https://arm.sputniknews.ru/20260708/hhum-nvor-kensachapakan-qarteri-arzheqy-5850-dram-klini-104372621.html
ՀՀ–ում նոր կենսաչափական քարտերի արժեքը 5850 դրամ կլինի
ՀՀ–ում նոր կենսաչափական քարտերի արժեքը 5850 դրամ կլինի
Sputnik Արմենիա
Քարտերը կտրվեն 5 տարի ժամկետով: 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T17:44+0400
2026-07-08T17:44+0400
2026-07-08T17:45+0400
հայաստան
id քարտ
նելլի դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2125/98/21259896_0:85:1600:985_1920x0_80_0_0_4df7afbd6a8c198b6c8e910cca8da654.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հատուկ դիզայնով և ուժեղ պաշտպանված նոր կենսաչափական նույնականացման քարտերը հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից: Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» կոնսորցիումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2125/98/21259896_88:0:1512:1068_1920x0_80_0_0_20db0f3a6d906ced7dbc2787d0d431fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, id քարտ, նելլի դավթյան
հայաստան, id քարտ, նելլի դավթյան
ՀՀ–ում նոր կենսաչափական քարտերի արժեքը 5850 դրամ կլինի
17:44 08.07.2026 (Թարմացված է: 17:45 08.07.2026) Քարտերը կտրվեն 5 տարի ժամկետով:
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հատուկ դիզայնով և ուժեղ պաշտպանված նոր կենսաչափական նույնականացման քարտերը հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից: Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
«Քարտերը կտրվեն 5 տարի ժամկետով և կարժենան 5850 դրամ։ Գործող քարտերը կշարունակեն վավեր լինել առաջիկա տասը տարում»,– հավելել է նա:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։
Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» կոնսորցիումը։