https://arm.sputniknews.ru/20260709/araratcementi-ashkhatakicnery-bacecin-gvortsarani-darpasnery-u-ners-mtan-104404634.html
«Արարատցեմենտի» աշխատակիցները բացեցին գործարանի դարպասները ու ներս մտան
«Արարատցեմենտի» աշխատակիցները բացեցին գործարանի դարպասները ու ներս մտան
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, եթե կառավարությունն ուզում է գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակի, թող նշանակի, բայց իրենք պետք է կատարեն իրենց... 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T12:36+0400
2026-07-09T12:36+0400
2026-07-09T12:44+0400
արարատցեմենտ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104403483_23:0:1280:707_1920x0_80_0_0_e1fadbbd193ed1010ff67b5374191d61.jpg
«Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիայի ընթացքում բացեցին գործարանի դարպասները ու ներս մտան` շարունակելու իրենց աշխատանքը։ Հայտնել էինք, որ «Արարատցեմենտի» աշխատակիցներն այսօր առավոտից բողոքի ակցիա են անում գործարանի մոտ։ Արդեն 4-րդ օրն է՝ գործարանի դարպասները կապարակնքված են, աշխատակիցներն, ըստ էության, հարկադիր պարապուրդում են։Հուլիսի 6-ին վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն սկսեց լայնածավալ խուզարկություններ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող օբյեկտներում։ Խուզարկություններից հետո բոլոր օբյեկտները, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի դռները, կապարակնքվեցին։Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ եթե կառավարությունն ուզում է գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակի, թող նշանակի, բայց իրենք պետք է կատարեն իրենց աշխատանքն ու չտուժեն այդ գործընթացից։Նրանց խոսքով` գործարանի տարածք քննիչներ են գալիս–գնում, բայց նրանցից ոչ մեկն իրենց հարցերին չի պատասխանում։ Գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը մոտեցավ բողոքի ակցիայի մասնակիցներին և հայտարարեց, որ այս պահին բանակցում են գործարանի աշխատանքը վերսկսելու վերաբերյալ և հորդորեց բոլորին տուն գնալ։ Նա նշեց, որ մի քանի ժամից աշխատակիցները կտեղեկանան որոշման մասին, իսկ եթե գործարանի աշխատանքը վերսկսելու թույլատվություն չլինի, աշխատակիցները կարող են իրենց գործողություններում ազատ լինել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Աշխատողները փակել էին քննիչների ճանապարհը, որոնք եկել են կրկին կապարակնքելու
Sputnik Արմենիա
Աշխատողները փակել էին քննիչների ճանապարհը, որոնք եկել են կրկին կապարակնքելու
2026-07-09T12:36+0400
true
PT1M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104403483_327:0:1270:707_1920x0_80_0_0_322688b91bb461e8d16bbd2b4a8ce232.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատցեմենտ, բողոքի ակցիա, видео
արարատցեմենտ, բողոքի ակցիա, видео
«Արարատցեմենտի» աշխատակիցները բացեցին գործարանի դարպասները ու ներս մտան
12:36 09.07.2026 (Թարմացված է: 12:44 09.07.2026) Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, եթե կառավարությունն ուզում է գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակի, թող նշանակի, բայց իրենք պետք է կատարեն իրենց աշխատանքն ու չտուժեն այդ գործընթացից։
«Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիայի ընթացքում բացեցին գործարանի դարպասները ու ներս մտան` շարունակելու իրենց աշխատանքը։
Հայտնել էինք, որ «Արարատցեմենտի» աշխատակիցներն այսօր առավոտից բողոքի ակցիա են անում գործարանի մոտ։ Արդեն 4-րդ օրն է՝ գործարանի դարպասները կապարակնքված են, աշխատակիցներն, ըստ էության, հարկադիր պարապուրդում են։
Հուլիսի 6-ին վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն սկսեց լայնածավալ խուզարկություններ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող օբյեկտներում։ Խուզարկություններից հետո բոլոր օբյեկտները, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի դռները, կապարակնքվեցին։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ եթե կառավարությունն ուզում է գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակի, թող նշանակի, բայց իրենք պետք է կատարեն իրենց աշխատանքն ու չտուժեն այդ գործընթացից։
«Կառավարության վեջին չի, որ մի հատ գա տենա էս 1300 աշխատողները, բանվորները ինչով են վաղը մեծացնելու իրենց երեխեքին, ոնց են կերակրելու։ Հո մենակ փակելով չի»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանց խոսքով` գործարանի տարածք քննիչներ են գալիս–գնում, բայց նրանցից ոչ մեկն իրենց հարցերին չի պատասխանում։
Գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը մոտեցավ բողոքի ակցիայի մասնակիցներին և հայտարարեց, որ այս պահին բանակցում են գործարանի աշխատանքը վերսկսելու վերաբերյալ և հորդորեց բոլորին տուն գնալ։ Նա նշեց, որ մի քանի ժամից աշխատակիցները կտեղեկանան որոշման մասին, իսկ եթե գործարանի աշխատանքը վերսկսելու թույլատվություն չլինի, աշխատակիցները կարող են իրենց գործողություններում ազատ լինել։