https://arm.sputniknews.ru/20260710/mek-mard-e-zvohvel-ereqy-viravvorvel-en-lzhh-um-ukrainaji-ats-neri-hardzakman-hetevanqvov-104481634.html
Մեկ մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են ԼԺՀ-ում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով
Մեկ մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են ԼԺՀ-ում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով
Sputnik Արմենիա
Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ հարձակումների հետևանքները արձանագրում են ՌԴ ՔԿ ԼԺՀ քննչական վարչության քննիչները: 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T21:44+0400
2026-07-10T21:44+0400
2026-07-10T21:45+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
անօդաչու թռչող սարք (աթս)
լուգանսկ
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/03/71908912_0:120:1280:840_1920x0_80_0_0_04e5cd86d9de5d3f1845b306625f8573.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Մեկ մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում ավտոմեքենաների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով, այս մասին MAX հարթակում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։Նրա տվյալներով՝ ևս մեկ ԱԹՍ հարձակվել է մարդատար ավտոմեքենայի վրա Սվատովո քաղաքի տարածքում, վիրավորվել են 45-ամյա կին և նրա 18-ամյա դուստրը։«Քաղաքի տարածքում հարձակման է ենթարկվել նաև սննդամթերքի առևտրային ձեռնարկության տարածքը, վնասվել է երկու քաղաքացիական բեռնատար ավտոմեքենա։ Թշնամական հարձակումների հետևանքները արձանագրում են ՌԴ ՔԿ ԼԺՀ քննչական վարչության քննիչները»,-նշել է Պասեչնիկը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
լուգանսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/03/71908912_0:0:1280:960_1920x0_80_0_0_51f7d6e42a42dc32e4cd8978b272a077.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), լուգանսկ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս), լուգանսկ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Մեկ մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են ԼԺՀ-ում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով
21:44 10.07.2026 (Թարմացված է: 21:45 10.07.2026) Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ հարձակումների հետևանքները արձանագրում են ՌԴ ՔԿ ԼԺՀ քննչական վարչության քննիչները:
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Մեկ մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում ավտոմեքենաների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով, այս մասին MAX հարթակում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
«Այսօր ցերեկը Ուկրաինայի զինված կազմավորումները մի քանի անգամ հարձակվել fh Սվատովոյի մունիցիպալ շրջանի տարածքի վրա... Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է մարդատար ավտոմեքենային Սվատովո-Նիժնյայա Դուվանկա ավտոճանապարհի հատվածում։ Վիրավորվել է 73-ամյա կին, իսկ 73-ամյա տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,-նշել է Պասեչնիկը։
Նրա տվյալներով՝ ևս մեկ ԱԹՍ հարձակվել է մարդատար ավտոմեքենայի վրա Սվատովո քաղաքի տարածքում, վիրավորվել են 45-ամյա կին և նրա 18-ամյա դուստրը։
«Քաղաքի տարածքում հարձակման է ենթարկվել նաև սննդամթերքի առևտրային ձեռնարկության տարածքը, վնասվել է երկու քաղաքացիական բեռնատար ավտոմեքենա։ Թշնամական հարձակումների հետևանքները արձանագրում են ՌԴ ՔԿ ԼԺՀ քննչական վարչության քննիչները»,-նշել է Պասեչնիկը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։