https://arm.sputniknews.ru/20260707/hh-ardjunaberutjuny-2026-tvakani-hunvarmajisin-atshel-e-122vov-manramasner-104318991.html
ՀՀ արդյունաբերությունը 2026 թվականի հունվար–մայիսին աճել է 12.2%–ով. մանրամասներ
ՀՀ արդյունաբերությունը 2026 թվականի հունվար–մայիսին աճել է 12.2%–ով. մանրամասներ
Sputnik Արմենիա
Արդյունաբերությունը հիմնականում աճել է հանքարդյունաբերության ոլորտի հաշվին: Թեև հայկական հանքարդյունաբերական ընկերությունների եկամուտները չեն աճել այնքան... 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T14:47+0400
2026-07-07T14:47+0400
2026-07-07T14:47+0400
արդյունաբերություն
վիճակագրություն
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
հայաստան
եկամուտ
հանքարդյունաբերություն
գնաճ
մոլիբդեն
https://cdn.am.sputniknews.ru/img/2078/79/20787974_0:0:1600:901_1920x0_80_0_0_abb7111dcd831aeb95568b66256698cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. 2026 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արդյունաբերական արտադրությունը աճել է 12.2%-ով: Այս մասին հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։Վերամշակվող արդյունաբերության ծավալները աճել են 8.6%-ով (մանրամասները ըստ ոլորտների արդեն ներկայացրել ենք), իսկ հանքարդյունաբերությունը (մետաղական հանքաքարի արդյունահանում)` 36.2%-ով: Ոչ մետաղական օգտակար հանածոների (քար և ավազ) արդյունահանումը նվազել է 21.5%-ով, ինչը որոշակի կասկածներ է առաջացնում:Հանքարդյունաբերության արտադրությունն աճել է. պղնձի խտանյութը (առաջնային վերամշակված հանքանյութ) մոտ 35%-ով, մոլիբդենի խտանյութը՝ մոտ 30%-ով, իսկ ցինկը` 10%–ից մի փոքր ավելի (ոլորտի ծավալների մեծ մասը բաժին է հասնում պղնձի խտանյութին): Սակայն, դատելով ամեն ինչից, հայ արտահանողները չեն կարողացել օգուտ քաղել մետաղների համաշխարհային գների աճից:Ինչպիսի՞ն էր 2025 թվականը. ո՞ր ոլորտում ունեցանք հաջողություն, որում` ոչՄասնավորապես, եթե 2025 թվականի առաջին կեսին համաշխարհային շուկաներում պղինձն արժեր 9000-10000 դոլար մեկ տոննայի համար, ապա 2026 թվականի սկզբից այն աճել է մինչև ավելի քան13000 դոլար մեկ տոննայի համար։ Ավելին, նույնիսկ մարտին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի մեկնարկից և համաշխարհային լոգիստիկայում առկա խափանումներից հետո, գները չեն իջել12000 դոլարից ներքև։ Այդ իսկ պատճառով Հայաստանում արդյունահանման աճը (ավելի քան 30%-ով), բազմապատկած համաշխարհային գնաճի (30-40% կամ ավելի) պայմաններում տեսականորեն կարող էր ավելացնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի եկամուտը առնվազն50-60%-ով։ Միևնույն ժամանակ, այս ոլորտի շահույթը, ինչպես նշեցինք, աճել է ընդամենը36.2%-ով։Հավելենք, որ նմանատիպ գնաճ է նկատվել նաև մոլիբդենի հետ կապված. անցյալ տարվա հունվար-մայիսին այն արժեր մոտ 40,000-45,000 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ 55,000-65,000 դոլար: Նույն իրավիճակը նկատվել է նաև ցինկի դեպքում. անցյալ տարի այն արժեր 2,500-3,000 դոլար մեկ տոննայի դիմաց, այս տարի՝ ավելի քան 3,000 դոլար։«Առնեմ–ծախեմ–շահեմ»` սա է ՀՀ տնտեսության և բիզնես հոգեբանության էությունը. փորձագետՃիշտ է, պետք է նշել, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց որոշ ժամանակ անց բեռնափոխադրումների համաշխարհային սակագները սկսեցին կտրուկ աճել: Հետևաբար, հավանական է, որ բեռնափոխադրողները «գողացել» են հայկական հանքերից մետաղների գնաճից ստացված լրացուցիչ շահույթի մի մասը։Նշենք, որ նույն ժամանակահատվածում (այս տարվա հունվար-մայիսին) ավելի քան կրկնակի կրճատվել է ֆեռոմոլիբդենի (մոլիբդենի և երկաթի համաձուլվածք) արտադրությունը: Եթե նախորդ տարիներին մոլիբդենի խտանյութի մեծ մասը վերամշակվել է Հայաստանում, ապա վերջին 4-5 տարիների ընթացքում այն արտահանվել է որպես հումք: Դա կապված է նրա հետ, որ ԵՄ-ն և Չինաստանը (այս համաձուլվածքի իրացման հիմնական շուկաները) սկսել են կոշտ միջոցներ ձեռնարկել սեփական արտադրողներին պաշտպանելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2078/79/20787974_41:0:1464:1067_1920x0_80_0_0_53d0d70faaed47e9c419c16f5f9ee565.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արդյունաբերություն, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), հայաստան, եկամուտ, հանքարդյունաբերություն, գնաճ, մոլիբդեն
