https://arm.sputniknews.ru/20260709/nvor-sahmanadrutjan-nakhagitsy-khraparakvi-minchev-tareverj-pashinjan-104409739.html
Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարեվերջ. Փաշինյան
Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարեվերջ. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց` նոր Սահմանադրության տեքստի վրա աշխատանքները հետաձգվել էին նախընտրական շրջանի պատճառով։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T13:39+0400
2026-07-09T13:39+0400
2026-07-09T13:41+0400
հայաստան
սահմանադրություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103379859_0:0:1450:815_1920x0_80_0_0_1d9027e683bf0e3416c1de64a117d9f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարեվերջ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրեց, որ Սահմանադրության փոփոխության հարցը ներառված է իրենց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։Դիտարկմանը, որ նոր Սահմանադրությունը պետք է հրապարակվեր մարտին, սակայն մինչ օրս տեքստը չկա, Փաշինյանն արձագանքեց` այն գրեթե պատրաստ է։««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները տեքստի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել, սակայն կուսակցությունում որոշել են դրանք չքննարկել նախընտրական շտապողականության մեջ։ Որոշվել էր այդ քննարկումները հետաձգել հետընտրական շրջան»,– ասաց Փաշինյանը։Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Նա պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։Ադրբեջանն իր հերթին պնդում է, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին, որում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։Անցած տարիներին երկրի հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով․ առաջին անգամ հանրաքվեով փոխվել է 2005-ի նոյեմբերի 27-ին, երկրորդ անգամ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:ՀՀ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103379859_120:0:1207:815_1920x0_80_0_0_a3e3bac329be6e85025d9f99bf347d1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանադրություն, նիկոլ փաշինյան
հայաստան, սահմանադրություն, նիկոլ փաշինյան
Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարեվերջ. Փաշինյան
13:39 09.07.2026 (Թարմացված է: 13:41 09.07.2026) Նիկոլ Փաշինյանը նշեց` նոր Սահմանադրության տեքստի վրա աշխատանքները հետաձգվել էին նախընտրական շրջանի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարեվերջ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Սահմանադրության փոփոխության հարցը ներառված է իրենց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։
«Ժողովուրդը քվեարկել է, 726 հազար մարդ քվեարկել է դրա օգտին, այլ բան, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը թույլ չի տալիս Սահմանադրությունում փոփոխություններ կատարել բացառապես ներխորհրդարանական մեխանիզմների օգնությամբ (իշխող ուժը ստացել է մանդատների 2/3-ից պակաս մասը. խմբ.)»,– ասաց նա։
Դիտարկմանը, որ նոր Սահմանադրությունը պետք է հրապարակվեր մարտին, սակայն մինչ օրս տեքստը չկա, Փաշինյանն արձագանքեց` այն գրեթե պատրաստ է։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները տեքստի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել, սակայն կուսակցությունում որոշել են դրանք չքննարկել նախընտրական շտապողականության մեջ։ Որոշվել էր այդ քննարկումները հետաձգել հետընտրական շրջան»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Նա պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին պնդում է, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին, որում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
Անցած տարիներին երկրի հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով․ առաջին անգամ հանրաքվեով փոխվել է 2005-ի նոյեմբերի 27-ին, երկրորդ անգամ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: