https://arm.sputniknews.ru/20260708/em-n-hhin-akanazertsman-2-meqena-e-nvirel-haj-adrbejanakan-sahmanazatman-gvortsyntaci-hamar-104362546.html
ԵՄ-ն ՀՀ–ին ականազերծման 2 մեքենա է նվիրել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի համար
ԵՄ-ն ՀՀ–ին ականազերծման 2 մեքենա է նվիրել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի համար
Sputnik Արմենիա
Ականազերծող, հեռակառավարվող 2 մեքենայից բացի, Հայաստանը շուտով կստանա նաև շտապօգնության 2 մեքենա։ 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T13:04+0400
2026-07-08T13:04+0400
2026-07-08T14:24+0400
եվրամիություն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահմանազատում
ականազերծում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104356880_0:0:1600:900_1920x0_80_0_0_b4992169e1b9a54b763319a4e6526846.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Եվրոպական Միությունից Հայաստան է հասել մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման 2 մեքենա։ Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում։Նշվում է, որ Հայաստանի 5 մարզում` Տավուշում, Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Գեղարքունիքում, նախնական պաշտոնական գնահատմամբ շուրջ 43 միլիոն մ քառակուսի տարածք կա, որտեղ կարող են մնացած լինել ականներ կամ պատերազմի պայթյունավտանգ մնացորդներ։ Տարածքների մաքրման արդյունքում հնարավորություն կլինի վերականգնել ենթակառուցվածքները և շահագործել գյուղատնտեսական նպատակով պիտանի հողերը։ Ականազերծող, հեռակառավարվող 2 մեքենայից բացի, Հայաստանը շուտով կստանա նաև շտապօգնության 2 մեքենա՝ անհրաժեշտ հագեցվածությամբ։ Մատակարարված ականազերծող մեքենաների արտադրողը խորվաթական ընկերությունն է։ Մեքենաները փորձարկվել է Բալկանյան երկրներում, Սաուդյան Արաբիայում, Եմենում, Ուկրաինայում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104356880_200:0:1400:900_1920x0_80_0_0_1f8d98f538e8571b792a3e05450b7478.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահմանազատում, ականազերծում
եվրամիություն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահմանազատում, ականազերծում
ԵՄ-ն ՀՀ–ին ականազերծման 2 մեքենա է նվիրել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի համար
13:04 08.07.2026 (Թարմացված է: 14:24 08.07.2026) Ականազերծող, հեռակառավարվող 2 մեքենայից բացի, Հայաստանը շուտով կստանա նաև շտապօգնության 2 մեքենա։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Եվրոպական Միությունից Հայաստան է հասել մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման 2 մեքենա։ Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում։
«Դա կբերի էական ռիսկերի նվազեցմանը, դժբախտ դեպքերի նվազեցմանը և, ըստ էության, կնպաստի նաև տարածքների սոցիալ տնտեսական զարգացմանը»,–ասում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Էդուարդ Պետրոսյանը։
Նշվում է, որ Հայաստանի 5 մարզում` Տավուշում, Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Գեղարքունիքում, նախնական պաշտոնական գնահատմամբ շուրջ 43 միլիոն մ քառակուսի տարածք կա, որտեղ կարող են մնացած լինել ականներ կամ պատերազմի պայթյունավտանգ մնացորդներ։
Տարածքների մաքրման արդյունքում հնարավորություն կլինի վերականգնել ենթակառուցվածքները և շահագործել գյուղատնտեսական նպատակով պիտանի հողերը։
Ականազերծող, հեռակառավարվող 2 մեքենայից բացի, Հայաստանը շուտով կստանա նաև շտապօգնության 2 մեքենա՝ անհրաժեշտ հագեցվածությամբ։
Մատակարարված ականազերծող մեքենաների արտադրողը խորվաթական ընկերությունն է։ Մեքենաները փորձարկվել է Բալկանյան երկրներում, Սաուդյան Արաբիայում, Եմենում, Ուկրաինայում։