ են եղել, ում իրավագիտակցությունը ավելի բարձր է եղել, իրենց հողերը շուտ սեփականաշնորհել են, իրենց պարիսպը դրել, տուն կառուցել ու սկսել են ապրել։ Բնական է, այն ժամանակ չափագրումներ, օդային լուսանկարներ անելու հնարավորություն չկար»,– նկատում է փաստաբանը։
Այսօր, երբ տեխնիկական հնարավորություններն ավելի մեծ են, կառավարությունը որոշել է շտկել անցյալում թույլ տրված սխալները, ուղղել մասնագետների բնորոշմամբ` «փախած հողերի» իրական դիրքերն ու սահմանները և կանխել հարևանների միջև անցանկալի վեճերը։
Գործադիրի` 2021 թվականի ապրիլի 29–ին ընդունած որոշմամբ սահմանվել է կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը` յուրաքանչյուր մարզի յուրաքանչյուր համայնքում։ 5 տարի անց փաստաբանն արձանագրում է, որ աշխատանքները որոշ տեղերում թերություններով են արվել, ու խնդիրները մնացել են չլուծված, իսկ որոշ համայնքներ այդ գործընթացն առ այսօր դեռ չի էլ հասել։
«Պրոցեսը այնքան երկարեց, որ, օրինակ, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում ուղղումները կատարվել են 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Ուղղումներն արել են, իրենց կարծիքով բոլորը պետք է գոհ և շնորհակալ լինեին, բայց իրականում այդ նույն համայնքներում ունենք մի իրավիճակ, երբ կատարված ուղղման արդյունքում այսօր կան բնակիչներ, ովքեր նախկինում երբեք չափագրման խնդիր չեն ունեցել, հիմա հանկարծ պարզում են, որ իրենց հողից մի մասը հարևանի մոտ է, հարևանի հողի մի մասը` իրենց մոտ։ Իսկ այդ հողերի վրա արդեն կան կառուցված շինություններ։ Գործընթացը ձգձգելու պատճառով կառավարությունը հնարավորություն չի ունեցել այնպես անել ուղղումները, որ ոչոք ոչ մեկի հող չվերցնի կամ չտա»,– նշում է Եսայանը` հավելելով, որ ինքն անձամբ հարցում է արել և պարզել` ուղղումները կատարելու համար հիմք են ընդունվել հին լուսանկարները։
«Այսինքն վերցրել են հին լուսանկարները, իրավաբանական լեզվով ասած`օրտոլուսանկարներ և դրանց հիմքով ուղղումներ կատարել՝ առանց հաշվի առնելու ներկա իրողությունները։ Արդյունքում օրինակ, 2018թ–ին չափագրված 1000 մ հողամասը թղթով դարձել է 950 մ։ Ասում եմ. «Ժողովո՛ւրդ ջան, էս ուղղումը, որ արել եք, ինչո՞ւ է դրանից հետո հողի մակերեսը պակասել»։ Ասում են. «Չենք կարող ավել բան անել, գնացեք դուք ձեր հարևանների հետ ձեր հարցերը լուծեք»։ Այս խնդիրը կա ու այս խնդրին, ցավոք սրտի, անընդհատ բախվելու ենք։ Հիմա թե քաղաքացիները իրենք իրենց մեծ լուծման ինչ տարբերակ կընտրեն, դա արդեն չեմ կարող ասել»,– ասում է փաստաբանը։
Փոխարենը Մանուշ Եսայանը խորհուրդ է տալիս հողատարածք գնելիս չհավատալ ո՛չ սեփական աչքերին, ո՛չ էլ սեփականության վկայականին, որքան էլ, որ դրանում հողամասի չափերը հստակ նշված լինեն։
«Հող գնելուց առաջ, ամենաառաջինը, եթե անգամ սեփականատերը ձեզ ցույց է տալիս ամենաթարմ արված չափագրությունը, մի խնայեք գումարը, հատկապես, որ 500-1000 մ հողերի դեպքում այն այդքան էլ մեծ չէ։ Հրավիրեք գեոդեզիստ–չափագրողի, որպեսզի նա հողատարածքում նորից չափագրում անի, ձեզ տրամադրի չափագրման արդյունքները և ձեզ ցույց տա, թե որտեղ են ձեր հողամասի սահմանները»,– նշում է իրավաբանը։
Երկրորդ խորհուրդը վերաբերում է արդեն կառուցապատման փուլին։ Մանուշ Եսայանը խորհուրդ է տալիս ցանկացած շինություն հողամասի տարածքում կառուցել սահմաններից` պարսպից մի քիչ դեպի ներս, քանի որ կառավարության վերոհիշյալ որոշումը դեռ ամբողջությամբ կատարված չէ, և չի բացառվում, որ մի օր հարևանների սահմանները ճշգրտվեն ձեր հողատարածքի հաշվին։
Evolve խորհրդատվական ընկերության հիմնադիր- տնօրեն, փաստաբան Մանուշ Եսայանի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում։
Լրահոս
0