https://arm.sputniknews.ru/20260708/tsarukjani-tevanjani-qrgvortsern-unen-yndgtsvats-ashkharhaqaghaqakan-entateqst-qaghaqaget-104375834.html
Ծառուկյանի, Թևանյանի քրգործերն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ․ քաղաքագետ
Ծառուկյանի, Թևանյանի քրգործերն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ․ քաղաքագետ
Sputnik Արմենիա
Հայաստանում ընդդիմադիր և հանրային գործիչների՝ Գագիկ Ծառուկյանի, Անդրանիկ Թևանյանին, Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցվող քրեական գործերն ու մեղադրանքներն ունեն... 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T17:55+0400
2026-07-08T17:55+0400
2026-07-08T17:55+0400
տեսանյութեր
ստեփան դանիելյան
հայաստան
նիկոլ փաշինյան
ազգային ժողովի ընտրություններ
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104375553_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0004fdedfe02fc06bdbf1a65be67e6ee.jpg
Հայաստանում ընդդիմադիր և հանրային գործիչների՝ Գագիկ Ծառուկյանի, Անդրանիկ Թևանյանին, Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցվող քրեական գործերն ու մեղադրանքներն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ։ «Աբովյան Time»-ի եթերում նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։«Գագիկ Ծառուկյանին մեղադրել են հայ-իրանական առևտրի ինչ-որ հարցերի մեջ, Թևանյանին մեղադրում են լրտես լինելու մեջ՝ ռուսական լրտես։ Այսինքն՝ հայտարարվում է, որ Ռուսաստանը թշնամի պետություն է և լրտեսական գործունեություն է ծավալում Հայաստանում։ Եվ նույնը՝ Ավետիք Չալաբյանին»,-ասում է Դանիելյանը։Քաղաքագետը կարծում է, որ գործող իշխանությունը գիտակցում է արդար ընտրությունների միջոցով վերարտադրվելու անհնարինությունը։ «Դրա օրինակները նույնպես շատ հստակ են, երբ որ ինքը (Նիկոլ Փաշինյան` խմբ․) ընտրություններից առաջ ասում էր՝ եթե ուզում եք իշխանափոխություն լինի, հեղափոխություն արեք, փողոց մարդիկ հանեք։ Չի ասում՝ գնացեք ընտրությունների և ընտրեք։ Այսինքն՝ ինքը դրանով ասում է, որ ընտրություններով իշխանություն չի փոխվի։ Եվ ընտրությունների հաշվարկը նոր սկսված, ինքը հայտարարում է, որ հաղթել է։ Սա ցույց է տալիս, որ այդ մարդը, չկարողանալով վերընտրվել, փորձում է ստանալ աջակցությունԱրևմուտքից, Թուրքիայից և Ադրբեջանից»,- հավելում է քաղաքագետը։Դանիելյանի խոսքով՝ ներքին քաղաքական դաշտում Փաշինյանը պատանդ է վերցնում այնպիսի գործիչների, որոնք հանդիսանում են Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակիցներ։ Այս քայլով իշխանությունը փորձում է «առևտուր անել» ՌԴ-ի հետ՝ այդ մարդկանց ազատության դիմաց ակնկալելով տնտեսական պատժամիջոցների մեղմացում կամ չկիրառում, իսկ մյուս կողմից փորձում է հակառուսական կեցվածքով սիրաշահել Արևմուտքին՝ սեփական իշխանության անվտանգությունն ապահովելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104375553_301:0:1741:1080_1920x0_80_0_0_70167ab152b560d7fc39649831789350.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, ստեփան դանիելյան, հայաստան, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ, գագիկ ծառուկյան, видео
տեսանյութեր, ստեփան դանիելյան, հայաստան, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ, գագիկ ծառուկյան, видео
Հայաստանում ընդդիմադիր և հանրային գործիչների՝ Գագիկ Ծառուկյանի, Անդրանիկ Թևանյանին, Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցվող քրեական գործերն ու մեղադրանքներն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ։ «Աբովյան Time»-ի եթերում նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Գագիկ Ծառուկյանին մեղադրել են հայ-իրանական առևտրի ինչ-որ հարցերի մեջ, Թևանյանին մեղադրում են լրտես լինելու մեջ՝ ռուսական լրտես։ Այսինքն՝ հայտարարվում է, որ Ռուսաստանը թշնամի պետություն է և լրտեսական գործունեություն է ծավալում Հայաստանում։ Եվ նույնը՝ Ավետիք Չալաբյանին»,-ասում է Դանիելյանը։
Քաղաքագետը կարծում է, որ գործող իշխանությունը գիտակցում է արդար ընտրությունների միջոցով վերարտադրվելու անհնարինությունը։
«Դրա օրինակները նույնպես շատ հստակ են, երբ որ ինքը (Նիկոլ Փաշինյան` խմբ․) ընտրություններից առաջ ասում էր՝ եթե ուզում եք իշխանափոխություն լինի, հեղափոխություն արեք, փողոց մարդիկ հանեք։ Չի ասում՝ գնացեք ընտրությունների և ընտրեք։ Այսինքն՝ ինքը դրանով ասում է, որ ընտրություններով իշխանություն չի փոխվի։ Եվ ընտրությունների հաշվարկը նոր սկսված, ինքը հայտարարում է, որ հաղթել է։ Սա ցույց է տալիս, որ այդ մարդը, չկարողանալով վերընտրվել, փորձում է ստանալ աջակցություն
Արևմուտքից, Թուրքիայից և Ադրբեջանից»,- հավելում է քաղաքագետը։
Դանիելյանի խոսքով՝ ներքին քաղաքական դաշտում Փաշինյանը պատանդ է վերցնում այնպիսի գործիչների, որոնք հանդիսանում են Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակիցներ։ Այս քայլով իշխանությունը փորձում է «առևտուր անել» ՌԴ-ի հետ՝ այդ մարդկանց ազատության դիմաց ակնկալելով տնտեսական պատժամիջոցների մեղմացում կամ չկիրառում, իսկ մյուս կողմից փորձում է հակառուսական կեցվածքով սիրաշահել Արևմուտքին՝ սեփական իշխանության անվտանգությունն ապահովելու համար։