https://arm.sputniknews.ru/20260710/hajastanic-karmir-grqi-kendaniner-en-teghapvokhvel-hndkastan-tsavalun-hetaqnnutjun-104445430.html
Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն
Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն
Sputnik Արմենիա
Հայաստանից «Վանտարայի» հետ համագործակցության մեջ է ներգրավվել ընդամենը երկու կազմակերպություն. վայրի կենդանիների ստվերային ու կասկածելի առևտրով զբաղվող... 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T10:55+0400
2026-07-10T10:55+0400
2026-07-10T10:55+0400
կարմիր գիրք
հայաստան
հնդկաստան
կենդանի
կենդանաբանական այգի
թռչուն
https://cdn.am.sputniknews.ru/img/1509/09/15090903_0:0:1600:901_1920x0_80_0_0_a59fc9138b08b26c2443692d7562bbac.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ 2023-ին Երևանի կենդանաբանական այգին 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ է արտահանել հնդկական «Վանտարա»՝ կենդանիների փրկարարական ու վերականգնողական կենտրոն (Greens Zoological, Rescue & Rehabilitation Center)։ Այս մասին ծավալուն հետաքննություն է հրապարակել EVN Report-ը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ սա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների զանգվածային տեղափոխում էր, որն իրականացվեց առանց հանրային պատշաճ իրազեկման։Էկոլրագրող Մարիամ Տաշչյանի խոսքով՝ արտահանման ցանկն այսքանով չէր սահմանափակվում. Երևանի կենդանաբանական այգին ստացել էր նաև երեք թուրքմենական կուլան և չորս պրժևալսկու ձի արտահանելու թույլտվություն, սակայն այս կենդանիներն այդպես էլ չեն հատել երկրի սահմանը։ Մեկ կուլան և երեք ձի անկել են հենց տեղափոխման նախապատրաստական փուլում։Պարզվել է, որ կենդանաբանական այգու ղեկավարությունը և Երևանի քաղաքապետարանն անհայտ հանգամանքներում որոշում են կայացրել նշված կենդանիներին նվիրաբերել հնդկական կենտրոնին, որի մասին 2023-ին դեռ շատ քիչ բան էր հայտնի։ Երևանի քաղաքապետարանից էկոլրագրողին պատասխանել են նաև, թե նվիրատվության պայմանագրի պահից կենդանիներն արդեն «հնդկական կողմի սեփականությունն էին» և դուրս էին Կենդանաբանական այգու հաշվեկշռից, ուստի անկումների համար իրենք մեղավոր չէին։«Խոսքը ոչ թե պարզապես գույքի, այլ համաշխարհային կարմիր գրքում գրանցված հազվագյուտ տեսակների մասին է։ Պրժևալսկու ձին և թուրքմենական կուլանն ունեն վտանգված կարգավիճակ, պրժևալսկու ձիու վայրի չափահաս առանձնյակների քանակն ամբողջ աշխարհում չի անցնում 178-ը։ Սա մի տեսակ է, որը ժամանակին ամբողջությամբ անհետացել էր վայրի բնությունից և վերականգնվել է բացառապես գիտական ծրագրերի շնորհիվ։ Երբ նման եզակի գենոֆոնդ ունեցող կենդանիներն անկում են տեղափոխման տեխնիկական փուլում, դա դադարում է լինել պարզապես այգու ներքին խնդիրը և վերածվում է համաշխարհային կորստի, որի համար պատասխանատվությունը փաստաթղթային ձևակերպումներով չի սահմանափակվում»,- ընդգծում է էկոլրագրողն իր ծավալուն հոդվածում։Նա նաև ծավալուն ուսումնասիրություն է արել «Վանտարա» կենտրոնի մասին, որին նվիրաբերվել էին կենդանիները։ Պարզվել է՝ սա հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի որդու՝ Անանտ Ամբանիի մեծ նախագիծն է։ «Վանտարան» (սանսկրիտից թարգմանաբար՝ «բնության մարմնացում») 3000 ակր տարածքով մի հսկայական «ոսկե վանդակ» է Ջամնագարում։ Մուկեշ Ամբանին տարիներ շարունակ գլխավորում է Ասիայի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Նրա կարողությունը տատանվում է 110-115 միլիարդ դոլարի սահմաններում։Ամբանիների