https://arm.sputniknews.ru/20260710/turqiaji-kvoghmic-rusakan-s-400neri-vatsharqy-khist-zgajun-tema-e-kreml-104461348.html
Թուրքիայի կողմից ռուսական Ս–400–ների վաճառքը խիստ զգայուն թեմա է. Կրեմլ
Թուրքիայի կողմից ռուսական Ս–400–ների վաճառքը խիստ զգայուն թեմա է. Կրեմլ
Sputnik Արմենիա
Թուրքական «Hürriyet» թերթն այսօր հայտնել էր, որ գնորդ կարող էին լինել Արաբական Միացյալ Էմիրությունները կամ Կատարը։ Անկարան պաշտոնապես չի հաստատել այս... 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T15:00+0400
2026-07-10T15:00+0400
2026-07-10T15:15+0400
ռուսաստան
թուրքիա
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98507296_0:156:3090:1894_1920x0_80_0_0_e23a60f5fc50b8f8bd3a697f68b07693.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը Թուրքիայի հետ կապի մեջ է նախկինում մատակարարված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հարցով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ «Hürriyet»-ի վերլուծաբանը հայտնել էր, որ Անկարան և Վաշինգտոնը բանակցում են Ս-400 հրթիռները Պարսից ծոցի երկրներից մեկին փոխանցելու համար։«Մենք այս հարցի շուրջ շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ և կշարունակենք շփումները», – ասել է Պեսկովը լրագրողներին, որոնք խնդրել են մեկնաբանել թուրքական ԶԼՄ–ներում հայտնված այն լուրը, թե Անկարան ռուսական Ս-400-ները վերավաճառել է ԱՄՆ–ի պատժամիջոցներից ազատվելու համար։Կրեմլի ներկայացուցչին հարցրել են` արդյոք Անկարան Մոսկվային դիմել է թույլտվության հարցով, և եթե այո, ինչպես է արձագանքել Ռուսաստանը։«Սա գերզգայուն թեմաներից է»,– ասել է Պեսկովը։Ավելի վաղ «Hürriyet»–ը հայտնել էր, որ Անկարան իրավական լուծում է փնտրում, որը թույլ կտա վերացնել ամերիկյան պատժամիջոցների խոչընդոտները և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին: Քննարկվող տարբերակներից մեկը երրորդ երկրին Ս-400 համալիրների վաճառքն էր: «Oksijen» թերթը նույնպես գրել էր, որ ամենահավանական գնորդը ԱՄԷ-ն է։Հուլիսի 7-8-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հուսով է, որ Անկարան կվերադառնա F-35 ծրագրին: Թրամփն իր հերթին նշել է, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։Հիշեցնենք` Թուրքիան 2017-ին Ռուսաստանից 4 դիվիզիոն Ս-400 գնեց։ Պայմանագրի արժեքը կազմում էր 2,5 մլրդ դոլար: Գործարքից հետո Անկարան հեռացվեց ԱՄՆ–ի F-35 ծրագրից, իսկ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին CAATSA-ի (պատժամիջոցների միջոցով ԱՄՆ–ի հակառակորդներին հակազդելու մասին օրենք) շրջանակում:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98507296_180:0:2911:2048_1920x0_80_0_0_eb9583e26b757082e24b5a50cadec81a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, թուրքիա, դմիտրի պեսկով
ռուսաստան, թուրքիա, դմիտրի պեսկով
Թուրքիայի կողմից ռուսական Ս–400–ների վաճառքը խիստ զգայուն թեմա է. Կրեմլ
15:00 10.07.2026 (Թարմացված է: 15:15 10.07.2026) Թուրքական «Hürriyet» թերթն այսօր հայտնել էր, որ գնորդ կարող էին լինել Արաբական Միացյալ Էմիրությունները կամ Կատարը։ Անկարան պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը Թուրքիայի հետ կապի մեջ է նախկինում մատակարարված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հարցով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ «Hürriyet»-ի վերլուծաբանը
հայտնել էր, որ Անկարան և Վաշինգտոնը բանակցում են Ս-400 հրթիռները Պարսից ծոցի երկրներից մեկին փոխանցելու համար։
«Մենք այս հարցի շուրջ շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ և կշարունակենք շփումները», – ասել է Պեսկովը լրագրողներին, որոնք խնդրել են մեկնաբանել թուրքական ԶԼՄ–ներում հայտնված այն լուրը, թե Անկարան ռուսական Ս-400-ները վերավաճառել է ԱՄՆ–ի պատժամիջոցներից ազատվելու համար։
Կրեմլի ներկայացուցչին հարցրել են` արդյոք Անկարան Մոսկվային դիմել է թույլտվության հարցով, և եթե այո, ինչպես է արձագանքել Ռուսաստանը։
«Սա գերզգայուն թեմաներից է»,– ասել է Պեսկովը։
Ավելի վաղ «Hürriyet»–ը հայտնել էր, որ Անկարան իրավական լուծում է փնտրում, որը թույլ կտա վերացնել ամերիկյան պատժամիջոցների խոչընդոտները և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին: Քննարկվող տարբերակներից մեկը երրորդ երկրին Ս-400 համալիրների վաճառքն էր: «Oksijen» թերթը նույնպես գրել էր, որ ամենահավանական գնորդը ԱՄԷ-ն է։
Հուլիսի 7-8-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հուսով է, որ Անկարան կվերադառնա F-35 ծրագրին: Թրամփն իր հերթին նշել է, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Հիշեցնենք` Թուրքիան 2017-ին Ռուսաստանից 4 դիվիզիոն Ս-400 գնեց։ Պայմանագրի արժեքը կազմում էր 2,5 մլրդ դոլար: Գործարքից հետո Անկարան հեռացվեց ԱՄՆ–ի F-35 ծրագրից, իսկ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին CAATSA-ի (պատժամիջոցների միջոցով ԱՄՆ–ի հակառակորդներին հակազդելու մասին օրենք) շրջանակում: