https://arm.sputniknews.ru/20260709/sahmanamerdz-gjugherum-bnakaranashinutjan-shaharuneri-tnery-chen-brnagravvi-nvor-nakhagits-104395646.html
Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության շահառուների տները չեն բռնագրավվի. նոր նախագիծ
Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության շահառուների տները չեն բռնագրավվի. նոր նախագիծ
Sputnik Արմենիա
Առաջարկվում է նաև, որ այս կարգավորումը հետադարձ ուժ ունենա և տարածվի 2023 թվականի հունվարի 1-ից տրամադրված վարկերի վրա։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T11:02+0400
2026-07-09T11:02+0400
2026-07-09T11:14+0400
սահմանամերձ գյուղեր
տուն
վարկ
հիփոթեքային վարկ
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103768362_0:13:2097:1193_1920x0_80_0_0_491bca9e5b4af2db035d6d737c17331f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության պետական աջակցության ծրագրում, որպեսզի ծրագրի շահառուները չկորցնեն կառուցվող կամ կառուցված բնակարանները, եթե այլ վարկերի գծով պարտքեր ունեն։Որոշման նախագծում նշվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում բանկերը խնդիրների են բախվել այն դեպքերում, երբ շահառուներն ունեցել են ժամկետանց վարկային պարտավորություններ։ Այդպիսի իրավիճակներում վտանգ է առաջացել, որ ծրագրի շրջանակում ստացված վարկային միջոցները կամ նույնիսկ արդեն կառուցված տունը կարող են բռնագրավվել այլ պարտքերի դիմաց։«Առաջարկվում է սահմանել, որ ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը, հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագրավվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց»,– նշված է նախագծում։Առաջարկվում է նաև, որ այս կարգավորումը հետադարձ ուժ ունենա և տարածվի 2023 թվականի հունվարի 1-ից տրամադրված վարկերի վրա։Նախագծով կշտկվի նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ բնակավայրի անվանումը, որը կառավարության ավելի վաղ որոշմամբ վերանվանվել է Լեռնակերտ, սակայն ծրագրում դեռ պահպանվել է նախկին անվանումը։Կառավարությունը հիշեցրել է, որ ծրագիրը գործում է 2022 թվականից և նպատակ ունի աջակցել սահմանամերձ ու առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը։ 2026 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծրագրի շահառու է դարձել 3158 ընտանիք, որոնցից 2598-ն արդեն ստացել են վարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103768362_245:0:1853:1206_1920x0_80_0_0_c0db2eebac15f59bef09dc8ad93a16c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանամերձ գյուղեր, տուն, վարկ, հիփոթեքային վարկ, հհ կառավարություն
սահմանամերձ գյուղեր, տուն, վարկ, հիփոթեքային վարկ, հհ կառավարություն
Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության շահառուների տները չեն բռնագրավվի. նոր նախագիծ
11:02 09.07.2026 (Թարմացված է: 11:14 09.07.2026) Առաջարկվում է նաև, որ այս կարգավորումը հետադարձ ուժ ունենա և տարածվի 2023 թվականի հունվարի 1-ից տրամադրված վարկերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության պետական աջակցության ծրագրում, որպեսզի ծրագրի շահառուները չկորցնեն կառուցվող կամ կառուցված բնակարանները, եթե այլ վարկերի գծով պարտքեր ունեն։
Որոշման նախագծում նշվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում բանկերը խնդիրների են բախվել այն դեպքերում, երբ շահառուներն ունեցել են ժամկետանց վարկային պարտավորություններ։ Այդպիսի իրավիճակներում վտանգ է առաջացել, որ ծրագրի շրջանակում ստացված վարկային միջոցները կամ նույնիսկ արդեն կառուցված տունը կարող են բռնագրավվել այլ պարտքերի դիմաց։
«Առաջարկվում է սահմանել, որ ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը, հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագրավվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց»,– նշված է նախագծում։
Առաջարկվում է նաև, որ այս կարգավորումը հետադարձ ուժ ունենա և տարածվի 2023 թվականի հունվարի 1-ից տրամադրված վարկերի վրա։
Փոփոխություններով նախատեսվում է նաև մեղմել ծրագրի պայմանները պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիների համար։ Ըստ կառավարության ծրագրի` եթե շահառուն ծրագրին դիմելուց առաջ մեկ տարվա ընթացքում ծառայել է բանակում և այդ պատճառով չի կարողացել բավարարել բնակավայրում հաշվառված լինելու պահանջը, ապա նրա հաշվառման ժամկետը կստուգվի մինչև զորակոչվելը։
Նախագծով կշտկվի նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ բնակավայրի անվանումը, որը կառավարության ավելի վաղ որոշմամբ վերանվանվել է Լեռնակերտ, սակայն ծրագրում դեռ պահպանվել է նախկին անվանումը։
Կառավարությունը հիշեցրել է, որ ծրագիրը գործում է 2022 թվականից և նպատակ ունի աջակցել սահմանամերձ ու առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը։ 2026 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծրագրի շահառու է դարձել 3158 ընտանիք, որոնցից 2598-ն արդեն ստացել են վարկ։