https://arm.sputniknews.ru/20260710/pvordzum-enq-ajnpes-anel-vor-bvolvory-darnan-tsesi-anmijakan-masnakicner-mer-ergery-ev-menq-104455017.html
Փորձում ենք այնպես անել, որ բոլորը դառնան ծեսի անմիջական մասնակիցներ. «Մեր երգերը և մենք»
Փորձում ենք այնպես անել, որ բոլորը դառնան ծեսի անմիջական մասնակիցներ. «Մեր երգերը և մենք»
Sputnik Արմենիա
Բաց դասը նվիրված է Վարդավառի տոնին, որն ունի շատ խոր իմաստ ու հարուստ ծիսական համալիր 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T15:15+0400
2026-07-10T15:15+0400
2026-07-10T15:15+0400
հայաստան
երևան
երգ
պար
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104461978_0:0:1920:1080_1920x0_80_0_0_169b5dcc93cbe4fb428301718359c085.jpg
«Մեր երգերը և մենք» նախագիծը, ոգեշնչված Գագիկ Գինոսյանի գաղափարներով, արդեն տարիներ շարունակ կամավորական հիմունքներով վերհանում և տարածում է հայկական ավանդական մշակույթի շերտերը։Նրանք ընդգծում են, որ ավանդական երգն ու պարը եղել են ժողովրդինը, և յուրաքանչյուր մարդ, անկախ երաժշտական կրթությունից, կարող է դառնալ դրանց կրողն ու փոխանցողը։Այս անգամ բաց դասը նվիրված է Վարդավառի տոնին, որն ունի շատ խոր իմաստ ու հարուստ ծիսական համալիր՝ գիշերային խնձոր խորովելուց ու «Խնդումի ծառից» մինչև անձրևաբեր տիկնիկների ծեսեր։«Մարդկանց ամենօրյա լարվածության ու արհեստական այս միջավայրում մարդիկ է՛լ ավելի են կարոտել բնականին։ Մենք փորձում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր ներկա գտնվող ոչ թե պարզապես ունկնդրի, այլ դառնա ծեսի անմիջական մասնակիցը»,- ասում են նախագծի անդամները։ Նրանք բոլորին հրավիրում են ավանդական մշակույթի նվիրյալ Հարություն Փանոսյանենց բակ (Բայրոնի 4, 2/1, 6 շենքերի ներքին բակ)` հուլիսի 10-ին՝ ժամը 19:30-ին, միասին նշելու, սովորելու և պահպանելու մեր ակունքները։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104461978_0:0:1440:1080_1920x0_80_0_0_5a78b5c7c3f74063957b57f40a954fbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, երգ, պար, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, երգ, պար, տեսանյութ, տեսանյութեր, видео
Փորձում ենք այնպես անել, որ բոլորը դառնան ծեսի անմիջական մասնակիցներ. «Մեր երգերը և մենք»
Բաց դասը նվիրված է Վարդավառի տոնին, որն ունի շատ խոր իմաստ ու հարուստ ծիսական համալիր
«Մեր երգերը և մենք» նախագիծը, ոգեշնչված Գագիկ Գինոսյանի գաղափարներով, արդեն տարիներ շարունակ կամավորական հիմունքներով վերհանում և տարածում է հայկական ավանդական մշակույթի շերտերը։
«Մեր մշակույթը չափազանց բազմազան է՝ երգեր, պարեր, ծեսեր, խաղեր, և այդ բոլորը իրար հետ չափազանց փոխկապակցված են․ մեկն առանց մյուսի կիսատ է»,- Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում ասում են նախագծի անդամներ Գոհար Մկրտչյանն ու Մերի Սերոբյանը։
Նրանք ընդգծում են, որ ավանդական երգն ու պարը եղել են ժողովրդինը, և յուրաքանչյուր մարդ, անկախ երաժշտական կրթությունից, կարող է դառնալ դրանց կրողն ու փոխանցողը։
Այս անգամ բաց դասը նվիրված է Վարդավառի տոնին, որն ունի շատ խոր իմաստ ու հարուստ ծիսական համալիր՝ գիշերային խնձոր խորովելուց ու «Խնդումի ծառից» մինչև անձրևաբեր տիկնիկների ծեսեր։
«Մարդկանց ամենօրյա լարվածության ու արհեստական այս միջավայրում մարդիկ է՛լ ավելի են կարոտել բնականին։ Մենք փորձում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր ներկա գտնվող ոչ թե պարզապես ունկնդրի, այլ դառնա ծեսի անմիջական մասնակիցը»,- ասում են նախագծի անդամները։
Նրանք բոլորին հրավիրում են ավանդական մշակույթի նվիրյալ Հարություն Փանոսյանենց բակ (Բայրոնի 4, 2/1, 6 շենքերի ներքին բակ)` հուլիսի 10-ին՝ ժամը 19:30-ին, միասին նշելու, սովորելու և պահպանելու մեր ակունքները։