https://arm.sputniknews.ru/20260707/moky-zhamanakavvorapes-verakangnel-e-rusastani-olimpiakan-kvomitei-andamakcutjuny-104334695.html
ՄՕԿ–ը ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը
ՄՕԿ–ը ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը
Sputnik Արմենիա
Որոշումն ընդունվել է կազմակերպության գործադիր կոմիտեի նիստում։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T19:07+0400
2026-07-07T19:07+0400
2026-07-07T19:07+0400
ռուսաստան
միջազգային օլիմպիական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/969/79/9697988_56:0:3697:2048_1920x0_80_0_0_5762aaaccaaa48c74d1cd2d17be30014.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կարգավիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպությանը։Որոշումն ընդունվել է կազմակերպության գործադիր կոմիտեի այսօրվա նիստում։Հունիսին Շվեյցարիայի Լոզան քաղաքում Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) օլիմպիական շարժումն անհամաչափ պետական, քաղաքական, սոցիալական և տնտեսական ազդեցությունից պաշտպանելու վերաբերյալ փոփոխություն կատարեց օլիմպիական խարտիայում։Մինչ այդ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն չեղյալ էր հայտարարել Բելառուսի մարզիկների նկատմամբ սահմանափակումները, ներառյալ թիմային մարզաձևերին մասնակցությունը և միջազգային մարզական միջոցառումների կազմակերպումը:Հիշեցնենք՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածաշրջանային օլիմպիական խորհուրդները Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կազմում ընդգրկելու համար ՄՕԿ-ը 2023 թվականի հոկտեմբերին կառույցին զրկեց Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կարգավիճակից: Դրանից հետո Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն փոփոխություններ կատարեց կանոնադրության մեջ՝ իր կազմից հանելով բոլոր տարածաշրջանային անդամներին: 2025 թվականի հունիսին Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Միխայիլ Դեգտյարյովը հայտարարեց, որ կոմիտեն 2025 թվականի հունվարին ՄՕԿ-ին տեղեկացրել է, որ բոլոր իրավական խոչընդոտները վերացվել են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/969/79/9697988_511:0:3242:2048_1920x0_80_0_0_846a2a6b46077055863a372375d8efa6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, միջազգային օլիմպիական կոմիտե
ռուսաստան, միջազգային օլիմպիական կոմիտե
ՄՕԿ–ը ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը
Որոշումն ընդունվել է կազմակերպության գործադիր կոմիտեի նիստում։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կարգավիճակը: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպությանը։
Որոշումն ընդունվել է կազմակերպության գործադիր կոմիտեի այսօրվա նիստում։
Հունիսին Շվեյցարիայի Լոզան քաղաքում Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) օլիմպիական շարժումն անհամաչափ պետական, քաղաքական, սոցիալական և տնտեսական ազդեցությունից պաշտպանելու վերաբերյալ
փոփոխություն կատարեց օլիմպիական խարտիայում։
Մինչ այդ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն չեղյալ էր հայտարարել Բելառուսի մարզիկների նկատմամբ սահմանափակումները, ներառյալ թիմային մարզաձևերին մասնակցությունը և միջազգային մարզական միջոցառումների կազմակերպումը:
Հիշեցնենք՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածաշրջանային օլիմպիական խորհուրդները Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կազմում ընդգրկելու համար ՄՕԿ-ը 2023 թվականի հոկտեմբերին կառույցին զրկեց Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կարգավիճակից: Դրանից հետո Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն փոփոխություններ կատարեց կանոնադրության մեջ՝ իր կազմից հանելով բոլոր տարածաշրջանային անդամներին: 2025 թվականի հունիսին Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Միխայիլ Դեգտյարյովը հայտարարեց, որ կոմիտեն 2025 թվականի հունվարին ՄՕԿ-ին տեղեկացրել է, որ բոլոր իրավական խոչընդոտները վերացվել են։