00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
8 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի. ով չի բուժվում, բոնուս կստանա

© Sputnik / Asatur YesayantsԲժշկական կենտրոն
Բժշկական կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2026
Բժշկական կենտրոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բոնուսային միավորները չեն կարող գերազանցել 12 960 դրամը։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Կառավարությունը նախատեսում է գործարկել առողջության համընդհանուր ապահովագրության բոնուսային համակարգը, որի շրջանակում առողջ ապրելակերպ վարող քաղաքացիները կկուտակեն բոնուսային միավորներ և կկարողանան դրանք օգտագործել անկանխիկ վճարումների համար։ Կառավարության այսօր հաստատված նախագծով սահմանվում է` ինչպես են հաշվարկվելու, փոխանցվելու և օգտագործվելու բոնուսային միավորները։
Ըստ օրենսդրական կարգավորումների՝ բոնուսային միավորները կուտակվելու են ապահովագրված անձի հատուկ բոնուսային հաշվում։ Նախագծով սահմանվում է, որ 1 բոնուսային միավորը համարժեք է Հայաստանի Հանրապետության 1 դրամին։
«Յուրաքանչյուր օրացուցային տարվա համար ապահովագրված անձի բոնուսային հաշվին փոխանցվող վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել իր կողմից վճարվող տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը՝ 12 960 դրամը»,– նշված է նախագծում։
Այսինքն` բոնուս ստանում է այն քաղաքացին, ով տարվա ընթացքում ընդհանրապես չի հիվանդացել ու բժշկի չի գնացել բուժվելու, դեղ ստանալու կամ վիրահատվելու համար։
Բացի այդ, լրացուցիչ բոնուսներ կտրամադրվեն այն քաղաքացիներին, ովքեր արյան դոնոր են դարձել կամ բարելավել են առողջական ցուցանիշները, օրինակ` մարմնի զանգվածի նվազեցմանը, ծխախոտից կամ ալկոհոլից հրաժարվելուն, եթե այդ փոփոխությունները կարձանագրվեն ընտանեկան բժշկի կողմից։
Առողջապահության նախարարության հաշվարկներով՝ համակարգի առաջին տարում բոնուս ստացողների թիվը կարող է հասնել շուրջ 37 հազար մարդու, իսկ տրամադրվելիք բոնուսների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 471 մլն դրամ։ Նախագիծն ուժի մեջ կմտնի 2029 թվականին հունվարի 1–ից։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին առաջարկեց առողջ ապրելակերպին հետևելու համար օգտագործել հատուկ մոնիթորինգային սարքեր, որոնք մարդիկ կկրեն՝ առողջության ցուցանիշներին հետևելու համար, ու որոնք կապված կլինեն նաև առաջնային օղակի հետ։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։
Մեկը շահում է, մյուսը՝ տուժում․ առողջության ապահովագրության խութերը
Լրահոս
0