00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լը Պենի նկատմամբ դատավճիռ է կայացվել, բայց նա կարող է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում

© SostenitoriՄարի Լը Պեն
Մարի Լը Պեն - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2026
Բաժանորդագրվել
Լը Պենը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որից 2 տարին` պայմանական, 1 տարին՝ էլեկտրոնային թևնոցով:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Փարիզի վերաքննիչ դատարանը կրճատել է աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի՝ պետական իշխանության մարմիններում ընտրվելու արգելքի տևողությունը. քաղաքական գործիչը պաշտոնապես կարող է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 2027 թվականին։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Փարիզի դատարանը 2025 թվականի մարտին Լը Պենին արգելել էր 5 տարի պետական պաշտոն զբաղեցնել (Եվրախորհրդարանի միջոցների վատնման գործով)։ Չնայած բողոքարկմանը` վճիռն ուժի մեջ էր մտել դատավճռի հրապարակումից անմիջապես հետո։ Վերաքննիչ դատարանն այդ ժամկետը նվազեցրել է մինչև 45 ամիս, որից 30-ը`պայմանական։
«Մարին Լը Պենը կկարողանա առաջադրվել նախագահական ընտրություններում», - ասվում է հաղորդագրությունում:
Ըստ BFMTV հեռուստաալիքի` քանի որ սկզբնական արգելքն ուժի մեջ է մտել դեռևս 2025 թվականի գարնանը, ապա համարվում է, որ նա այդ պատիժն արդեն կրել է։
Միաժամանակ Լը Պենը դատապարտվել է 100 հազար եվրո տուգանքի և 3 տարվա ազատազրկման, որից 2 տարին` պայմանական, 1 տարին՝ էլեկտրոնային թևնոցով: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ընտրարշավը էլեկտրոնային թևնոցով չի անցկացնի, ինչը նշանակում է, որ «Ազգային միավորում» կուսակցությունն ընտրություններում, միևնույնն է, ստիպված կլինի ներկայացնել Ժորդան Բարդելը:
Լրահոս
0