https://arm.sputniknews.ru/20260709/datakhazutjuny-nakhkin-nakhararic-pahanjum-e-veradardznel-dilijanum-gtnvvogh-hvoghataratsqy-104419204.html
Դատախազությունը նախկին նախարարից պահանջում է վերադարձնել Դիլիջանում գտնվող հողատարածքը
Դատախազությունը նախկին նախարարից պահանջում է վերադարձնել Դիլիջանում գտնվող հողատարածքը
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել 2012 թվականին կայացած համայնքային աճուրդը։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T15:32+0400
2026-07-09T15:32+0400
2026-07-09T15:54+0400
արամ հարությունյան
հհ դատախազություն
դիլիջան
հող
https://cdn.am.sputniknews.ru/img/1105/58/11055873_0:69:1600:969_1920x0_80_0_0_bdabcdf40cca6fc7fed2808700fb18a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության հայցը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Դիլիջանում գտնվող 0,8 հա հողատարածքի աճուրդն ու հետագա առուվաճառքը, ինչպես նաև այն վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազությունից։Գլխավոր դատախազության հայցադիմումը Դիլիջան համայնքի, քաղաքացի Արթուր Արշակյանի և բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ է։ Իրավապահ մարմինը պահանջում է պետությանը վերադարձնել Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող և նախկին պաշտոնյայի տիրապետության տակ հայտնված արժեքավոր հողատարածքը։Դատարանի որոշմամբ արդեն իսկ կիրառվել է հայցի ապահովման միջոց. Արամ Հարությունյանին արգելվել է որևէ գործողություն կատարել, որը կարող է փոխել հողամասի փաստացի կամ իրավական վիճակը, օրինակ՝ վաճառել, նվիրել կամ կառուցապատել։Այժմ գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել 2012 թվականին կայացած Դիլիջանի համայնքային աճուրդը, կիրառել անվավերության հետևանքներ՝ նախկին նախարարի տիրապետությունից ամբողջ 0.8 հա հողատարածքը խլել և վերադարձնել Դիլիջան համայնքին ու պետությանը։Նշենք, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը հետախուզման մեջ է։ Նա անցնում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացման) քրեական գործով։ Ըստ քննության վարկածի` նախկին նախարարը օրինական ճանապարհով չի հատել Հայաստանի պետական սահմանը։Քննության ընթացքում դատարանը կալանք է դրել Երևանում 3 անձի պատկանող մի քանի տասնյակ անշարժ գույքի օբյեկտների, ինչպես նաև 1,7 միլիոն դոլար, 11 հազար եվրո և 350 միլիոն դրամ (909 հազար դոլար) դրամական միջոցների վրա։Նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվելՀիշեցնենք, որ Արամ Հարությունյանը ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2007-2014 թվականներին, իսկ 2015 թ. ապրիլի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։
դիլիջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1105/58/11055873_110:0:1491:1036_1920x0_80_0_0_52bcafc5e1a47a075c6e348f57d6b73b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ հարությունյան, հհ դատախազություն, դիլիջան, հող
արամ հարությունյան, հհ դատախազություն, դիլիջան, հող
Դատախազությունը նախկին նախարարից պահանջում է վերադարձնել Դիլիջանում գտնվող հողատարածքը
15:32 09.07.2026 (Թարմացված է: 15:54 09.07.2026) Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել 2012 թվականին կայացած համայնքային աճուրդը։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության հայցը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Դիլիջանում գտնվող 0,8 հա հողատարածքի աճուրդն ու հետագա առուվաճառքը, ինչպես նաև այն վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին տեղեկանում ենք
գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազության հայցադիմումը Դիլիջան համայնքի, քաղաքացի Արթուր Արշակյանի և բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ է։ Իրավապահ մարմինը պահանջում է պետությանը վերադարձնել Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող և նախկին պաշտոնյայի տիրապետության տակ հայտնված արժեքավոր հողատարածքը։
Դատարանի որոշմամբ արդեն իսկ կիրառվել է հայցի ապահովման միջոց. Արամ Հարությունյանին արգելվել է որևէ գործողություն կատարել, որը կարող է փոխել հողամասի փաստացի կամ իրավական վիճակը, օրինակ՝ վաճառել, նվիրել կամ կառուցապատել։
«Գլխավոր դատախազությունը պարզել էր, որ 0,8 հա մակերեսով հողատարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ «բնության հատուկ պահպանվող տարածքների» հողերի «բնապահպանական անտառ» գործառնական նշանակության հող է, որը չէր կարող օտարվել ֆիզիկական անձանց»,– նշված է հաղորդագրությունում։
Այժմ գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել 2012 թվականին կայացած Դիլիջանի համայնքային աճուրդը, կիրառել անվավերության հետևանքներ՝ նախկին նախարարի տիրապետությունից ամբողջ 0.8 հա հողատարածքը խլել և վերադարձնել Դիլիջան համայնքին ու պետությանը։
Նշենք, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը հետախուզման մեջ է։ Նա անցնում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացման) քրեական գործով։ Ըստ քննության վարկածի` նախկին նախարարը օրինական ճանապարհով չի հատել Հայաստանի պետական սահմանը։
Քննության ընթացքում դատարանը կալանք է դրել Երևանում 3 անձի պատկանող մի քանի տասնյակ անշարժ գույքի օբյեկտների, ինչպես նաև 1,7 միլիոն դոլար, 11 հազար եվրո և 350 միլիոն դրամ (909 հազար դոլար) դրամական միջոցների վրա։
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2007-2014 թվականներին, իսկ 2015 թ. ապրիլի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։