https://arm.sputniknews.ru/20260708/rd-zinvats-uzhery-harvatsner-en-hascrel-kievi-razmardjunaberakan-hamaliri-objektnerin-104346045.html
ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին
ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T09:27+0400
2026-07-08T09:27+0400
2026-07-08T09:29+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104067190_0:194:1500:1038_1920x0_80_0_0_3a65dd432fbd94afec1619786c182408.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմաարդյունաբերական օբյեկտներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։«Այսօր երեկոյան, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումներին ի պատասխան, ռազմաարդյունաբերական օբյեկտների դեմ խմբային հարված է հասցվել ցամաքային բարձր ճշգրտության զենքերով», - նշվում է հաղորդագրության մեջ։Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում որսացել և ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք։«Հուլիսի 7-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև հուլիսի 8-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ տագնապի միջոցները որսացել և ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վոլոգդայի, Վորոնեժի, Վլադիմիրի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի և Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Թաթարստանի հանրապետությունների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա», - ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104067190_0:0:1384:1038_1920x0_80_0_0_3adf5d1266b5ded6ab1bcb7546f1aed2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին
09:27 08.07.2026 (Թարմացված է: 09:29 08.07.2026) ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմաարդյունաբերական օբյեկտներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այսօր երեկոյան, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումներին ի պատասխան, ռազմաարդյունաբերական օբյեկտների դեմ խմբային հարված է հասցվել ցամաքային բարձր ճշգրտության զենքերով», - նշվում է հաղորդագրության մեջ։
Կործանիչները հարձակվել են Samsung Ukraine-ի օբյեկտի վրա, որտեղ արտադրվում և պահվում էին FP-5 Flamingo հրթիռների բաղադրիչները, ինչպես նաև մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքման արհեստանոցի վրա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում որսացել և ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Հուլիսի 7-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև հուլիսի 8-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ տագնապի միջոցները որսացել և ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վոլոգդայի, Վորոնեժի, Վլադիմիրի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի և Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Թաթարստանի հանրապետությունների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա», - ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։