արդյունաբերություն, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), հայաստան, եկամուտ, հանքարդյունաբերություն, գնաճ, մոլիբդեն
ՀՀ արդյունաբերությունը 2026 թվականի հունվար–մայիսին աճել է 12.2%–ով. մանրամասներ
Արդյունաբերությունը հիմնականում աճել է հանքարդյունաբերության ոլորտի հաշվին: Թեև հայկական հանքարդյունաբերական ընկերությունների եկամուտները չեն աճել այնքան, որքան կարող էին (այդ թվում` Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հակամարտության պատճառով):
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. 2026 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արդյունաբերական արտադրությունը աճել է 12.2%-ով: Այս մասին հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։
Վերամշակվող արդյունաբերության ծավալները աճել են 8.6%-ով (մանրամասները ըստ ոլորտների արդեն ներկայացրել ենք), իսկ հանքարդյունաբերությունը (մետաղական հանքաքարի արդյունահանում)` 36.2%-ով: Ոչ մետաղական օգտակար հանածոների (քար և ավազ) արդյունահանումը նվազել է 21.5%-ով, ինչը որոշակի կասկածներ է առաջացնում:
Հանքարդյունաբերության արտադրությունն աճել է. պղնձի խտանյութը (առաջնային վերամշակված հանքանյութ) մոտ 35%-ով, մոլիբդենի խտանյութը՝ մոտ 30%-ով, իսկ ցինկը` 10%–ից մի փոքր ավելի (ոլորտի ծավալների մեծ մասը բաժին է հասնում պղնձի խտանյութին): Սակայն, դատելով ամեն ինչից, հայ արտահանողները չեն կարողացել օգուտ քաղել մետաղների համաշխարհային գների աճից:
Մասնավորապես, եթե 2025 թվականի առաջին կեսին համաշխարհային շուկաներում պղինձն արժեր 9000-10000 դոլար մեկ տոննայի համար, ապա 2026 թվականի սկզբից այն աճել է մինչև ավելի քան13000 դոլար մեկ տոննայի համար։ Ավելին, նույնիսկ մարտին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի մեկնարկից և համաշխարհային լոգիստիկայում առկա խափանումներից հետո, գները չեն իջել12000 դոլարից ներքև։ Այդ իսկ պատճառով Հայաստանում արդյունահանման աճը (ավելի քան 30%-ով), բազմապատկած համաշխարհային գնաճի (30-40% կամ ավելի) պայմաններում տեսականորեն կարող էր ավելացնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի եկամուտը առնվազն50-60%-ով։ Միևնույն ժամանակ, այս ոլորտի շահույթը, ինչպես նշեցինք, աճել է ընդամենը36.2%-ով։
Հավելենք, որ նմանատիպ գնաճ է նկատվել նաև մոլիբդենի հետ կապված. անցյալ տարվա հունվար-մայիսին այն արժեր մոտ 40,000-45,000 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ 55,000-65,000 դոլար: Նույն իրավիճակը նկատվել է նաև ցինկի դեպքում. անցյալ տարի այն արժեր 2,500-3,000 դոլար մեկ տոննայի դիմաց, այս տարի՝ ավելի քան 3,000 դոլար։
Ճիշտ է, պետք է նշել, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց որոշ ժամանակ անց բեռնափոխադրումների համաշխարհային սակագները սկսեցին կտրուկ աճել: Հետևաբար, հավանական է, որ բեռնափոխադրողները «գողացել» են հայկական հանքերից մետաղների գնաճից ստացված լրացուցիչ շահույթի մի մասը։
Նշենք, որ նույն ժամանակահատվածում (այս տարվա հունվար-մայիսին) ավելի քան կրկնակի կրճատվել է ֆեռոմոլիբդենի (մոլիբդենի և երկաթի համաձուլվածք) արտադրությունը: Եթե նախորդ տարիներին մոլիբդենի խտանյութի մեծ մասը վերամշակվել է Հայաստանում, ապա վերջին 4-5 տարիների ընթացքում այն արտահանվել է որպես հումք: Դա կապված է նրա հետ, որ ԵՄ-ն և Չինաստանը (այս համաձուլվածքի իրացման հիմնական շուկաները) սկսել են կոշտ միջոցներ ձեռնարկել սեփական արտադրողներին պաշտպանելու համար։