https://arm.sputniknews.ru/20260709/sejran-ohanjani-vladimir-gasparjani-sevani-apin-gtnvvogh-karujcnery-apamvontazhvel-en-104427023.html
Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող կառույցները ապամոնտաժվել են
Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող կառույցները ապամոնտաժվել են
Sputnik Արմենիա
Դատախազությունը հայտնել է, որ շինությունները վնաս են հասցնում Սևանա լճի էկոհամակարգին, ջրի մաքրությանը և որակին։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T17:32+0400
2026-07-09T17:32+0400
2026-07-09T17:33+0400
հայաստան
սևան
սեյրան օհանյան
արմեն աշոտյան
վլադիմիր գասպարյան
հհ գլխավոր դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99225731_0:104:1536:968_1920x0_80_0_0_de6c8290e59049d4daf14f13b998125d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր և Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու` Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող մի շարք շինություններ ապամոնտաժվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Միաժամանակ դատախազությունը հիշեցրել է, որ դատարաններում շարունակում են քննվել նաև մի շարք այլ հայցեր, որոնք վերաբերում են Վլադիմիր Գասպարյանի, Սեյրան Օհանյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ինչպես նաև այլ անձանց ու կազմակերպությունների` Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող շինություններին։Դատախազության տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը Սևանա լճի 1905 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող 68 հողամասերում քանդվել է 201 ապօրինի հիմնական և ոչ հիմնական շենք-շինություն։ Բացի այդ, «Սևան» ազգային պարկը դադարեցրել է երկու պայմանագիր։Ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո։Գերատեսչությունը պարզաբանել է, որ ապամոնտաժվող շինությունները չեն կարող տրամադրվել սոցիալապես անապահով ընտանիքներին. դրանք գտնվում են 1905 մետր բացարձակ նիշից ցածր՝ ջրածածկման ենթակա ափամերձ պահպանության գոտում, որտեղ օրենքով արգելվում է սեփականության իրավունքի գրանցումը։ Բացի այդ, շինությունների առկայությունը վնաս է հասցնում Սևանա լճի էկոհամակարգին, ջրի մաքրությանը և որակին։
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99225731_86:0:1451:1024_1920x0_80_0_0_efa5a1f01d092c66acfec3c6de458eca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սևան, սեյրան օհանյան, արմեն աշոտյան, վլադիմիր գասպարյան, հհ գլխավոր դատախազություն
հայաստան, սևան, սեյրան օհանյան, արմեն աշոտյան, վլադիմիր գասպարյան, հհ գլխավոր դատախազություն
Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող կառույցները ապամոնտաժվել են
17:32 09.07.2026 (Թարմացված է: 17:33 09.07.2026) Դատախազությունը հայտնել է, որ շինությունները վնաս են հասցնում Սևանա լճի էկոհամակարգին, ջրի մաքրությանը և որակին։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր և Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու` Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող մի շարք շինություններ ապամոնտաժվել են։ Այս մասին հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ դատախազության միջնորդագրերի հիման վրա ապամոնտաժվել են Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը, Սամվել Նիկոյանի որդու առանձնատունը, Արմեն Աշոտյանի եղբոր քոթեջը, Ռաֆիկ Գրիգորյանի որդու քոթեջը, ինչպես նաև Վլադիմիր Գասպարյանի առանձնատան պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ։
Միաժամանակ դատախազությունը հիշեցրել է, որ դատարաններում շարունակում են քննվել նաև մի շարք այլ հայցեր, որոնք վերաբերում են Վլադիմիր Գասպարյանի, Սեյրան Օհանյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ինչպես նաև այլ անձանց ու կազմակերպությունների` Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող շինություններին։
Դատախազության տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը Սևանա լճի 1905 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող 68 հողամասերում քանդվել է 201 ապօրինի հիմնական և ոչ հիմնական շենք-շինություն։ Բացի այդ, «Սևան» ազգային պարկը դադարեցրել է երկու պայմանագիր։
Ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ ապամոնտաժվող շինությունները չեն կարող տրամադրվել սոցիալապես անապահով ընտանիքներին. դրանք գտնվում են 1905 մետր բացարձակ նիշից ցածր՝ ջրածածկման ենթակա ափամերձ պահպանության գոտում, որտեղ օրենքով արգելվում է սեփականության իրավունքի գրանցումը։ Բացի այդ, շինությունների առկայությունը վնաս է հասցնում Սևանա լճի էկոհամակարգին, ջրի մաքրությանը և որակին։