00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6–ը` վիրավորվել

© Sputnik / Anton Vergun / Անցնել մեդիապահոցՇտապօգնություն
Շտապօգնություն - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2026
Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի 4 շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների գրոհի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6–ը` վիրավորվել։ Այս մասին հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։
«Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների ժամանակ 5 խաղաղ բնակիչ է տուժել։ Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղում անօդաչու թռչող սարքը «ԿամԱԶ»–ի է հարվածել։ Ձեռքի այրվածք և սրունքի վնասվածք ստացած տղամարդուն «Օրլանի» մարտիկները տեղափոխել են Շեբեկինսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Բուժօգնություն ստանալուց հետո նրան կտեղափոխեն Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», – ասվում է օպերատիվ շտաբի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ռակիտնյանսկի շրջանի Ռակիտնոյե գյուղում անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով կինը ստացել է կրծքավանդակի և ազդրի բեկորային վնասվածք։ Հետագա բուժման համար նրան կուղեգրեն Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։
«Բելգորոդի շրջանի Ռազումնոյե գյուղում անօդաչու թռչող սարքը երկու անգամ հարձակվել է առևտրային օբյեկտի վրա: Շտապօգնության բրիգադը բեկորային վնասվածքներով երկու տղամարդու տեղափոխում է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», – հայտնել են օպերատիվ շտաբից:
Բացի այդ, Բորիսովսկի շրջանի Բորիսովկա գյուղում դրոնի պայթյունի ժամանակ կին է կոնտուզիա ստացել, օգնություն է ցուցաբերվել տեղում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0