00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:11
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բացառված չէ` Մերձավոր Արևելքի հակամարտության կողմերը շուտով հարվածեն ողջ ուժով. քաղաքագետ

© Sputnik / Нина ЗотинаՌաջաբ Սաֆարով
Ռաջաբ Սաֆարով - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2026
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Ռաջաբ Սաֆարովի կարծիքով՝ Իրանը բացարձակ արտոնություն ունի իր տարածքային ջրերում (այսինքն՝ Հորմուզի նեղուցում) անվտանգության ապահովման հարցում։

ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ կարող է բարդ իրավիճակի մեջ դնել նաև Ռուսաստանին

Իրանի և ԱՄՆ–ի դիմակայության նոր փուլը ձեռնտու չէ Ռուսաստանին, թեև որոշ փորձագետներ պնդում են, որ այս խնդիրը կարող է շեղել արևմտյան հանրության ուշադրությունը ուկրաինական ճգնաժամից։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրականում» հաղորդման շրջանակում այս տեսակետը հայտնեց Ժամանակակից Իրանի ուսումնասիրության կենտրոնի գլխավոր տնօրեն, ռուս-իրանական հարաբերությունների փորձագետ Ռաջաբ Սաֆարովը` մեկնաբանելով իրավիճակի կտրուկ սրացումը։
«Դա ամենևին այդպես չէ, քանի որ Ռուսաստանը կապված է համագործակցության և բազմակողմ հարաբերությունների զարգացման բավականին լուրջ պայմանագրով։ Ընդհանրապես Ռուսաստանի համագործակցությունն Իրանի հետ ընթանում է լիարժեք ռազմավարական գործընկերության ուղղությամբ։ Եվ բացառված չէ, որ ինչ-որ պահի Կրեմլը որոշի օգտագործել իր քաղաքական-դիվանագիտական ներուժը, որպեսզի օգնի իր գործընկերոջը՝ Իսլամական Հանրապետությանը»,- ասում է Սաֆարովը։
Մյուս կողմից, փորձագետի կարծիքով, Ռուսաստանը լուրջ շահեր ունի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության և փոխգործակցության դաշտում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավականին լավ աշխատանքային հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահի հետ։ Եվ այս առումով այն, որ Թրամփը գլոբալ համաշխարհային ճգնաժամ է հրահրում, կարող է ինչ-որ պահի Կրեմլին բարդ իրավիճակի մեջ դնել, քանի որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը զգալի վնաս կհասցնի նաև ռուսական շահերին։

Բենիամին Նեթանյահուն երազում էր Իրանի հետ պատերազմի մասին

Եթե կար մեկը, ով երազում էր իրանական հարթակում իրավիճակի կտրուկ սրման և Թեհրանի ու Վաշինգտոնի միջև բանակցային գործընթացի տապալման մասին, դա, քաղաքագետի խոսքով, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էր։
«Իրադարձությունների նման զարգացումը ձեռնտու է Իսրայելի վարչապետին։ Նա բառացիորեն երազում էր դրա մասին, քանի որ Մերձավոր Արևելքում ցանկացած ճգնաժամ, առավել ևս` այսքան գլոբալ, երկարաձգում է նրա քաղաքական կյանքը։ Նա ջրի երեսին է մնում քաղաքական ասպարեզում»,– ասում է Սաֆարովը։
Նրա խոսքով` Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման համաձայնագրերից հրաժարվելը Նեթանյահուի համար հնարավորություն է բացում շարունակելու իր ագրեսիվ քաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Սաֆարովը նույնիսկ չի բացառում, որ «մեծ խաղաղարար» Թրամփը կարող է կանաչ լույս վառել իսրայելական կողմի համար, որպեսզի վերջինս վերսկսի զանգվածային հարվածները արդեն ոչ թե Իրանի ծայրամասային կառույցներին, այլ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ռազմական և արտադրական օբյեկտներին՝ առավելագույն վնաս հասցնելով ԻԻՀ-ին։
Իրանը դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները
Իրադարձությունների նման զարգացումը կարճաժամկետ հեռանկարում, փորձագետի կարծիքով, լիովին հնարավոր է։ Բացառված չէ նաև, որ Թրամփն այդ դեպքում հրապարակավ հանդես գա զանգվածային հարվածների դեմ, նույնիսկ թեթևակի հանդիմանի իր գործընկեր Նեթանյահուին, թե իբր վերջինս չի համաձայնեցրել իր հետ նման քայլը։ Սակայն ձգանն այդ ժամանակ արդեն սեղմված կլինի։ Եվ հիմա, երբ ԱՄՆ-ն արդեն հասցրել է հարվածների շարքը, Իսրայելի համար դժվար կլինի չգայթակղվել և ինքնուրույն չհարվածել։ Այդ ժամանակ Իրանն ամբողջ ուժով պատասխան հարված կհասցնի Պարսից ծոցի բոլոր այն երկրների տարածքներին, որտեղ գեթ մեկ ամերիկյան օբյեկտ կա։

Իրանի հետ բոլոր պայմանավորվածությունները ձախողվեցին. դա բնորոշ է Թրամփին

Սաֆարովի խոսքով` իրականում պետք է հասկանալ, որ պատերազմող կողմերին հաշտեցնելու, նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու բոլոր փորձերը ձախողվեցին, երբ ամերիկացիները հարվածներ հասցրին իրանական ենթակառուցվածքներին։ Իրենք՝ ամերիկացիները, նման քայլը բացատրեցին Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա Իրանի հարձակմամբ։ ԱՄՆ-ն իր վրա էր վերցրել այդ նավերի անցման երաշխիքները, իսկ իրանական կողմը «խախտել է անվտանգությունը»։
Սակայն ԱՄՆ-ն և Իսրայելը լռում են այն մասին, որ գործում էր նեղուցի նկատմամբ ԻԻՀ-ի 60-օրյա (բանակցային գործընթացի ընթացքում) վերահսկողության մասին պայմանավորվածությունը։ Այն գործում էր փոխըմբռնման համաձայնագրի հինգերորդ կետի համաձայն, որը նախապես համաձայնեցվել էր բանակցող կողմերի միջև։ Սաֆարովը պարզաբանում է՝ Իրանը «հրեշ» չէ, որն արգելում է տեղաշարժն այնտեղ, որտեղ ձեռքը հասնում է, խնդիրն այն է, որ Հորմուզի միջանցքներն անցնում են իրանական տարածքային ջրերով։
Իրանն ինքը շահագրգռված է այս միջանցքներում բացարձակ անվտանգություն ապահովելու հարցում և, քաղաքագետի խոսքով, ցանկանում է ինքնուրույն ապահովել այդ անվտանգությունը, քանի որ ցանկացած արտակարգ պատահար, ցանկացած աղետ առաջին հերթին վտանգավոր է հենց Իրանի, այլ ոչ թե «աշխարհի մյուս ծայրում» գտնվող ԱՄՆ-ի համար։ Այնպես որ հենց Իրանին է պատկանում իր տարածքային ջրերում անվտանգությունն ապահովելու բացարձակ արտոնությունը՝ Օմանի հետ համատեղ։
Իրանի հետ հրադադարի համաձայնագրի խախտումը կանխատեսելի էր. իրանագետ
Լրահոս
0