00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
8 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայ գերիների «դատը» Բաքվում. Արցախի նախկին ղեկավարները իրենց մեղավոր չեն ճանաչում

© PhotoԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաքննիչ «դատական նիստը»
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաքննիչ «դատական նիստը» - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2026
Բաժանորդագրվել
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 14-ին:
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել հայ գերիների բողոքների հարցով հերթական «նիստը»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
© PhotoԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաքննիչ «դատական նիստը»
Заседание апелляционного суда над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (10 июля 2026). Баку - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2026
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաքննիչ «դատական նիստը»
Խոսքը տրվել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին. նա իր ելույթը սկսել էր նախորդ «նիստում»: Ղուկասյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Այնուհետև ելույթ է ունեցել Վասիլի Բեգլարյանի «պաշտպանը», որը «դատարանին» խնդրել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի «դատավճիռը» և արդարացնել իր «պաշտպանյալին»։ Բեգլարյանը նույնպես հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
© PhotoԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաքննիչ «դատական նիստը»
Заседание апелляционного суда над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (10 июля 2026). Баку - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2026
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաքննիչ «դատական նիստը»
Ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի «փաստաբանը», որը նույնպես «դատարանին» խնդրել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի «դատավճիռը» և արդարացնել իր «պաշտպանյալին»։
Սահակյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 14-ին:
© PhotoԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաքննիչ «դատական նիստը»
Заседание апелляционного суда над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (10 июля 2026). Баку - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2026
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաքննիչ «դատական նիստը»
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0