տունը` 2 միլիարդ դոլար արժողությամբ, աշխարհի ամենաթանկարժեք մասնավոր բնակավայրն է։ Այն ունի 27 հարկ և 600– հոգանոց սպասարկող անձնակազմ։Միջազգային քննարկումներում հաճախ է նշվում, որ «Վանտարան» ագրեսիվ կերպով հավաքագրում է կենդանիներ ամբողջ աշխարհից՝ ստեղծելով աշխարհի խոշորագույն մասնավոր հավաքածուներից մեկը։Մարիամ Տաշչյանը գրում է, որ հնդկական «փրկարարական» կենտրոնը, պարզվում է, կենդանիներ է ներկրում ոչ միայն բնապահպանական կազմակերպություններից կամ կենդանաբանական այգիներից, այլ կենդանիների հազվագյուտ տեսակների առևտրով զբաղվող հայաստանյան առևտրային ընկերությունների ցանցից:Շեշտում է՝ հայաստանյան այս գործընթացի ամենախնդրահարույց կողմը համակարգային և պաշտոնական օրինականացումն է։ Հայաստանից «Վանտարայի» հետ համագործակցության մեջ է ներգրավվել ընդամենը երկու կազմակերպություն. վայրի կենդանիների ստվերային ու կասկածելի առևտրով զբաղվող ընկերությունը և Երևանի կենդանաբանական այգին։Պարզվել է նաև, որ ՍԻԹԵՍ (Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիա) արտոնագրերի համաձայն՝ «փրկարարական» կենտրոն համարվող «Վանտարան» հայկական այս մասնավոր, առևտրային կառույցից ձեռք է բերել և Հնդկաստան տեղափոխել հազվագյուտ կենդանիների խոշոր խմբաքանակներ, այդ թվում՝ 10 տափաստանային, արծիվ, 2 կարմիր գայլ, 30 բաշավոր ոչխար և այլ կենդանատեսակներ։
հնդկաստան
կենդանաբանական այգի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1509/09/15090903_139:0:1562:1067_1920x0_80_0_0_8674f7a672cc074bfe71563b9b96ce1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր գիրք, հայաստան, հնդկաստան, կենդանի, կենդանաբանական այգի, թռչուն
կարմիր գիրք, հայաստան, հնդկաստան, կենդանի, կենդանաբանական այգի, թռչուն
Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն
Հայաստանից «Վանտարայի» հետ համագործակցության մեջ է ներգրավվել ընդամենը երկու կազմակերպություն. վայրի կենդանիների ստվերային ու կասկածելի առևտրով զբաղվող ընկերությունը և Երևանի կենդանաբանական այգին։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ 2023-ին Երևանի կենդանաբանական այգին 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ է արտահանել հնդկական «Վանտարա»՝ կենդանիների փրկարարական ու վերականգնողական կենտրոն (Greens Zoological, Rescue & Rehabilitation Center)։ Այս մասին ծավալուն հետաքննություն է հրապարակել
EVN Report-ը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ սա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների զանգվածային տեղափոխում էր, որն իրականացվեց առանց հանրային պատշաճ իրազեկման։
Էկոլրագրող Մարիամ Տաշչյանի խոսքով՝ արտահանման ցանկն այսքանով չէր սահմանափակվում. Երևանի կենդանաբանական այգին ստացել էր նաև երեք թուրքմենական կուլան և չորս պրժևալսկու ձի արտահանելու թույլտվություն, սակայն այս կենդանիներն այդպես էլ չեն հատել երկրի սահմանը։ Մեկ կուլան և երեք ձի անկել են հենց տեղափոխման նախապատրաստական փուլում։
«Իմ ձեռքի տակ հայտնված անկման ակտերում որպես պատճառ նշված են «տեխնիկական խնդիրները»։ Թե ինչ ճակատագրի արժանացան արտահանման թույլտվության մեջ ներառված մյուս երկու կուլաններն ու մեկ ձին, պաշտոնական փաստաթղթերում որևէ նշում չկա»,- գրում է լրագրողը։
Պարզվել է, որ կենդանաբանական այգու ղեկավարությունը և Երևանի քաղաքապետարանն անհայտ հանգամանքներում որոշում են կայացրել նշված կենդանիներին նվիրաբերել հնդկական կենտրոնին, որի մասին 2023-ին դեռ շատ քիչ բան էր հայտնի։ Երևանի քաղաքապետարանից էկոլրագրողին պատասխանել են նաև, թե նվիրատվության պայմանագրի պահից կենդանիներն արդեն «հնդկական կողմի սեփականությունն էին» և դուրս էին Կենդանաբանական այգու հաշվեկշռից, ուստի անկումների համար իրենք մեղավոր չէին։
