https://arm.sputniknews.ru/20260708/khvocvel-e-903-ats-harvats-e-hascvel-kievi-razmardjunaberakan-hamaliri-objektnerin-rd-pn-104365372.html
Խոցվել է 903 ԱԹՍ, հարված է հասցվել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին․ ՌԴ ՊՆ
Խոցվել է 903 ԱԹՍ, հարված է հասցվել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Գերատեսչությունը նշել է` ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին հասցված հարվածը Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Կիևի ահաբեկչական հարձակումների... 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T15:26+0400
2026-07-08T15:26+0400
2026-07-08T15:26+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
զորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94019377_0:0:3072:1728_1920x0_80_0_0_1bf3664c8acec322b6ccefec9f9c38d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում 903 ուկրաինական անօդաչու թռչող սարք և ութ կառավարվող ավիացիոն ռումբ են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Գերատեսչության տվյալներով՝ ռուսական զորքը նաև հարվածներ է հասցրել լոգիստիկ կենտրոններին, Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, զինամթերքի պահեստներին, ինչպես նաև ուկրաինական կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 157 շրջաններում։Բացի այդ, այս գիշեր Ռուսաստանի զինուժը ցամաքային տեղակայման ճշգրիտ զենքով խմբային հարված է հասցրել Կիևում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին հասցված հարվածը Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Կիևի ահաբեկչական հարձակումների պատասխանն է։Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ խոցվել է նաև մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94019377_140:0:2871:2048_1920x0_80_0_0_afedd60bfa8a552abbfbe08cb942fde6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զորք
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զորք
Խոցվել է 903 ԱԹՍ, հարված է հասցվել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին․ ՌԴ ՊՆ
Գերատեսչությունը նշել է` ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին հասցված հարվածը Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Կիևի ահաբեկչական հարձակումների պատասխանն է։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում 903 ուկրաինական անօդաչու թռչող սարք և ութ կառավարվող ավիացիոն ռումբ են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ռուսական զորքը նաև հարվածներ է հասցրել լոգիստիկ կենտրոններին, Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, զինամթերքի պահեստներին, ինչպես նաև ուկրաինական կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 157 շրջաններում։
Բացի այդ, այս գիշեր Ռուսաստանի զինուժը ցամաքային տեղակայման ճշգրիտ զենքով խմբային հարված է հասցրել Կիևում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին հասցված հարվածը Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Կիևի ահաբեկչական հարձակումների պատասխանն է։
«Հարվածի հետևանքով խոցվել է «Սամսունգ-Ուկրաինա» ընկերության արդյունաբերական ձեռնարկությունը, որտեղ իրականացվում էր ցամաքային տեղակայման FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռների բաղադրիչների արտադրությունն ու պահեստավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ խոցվել է նաև մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։