00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ կառավարությունը 135 հողամաս հանրության գերակա շահ ճանաչեց Հյուսիս–հարավ ճանապարհի համար

© Photo : press office of Road Department FundՀյուսիս–հարավ ճանապարհի կառուցում
Հյուսիս–հարավ ճանապարհի կառուցում - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2026
Բաժանորդագրվել
Նախագծով նախատեսվում է, որ հողերի սեփականատերերին նախապես կտրամադրվի համարժեք փոխհատուցում։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ ՀՀ կառավարությունը Արագածոտնի մարզի 135 հողամասի ազդակիր հատվածները հանրության գերակա շահ ճանաչեց, որպեսզի հնարավոր լինի ավարտին հասցնել Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ–Թալին հատվածի վերակառուցման աշխատանքները։
Կառավարության հաստատած նախագիծը վերաբերում է 34 կիլոմետրանոց ճանապարհահատվածին, որի շինարարությունը մեկնարկել է 2023 թվականի նոյեմբերին։ Ծրագրի շրջանակում արդեն կառուցվել են ճանապարհը, կամուրջներ, խաչմերուկներ, գյուղատնտեսական տեխնիկայի անցումներ, ջրահեռացման համակարգը, ինչպես նաև իրականացվել են լուսավորության և ճանապարհային կահավորման աշխատանքները։
Նախագծում նշված է, որ շինարարության ընթացքում հարակից համայնքների բնակիչները բարձրացրել են իրենց հողամասեր հասանելիության խնդիրը։
«Նախագծային փոփոխությունների արդյունքում նախագծվել են շուրջ 8,5 կմ ընդհանուր երկարությամբ մուտքեր դեպի հողամասեր և երկրորդային ճանապարհներ՝ վերակառուցվող ճանապարհի աջ և ձախ կողմերում»,– նշվում է նախագծի հիմնավորման մեջ։
Այս փոփոխությունների իրականացման համար, ըստ կառավարության, անհրաժեշտ է օտարել Աշտարակ, Շամիրամ և Թալին համայնքների 11 բնակավայրերում գտնվող ընդհանուր 135 հողամասի ազդակիր հատվածները։
Հանրային գերակա շահ կճանաչվեն Ուջան, Կոշ, Արուճ, Շամիրամ, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Եղնիկ և Թալին բնակավայրերի տարածքներում գտնվող հողամասերը։
Նախագծով նախատեսվում է, որ հողերի սեփականատերերին նախապես կտրամադրվի համարժեք փոխհատուցում, իսկ օտարման գործընթացը պետք է սկսվի մինչև 2027 թվականի ապրիլի 1-ը։ Սակայն փոխհատուցման չափը դեռևս նշված չէ։
Օտարվող հողերի ձեռք բերողը կլինի Հայաստանի Հանրապետությունը, որի անունից կգործի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունը թույլ կտա ապահովել ինչպես Հյուսիս–հարավ ճանապարհային ծրագրի անխափան իրականացումը, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչների մուտքը դեպի իրենց հողամասեր։
Որտե՞ղ է կառուցվելու Քաջարանի թունելը «Հյուսիս-Հարավ» ճանապարհին. ինֆոգրաֆիկա
Լրահոս
0