00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շատ դժվար է արթնացած առյուծին ստիպել, որ էլի պառկի ու քնի. Շահնազարյանը՝ «Նոր Իրանի մասին

Բաժանորդագրվել
Այս պատերազմից հետո մենք գործ ունենք նոր Իրանի հետ. «Աբովյան Time» -ի եթերում ասում է իրանագետ, քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային զարգացումները փոխել են Թեհրանի դերակատարությունն ու ազդեցությունը։
Նա անդրադարձել է Իրանի շուրջ վերջին զարգացումներին, Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության քաղաքական ուղերձներին։
Շահնազարյանի խոսքով՝ Իրանում Խամենեիի հրաժեշտի բազմօրյա արարողությունները կրոնական լինելուց բացի նաև հստակ քաղաքական ուղերձներ էին թե՛ իրանական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։
«Յուրաքանչյուր փուլ իր մեջ պարունակում է հստակ պատգամներ և ուժի ցուցադրում։ Շուրջ 100 պետությունների պատվիրակությունների մասնակցությունը հստակ մեսիջ էր այն քարոզչության դեմ, թե իբր Իրանը մեկուսացած է միջազգային հանրությունից։ Սա պետական համակարգի կայունության ապացույց էր»։
Անդրադառնալով Իրանի և Իսրայելի հակամարտությանը՝ վերլուծաբանը պնդում է, որ պատերազմը ոչ թե թուլացրել, այլ որոշ ուղղություններով ուժեղացրել է Իրանի դիրքերը։
«Այսօր մենք գործ ունենք նոր Իրանի հետ՝ ոչ միայն տարածաշրջանային կարևոր խաղացողի, այլ նաև միջազգային կարևոր դերակատարի հետ։ Իրանական առյուծը վաղուց էր արթուն, ուղղակի ննջում էր։ Հիմա արդեն այն վիճակում է, ինչպես առյուծը, որը պատրաստվում է որսի»,– ասել է Շահնազարյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
0