https://arm.sputniknews.ru/20260710/iranum-herqum-en-amn-i-het-spasvvogh-banakcutjunneri-masin-lurery-zlm-104481483.html
Իրանում հերքում են ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցությունների մասին լուրերը․ ԶԼՄ
Իրանում հերքում են ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցությունների մասին լուրերը․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։ 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T21:34+0400
2026-07-10T21:34+0400
2026-07-10T21:34+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություններ
հերքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/17/91588317_80:0:3721:2048_1920x0_80_0_0_9bdf13502dcfdb6eee28523f475e6209.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև սպասվող բանակցությունների մասին տեղեկությունը ճիշտ չէ։ Այս մասին հաղորդում է Fars-ը՝ հղում անելով իրանցի բանակցողների թիմին մոտ կանգնած աղբյուրին։Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։ Որպես հանդիպման հնարավոր անցկացման վայր դիտարկվում է Շվեյցարիան։Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով տարածաշրջանի աղբյուրներին, հայտնել էր, որ Պակիստանն ու Կատարը փորձում են ԱՄՆ-ին և Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների հերթական սրումից հետո։Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ խաղաղ բանակցությունները շարունակելու խնդրանքով, ինչին Վաշինգտոնը դրական է պատասխանել։ Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ամերիկացիները իրանական կողմին հայտնել են, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։Ամերիկյան զինվորականները հուլիսի 8-9-ին հարվածների շարք են իրականացրել Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա արվել է իբր ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Իրանցի զինվորականները պատասխանել են Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ ռազմակայաններին հարվածներով։Սա Իրանի և ԱՄՆ-ի միջև սրման երկրորդ դեպքն է հունիսի կեսերին մարտական գործողությունների ավարտի մասին հուշագրի կնքումից հետո։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/17/91588317_535:0:3266:2048_1920x0_80_0_0_9cabc7c21fdff47d450798e148007519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, հերքում
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, հերքում
Իրանում հերքում են ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցությունների մասին լուրերը․ ԶԼՄ
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև սպասվող բանակցությունների մասին տեղեկությունը ճիշտ չէ։ Այս մասին հաղորդում է Fars-ը՝ հղում անելով իրանցի բանակցողների թիմին մոտ կանգնած աղբյուրին։
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ
արդեն հաջորդ շաբաթ։ Որպես հանդիպման հնարավոր անցկացման վայր դիտարկվում է Շվեյցարիան։
«Դա սխալ տեղեկատվություն է, այն ոչ մի հիմք չունի»,-հայտարարել է իրանական գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով տարածաշրջանի աղբյուրներին, հայտնել էր, որ Պակիստանն ու Կատարը փորձում են ԱՄՆ-ին և Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների հերթական սրումից հետո։
Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ խաղաղ բանակցությունները շարունակելու խնդրանքով, ինչին Վաշինգտոնը դրական է պատասխանել։ Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ամերիկացիները իրանական կողմին հայտնել են, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։
Ամերիկյան զինվորականները հուլիսի 8-9-ին հարվածների շարք են իրականացրել Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա արվել է իբր ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Իրանցի զինվորականները պատասխանել են Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ ռազմակայաններին հարվածներով։
Սա Իրանի և ԱՄՆ-ի միջև սրման երկրորդ դեպքն է հունիսի կեսերին մարտական գործողությունների ավարտի մասին հուշագրի կնքումից հետո։