«Խոսքը ոչ թե պարզապես գույքի, այլ համաշխարհային կարմիր գրքում գրանցված հազվագյուտ տեսակների մասին է։ Պրժևալսկու ձին և թուրքմենական կուլանն ունեն վտանգված կարգավիճակ, պրժևալսկու ձիու վայրի չափահաս առանձնյակների քանակն ամբողջ աշխարհում չի անցնում 178-ը։ Սա մի տեսակ է, որը ժամանակին ամբողջությամբ անհետացել էր վայրի բնությունից և վերականգնվել է բացառապես գիտական ծրագրերի շնորհիվ։ Երբ նման եզակի գենոֆոնդ ունեցող կենդանիներն անկում են տեղափոխման տեխնիկական փուլում, դա դադարում է լինել պարզապես այգու ներքին խնդիրը և վերածվում է համաշխարհային կորստի, որի համար պատասխանատվությունը փաստաթղթային ձևակերպումներով չի սահմանափակվում»,- ընդգծում է էկոլրագրողն իր ծավալուն հոդվածում։
Նա նաև ծավալուն ուսումնասիրություն է արել «Վանտարա» կենտրոնի մասին, որին նվիրաբերվել էին կենդանիները։ Պարզվել է՝ սա հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի որդու՝ Անանտ Ամբանիի մեծ նախագիծն է։ «Վանտարան» (սանսկրիտից թարգմանաբար՝ «բնության մարմնացում») 3000 ակր տարածքով մի հսկայական «ոսկե վանդակ» է Ջամնագարում։ Մուկեշ Ամբանին տարիներ շարունակ գլխավորում է Ասիայի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Նրա կարողությունը տատանվում է 110-115 միլիարդ դոլարի սահմաններում։
Ամբանիների տունը` 2 միլիարդ դոլար արժողությամբ, աշխարհի ամենաթանկարժեք մասնավոր բնակավայրն է։ Այն ունի 27 հարկ և 600– հոգանոց սպասարկող անձնակազմ։
Միջազգային քննարկումներում հաճախ է նշվում, որ «Վանտարան» ագրեսիվ կերպով հավաքագրում է կենդանիներ ամբողջ աշխարհից՝ ստեղծելով աշխարհի խոշորագույն մասնավոր հավաքածուներից մեկը։
Մարիամ Տաշչյանը գրում է, որ հնդկական «փրկարարական» կենտրոնը, պարզվում է, կենդանիներ է ներկրում ոչ միայն բնապահպանական կազմակերպություններից կամ կենդանաբանական այգիներից, այլ կենդանիների հազվագյուտ տեսակների առևտրով զբաղվող հայաստանյան առևտրային ընկերությունների ցանցից:
«Այս համագործակցության առանցքը Երևանի Գուրգեն Մահարի 148 հասցեում գործող ընտանեկան մենաշնորհն է։ Ուսումնասիրելով փաստաթղթերը՝ տեսնում ենք միևնույն անձանց (հոր, մոր և որդու) անուններով գրանցված կազմակերպությունների մի ամբողջ շղթա։ Թեև ցանցի նոր օղակը կրում է «Փերադայս Անիմալս Շելթր ընդ Ռեաբիլիթեյշն Սենթր» (Paradise Animal Shelter and Rehabilitation Centre) ՍՊԸ անվանումը, այն իրականում գործում է որպես առևտրային կազմակերպություն՝ կապված լինելով Ինտերպոլի կողմից մաքսանենգության կասկածանքով նախկինում հետախուզվող անձի հետ»,- նշում է լրագրողը։
Շեշտում է՝ հայաստանյան այս գործընթացի ամենախնդրահարույց կողմը համակարգային և պաշտոնական օրինականացումն է։ Հայաստանից «Վանտարայի» հետ համագործակցության մեջ է ներգրավվել ընդամենը երկու կազմակերպություն. վայրի կենդանիների ստվերային ու կասկածելի առևտրով զբաղվող ընկերությունը և Երևանի կենդանաբանական այգին։
Պարզվել է նաև, որ ՍԻԹԵՍ (Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիա) արտոնագրերի համաձայն՝ «փրկարարական» կենտրոն համարվող «Վանտարան» հայկական այս մասնավոր, առևտրային կառույցից ձեռք է բերել և Հնդկաստան տեղափոխել հազվագյուտ կենդանիների խոշոր խմբաքանակներ, այդ թվում՝ 10 տափաստանային, արծիվ, 2 կարմիր գայլ, 30 բաշավոր ոչխար և այլ կենդանատեսակներ։