https://arm.sputniknews.ru/20260709/svofia-baghramjany-dardzel-e-shakhmati-evrvopaji-m10-aghjikneri-arag-shakhmati-pvokhchempivon-104393064.html
Սոֆիա Բաղրամյանը դարձել է շախմատի Եվրոպայի Մ10 աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն
Սոֆիա Բաղրամյանը դարձել է շախմատի Եվրոպայի Մ10 աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն
Sputnik Արմենիա
Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակներում։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T09:35+0400
2026-07-09T09:35+0400
2026-07-09T09:35+0400
շախմատ
շախմատիստ
հայաստան
պատանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104392893_0:73:1320:816_1920x0_80_0_0_6ca8858de48f6c46eb0921c90221b6b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Սոֆիա Բաղրամյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն, տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։Սոֆիան 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 189 կետով բարելավել իր արագ շախմատի վարկանիշը:Բացի Սոֆիայից, Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակներում։ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:Մանվել Վարդանյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-7-րդ հորիզոնականները մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:Հուլիսի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 12:00-ին, նույն վայրում՝ Լեհաստանի Ժեշուվ քաղաքում, կմեկնարկի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունը, որը կանցկացվի 18 խաղափուլով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104392893_0:0:1320:990_1920x0_80_0_0_db4bf5cd07cd587e611896979369f503.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, հայաստան, պատանի
շախմատ, շախմատիստ, հայաստան, պատանի
Սոֆիա Բաղրամյանը դարձել է շախմատի Եվրոպայի Մ10 աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն
Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակներում։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Սոֆիա Բաղրամյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն, տեղեկությունը հայտնում է
Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Սոֆիան 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 189 կետով բարելավել իր արագ շախմատի վարկանիշը:
Բացի Սոֆիայից, Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակներում։
ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը 7 միավորով կիսել է 1-4-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Վաչեն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Մանվել Վարդանյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-7-րդ հորիզոնականները մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Հուլիսի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 12:00-ին, նույն վայրում՝ Լեհաստանի Ժեշուվ քաղաքում, կմեկնարկի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունը, որը կանցկացվի 18 խաղափուլով: