00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ–ն ստիպված էր ռազմական գործողություն սկսել. Պեսկովը՝ Ուկրաինայի և Արևմուտքի մասին

© PhotoԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանը մտադիր չէ դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի նախաձեռնող և միջոցներ կձեռնարկի բացառապես սեփական անվտանգությունն ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 2022 թվականին ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշումը հարկադրված է եղել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ մասին ասել է շվեյցարական «Weltwoche»–ին տված հարցազրույցում։
Նա նշել է` այդ գործողությանը նախորդել են եվրոպական մայրաքաղաքների և ԱՄՆ-ի հետ բանակցությունները, և պարզվել է` անհնար է հասնել նրան, որ ռուսական շահերը հաշվի առնվեն։
«Այդ որոշումը պետք է ընդունվեր՝ հաշվի առնելով եվրոպական մայրաքաղաքների և ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձը։ Երբ հասկանում ես, որ ոչ ոք քեզ չի լսի, վճռական միջոցներ ես ձեռնարկում», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռազմական գործողություն սկսելը անհրաժեշտություն էր։
Նա նշել է, որ 2022 թվականին Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ էին խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Կողմերը փաստաթուղթը պատրաստել, համաձայնեցրել և նախաստորագրել էին այն պահին, երբ ռուսական բանակը գտնվում էր Կիևի մոտ:
Մեկնաբանելով արևմտյան երկրների մասնակցությունն ուկրաինական հակամարտությանը՝ Պեսկովը հայտարարել է, որ սպառազինությունների և զինամթերքի մատակարարումը, արբանյակային տվյալների տրամադրումը, ռազմական խորհրդականների, ինչպես նաև ի շահ Կիևի արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների կիրառումը եվրոպական պետությունների անմիջական միջամտությունն են ռազմական գործողություններին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը սպառնալիքի աղբյուր չէ Եվրոպայի համար և հանդես է գալիս եվրոպական երկրների հետ երկխոսության շուտափույթ վերսկսման օգտին: Նա նշել է, որ Մոսկվայի մտահոգությունների անտեսումը նոր խնդիրների է հանգեցնում, և կոչ է արել եվրոպական պետություններին վերադառնալ բանակցություններին:
Խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին՝ Պեսկովը նշել է, որ երկկողմ հարաբերությունները մնում են «զրոյական մակարդակում», սակայն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև պահպանվում է աշխատանքային երկխոսությունը:
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է` Ռուսաստանը մտադիր չէ դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի նախաձեռնող և միջոցներ կձեռնարկի բացառապես սեփական անվտանգությունն ապահովելու համար:

«Ռուսաստանը չափազանց մեծ և պատասխանատու երկիր է երրորդ համաշխարհային պատերազմի նախաձեռնող դառնալու համար։ Մենք միջոցներ կձեռնարկենք սեփական անվտանգության համար, բայց երբեք երրորդ համաշխարհային պատերազմ չենք սկսի», - ընդգծել է Պեսկովը։

Նա անդրադարձել է նաև Եվրոպայում տիրող իրավիճակին՝ հայտարարելով, որ եվրոպական երկրների ռազմականացման գործընթացը և Ռուսաստանին որպես թշնամի ներկայացնելու փորձերը մտահոգում են Մոսկվային։ Նրա կարծիքով՝ եվրոպական պետությունները թյուրիմացաբար մտածում են, թե կարող են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնել։
Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Եվրոպան դադարել է համաշխարհային զարգացման կենտրոն լինելուց: Նրա խոսքով՝ տնտեսական և քաղաքական աճի կենտրոններն այսօր առավելապես գտնվում են Գլոբալ Հարավի երկրներում, մասնավորապես՝ Հնդկաստանում, Չինաստանում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում և Բրազիլիայում, իսկ այդ պետությունները սեփական ինքնիշխանությունից հրաժարվելու մտադրություն չունեն։
Խոսելով շփման գծում տիրող իրավիճակի մասին՝ Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի բանակը շարունակում է առաջխաղացումը տարբեր ուղղություններով՝ երկրի սահմանների մոտ անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու նպատակով:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0