https://arm.sputniknews.ru/20260708/atenqy-kvoch-e-arel-ankarajin-f-35-ner-pvokhancelis-hashvi-arnel-nato-i-bvolvor-erkrneri-shahery-104364783.html
Աթենքը կոչ է արել Անկարային F-35-ներ փոխանցելիս հաշվի առնել ՆԱՏՕ-ի բոլոր երկրների շահերը
Աթենքը կոչ է արել Անկարային F-35-ներ փոխանցելիս հաշվի առնել ՆԱՏՕ-ի բոլոր երկրների շահերը
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով Թուրքիային F-35 կործանիչների փոխանցման հեռանկարը, հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ պետք է կայացնի այդ որոշումը: 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T15:00+0400
2026-07-08T15:00+0400
2026-07-08T15:00+0400
f - 35 կործանիչ
թուրքիա
հունաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/06/24786375_0:225:2841:1823_1920x0_80_0_0_7cf4bfb4d3f0ddf6573619474206c786.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ՆԱՏՕ-ի բոլոր անդամների զգայուն հարցերը պետք է հաշվի առնվեն որոշումներ կայացնելիս։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ մեկնաբանելով F-35 կործանիչների հնարավոր փոխանցումը Թուրքիային։Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Թուրքիային F-35 կործանիչների փոխանցման հեռանկարը, հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեռ պետք է կայացնի այդ որոշումը: ՍակայնԹուրքիայի նախագահ ՌեջեփԹայիփԷրդողանը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ից հինգ F-35 կործանիչների մատակարարման խոստում է ստացել:Ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր Էգեյան ծովում տարածքային ջրերը 6 ծովային մղոնից 12 մղոն ավելացնելու իր իրավունքի մասին: Անկարայի կարծիքով ՝ Էգեյան ծովումՀունաստանի տարածքային ջրերիմիակողմանի ընդլայնումը casusbelli-ն է (պատերազմ հայտարարելու պաշտոնական առիթ):Թուրքիան F-35-ի ծրագրից հեռացվել էր 2019 թվականին՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո: Հետագայում ԱՄՆ-ն Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանեց CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի շրջանակներում։ Վերջին ամիսներին թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ձգտում են հասնել սահմանափակումների վերացմանը և երկիրը վերադարձնել F-35 ծրագրին, սակայն վերջնական որոշումը կախված է ԱՄՆ-ից և կոնսորցիումի մյուս մասնակիցներից:
թուրքիա
հունաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/06/24786375_54:0:2785:2048_1920x0_80_0_0_ccba667a8b374ae4db3d86bd656ec41c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
f - 35 կործանիչ, թուրքիա, հունաստան, ամն
f - 35 կործանիչ, թուրքիա, հունաստան, ամն
Աթենքը կոչ է արել Անկարային F-35-ներ փոխանցելիս հաշվի առնել ՆԱՏՕ-ի բոլոր երկրների շահերը
ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով Թուրքիային F-35 կործանիչների փոխանցման հեռանկարը, հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ պետք է կայացնի այդ որոշումը:
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ՆԱՏՕ-ի բոլոր անդամների զգայուն հարցերը պետք է հաշվի առնվեն որոշումներ կայացնելիս։ Այս մասին,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ մեկնաբանելով F-35 կործանիչների հնարավոր փոխանցումը Թուրքիային։
Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Թուրքիային F-35 կործանիչների փոխանցման հեռանկարը, հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեռ պետք է կայացնի այդ որոշումը: ՍակայնԹուրքիայի նախագահ ՌեջեփԹայիփԷրդողանը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ից հինգ F-35 կործանիչների մատակարարման խոստում է ստացել:
«Այն ժամանակ, երբ իմ երկիրը դեռևս բախվում է Թուրքիայից պատերազմի բացահայտ սպառնալիքի հետ, եթե մենք օգտվենք մեր տարածքային ջրերն ընդլայնելու մեր օրինական իրավունքից, ես կարծում եմ, որ մենք պետք է հիշենք այն փաստը, որ ՆԱՏՕ - ի բոլոր դաշնակիցների զգայուն պահերը պետք է հաշվի առնվեն», - Անկարայում լրագրողներին ասել է Հունաստանի վարչապետը:
Ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր Էգեյան ծովում տարածքային ջրերը 6 ծովային մղոնից 12 մղոն ավելացնելու իր իրավունքի մասին: Անկարայի կարծիքով ՝ Էգեյան ծովումՀունաստանի տարածքային ջրերիմիակողմանի ընդլայնումը casusbelli-ն է (պատերազմ հայտարարելու պաշտոնական առիթ):
Թուրքիան F-35-ի ծրագրից հեռացվել էր 2019 թվականին՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո: Հետագայում ԱՄՆ-ն Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանեց CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի շրջանակներում։ Վերջին ամիսներին թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ձգտում են հասնել սահմանափակումների վերացմանը և երկիրը վերադարձնել F-35 ծրագրին, սակայն վերջնական որոշումը կախված է ԱՄՆ-ից և կոնսորցիումի մյուս մասնակիցներից: