00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
8 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանում QR կոդերի ներդրումը զգալիորեն նվազեցրել է ստվերային շրջանառությունը

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2026
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ երկրները պատրաստվում են ստեղծել համակարգ, որով կարող են փոխանակել միության տարածքում օրինական ապրանքների շրջանառության մասին տվյալները։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. 2025 թվականին Հայաստանում հսկիչ QR-պիտակներով պարտադիր դրոշմավորման բացակայությամբ ապրանքների վաճառքի հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է 56%-ով։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական միության մակնշման համակարգի զարգացման մասին զեկույցում, որը ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստում։
Փաստաթղթի համաձայն՝ նույն ժամանակահատվածում նման մակնշմամբ ապրանքներ արտադրող կամ ներմուծող հայկական ընկերությունների թիվն աճել է 7%-ով։
ԵԱՏՄ–ն մինչև 2028 թ–ն կերկարաձգի ներմուծման նավիգացիոն կապարակնիքների օգտագործման ժամկետը
Հսկիչ դրոշմապիտակավորման համակարգն ապահովում է ապրանքների հետագծելիությունը և նպաստում ստվերային շրջանառության կրճատմանը։ Հայաստանում այն արդեն տարածվում է պարենային և ոչ պարենային ապրանքների մեծ մասի վրա։ Բացառություն են կազմում առանց գործարանային փաթեթավորման վաճառվող ապրանքները, մասնավորապես՝ թարմ միսը և կշռով ձավարեղենը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր 2027 թվականի հունվարի 1-ից առավելագույնս ընդլայնել պարտադիր մակնշման ենթակա ապրանքների ցանկը:
Ինչպես նշվում է զեկույցում, տվյալ համակարգը նպաստում է ոչ միայն օրինական ապրանքաշրջանառության և հարկային մուտքերի աճին, այլև կեղծված արտադրանքի ծավալների նվազմանը:
ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտնել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների միջև տվյալների փոխանակման համակարգի ստեղծման աշխատանքները։ Այն պետություններին թույլ կտա տեղեկություններ փոխանակել մակնշված ապրանքների շրջանառության վերաբերյալ։ Բացի այդ, մշակվում են տեխնիկական լուծումներ, որոնք կբացառեն անօրինական արտադրանքի մակնշման հնարավորությունը։
Ինչպես է աճել Հայաստանի և ամբողջ ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2026 թվականի առաջին եռամսյակում
Զեկույցում ներկայացված են նաև ԵԱՏՄ այլ երկրներում մակնշման համակարգի ներդրման արդյունքները։ Այսպես, Բելառուսում դրա ներդրումից հետո կոշիկի օրինական ներմուծման ծավալն աճել է ավելի քան երեք անգամ, կաթնամթերքինը՝ ավելի քան 70%-ով, իսկ թեթև արդյունաբերության ապրանքներինը՝ 60%-ով։ Ղազախստանում կեղծված ծխախոտային արտադրանքի շրջանառության ծավալը կրճատվել է 20 միլիոն դոլարով։ Ռուսաստանում, նախնական գնահատականներով, մակնշման շնորհիվ բյուջեն լրացուցիչ ստացել է մոտ 20 միլիարդ դոլար։
Լրահոս
0