00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուկրաինան հարձակվել է Կուրսկի մարզի լցակայաններից մեկի վրա. տուժածների թվում երեխա կա

Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2026
Բաժանորդագրվել
Մարզպետը նշել է, որ ուկրաինացիները միտումնավոր են ոչնչացնում ենթակառուցվածքները։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինուժը Կուրսկի մարզում հարձակվել է բենզալցակայանի վրա, հարձակման հետևանքով 3 մարդ է տուժել։ Լուրը հայտնում է Ալեքսանդր Խինշտեյնը:
«Թշնամին հարձակվել է Օկտյաբրսկի շրջանի բենզալցակայանի վրա։ Ցավոք, տուժել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա և հղի կին ։ Երկու տարեկան տղան և նրա 40-ամյա մայրը կույր բեկորային վնասվածքներ են ստացել։ 41-ամյա տղամարդը նույնպես բեկորային վնասվածքներ է ստացել։ Բոլորին տեղափոխում են Կուրսկի շրջանային հիվանդանոց»,- տելեգրամյան ալիքում գրել է Խինշտեյնը։
Նա հավելել է, որ բենզալցակայանին լուրջ վնաս չի հասցվել, աշխատել են պասիվ պաշտպանության միջոցները։ Խինշտեյնը հույս է հայտնել, որ բենզալցակայանը շուտով կվերսկսի աշխատանքը։
«Թշնամին միտումնավոր ոչնչացնում է մեր ենթակառուցվածքները՝ մարդկանց առանց վառելիքի թողնելու նպատակով։ Բենզալցակայանների սեփականատերերի հետ մենք կամրապնդենք էներգետիկ օբյեկտների անվտանգությունը. երեկ ես այս հարցը քննարկել եմ Ռուսաստանի կառավարության հետ։ Ուկրաինացի նացիստները ոչ միայն ահաբեկում են մարդկանց, այլև փորձում են խուճապ սերմանել։ Բայց դա նրանց չի հաջողվի», - նշել է մարզպետը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0